ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Որեւէ ուժ ի վիճակի չէ դիմադրել ժողովրդի ցանկությանը / Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը միջազգային լրատվամիջոցներին/
11:06
Որեւէ ուժ ի վիճակի չէ դիմադրել ժողովրդի ցանկությանը / Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը միջազգային լրատվամիջոցներին/

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսին պատասխանել է միջազգային լրատվամիջոցների հարցերին։
«Որեւէ թեկնածու հանրապետական կուսակցությունից չի լինելու վարչապետ, Հայաստանում հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը վերջացել է»,–լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հետաքրքրվել են, թե պատրա՞ստ է դառնալ վարչապետ, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Բազմիցս եմ ասել՝ եթե ժողովուրդն իմ վրա դնի այդ պարտականությունը, ես, իհարկե, կստանձնեմ այն։ Հասկանում եմ, որ կա շատ մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի»։
Շարունակող հարցին՝ թե հենց ինքն այդպիսի ծրագիր ունի՞, նա պատասխանել է. «Խոսքը գնում է մեր հայտարարած կետերից երրորդի մասին, մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ եւ արդար ընտրություններ Հայաստանում։ Սա ամենակարեւորն է, եւ առաջին բանը, որ պետք է անենք՝ բարեփոխենք ընտրական օրենսգիրքը եւ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։ Ես այսօր չեմ տեսնում որեւէ ուժ, որը կարող է դիմադրել ժողովրդի ցանկությանը»։
Լրագրողներից մեկը հարցրել է. «Դուք առաջնորդել եք ժողովրդին, բայց արդյոք պատրա՞ստ եք առաջնորդել կառավարությանը»։ «Մենք պատրաստ ենք մեր երկիրն առաջնորդել դեպի ապագա, մենք վստահ ենք դրանում։ Այսօր խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, կարծում եմ՝ ամենակարեւոր եւ միակ պատասխանատվությունը, որ այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա՝ արդար եւ ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ունի եւ մեծ թիմ ունի այդ ամենին հասնելու համար, բայց մենք նաեւ կներառենք գուցե մի քանի այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից եւ այլն»,–պատասխանել է Փաշինյանը։
Ճշտող հարցին, թե որեւէ քաղաքական ուժից ներառում կլինի՞, նա պատասխանել է. «Այս պահին մենք բաց ենք բանակցությունների համար, եւ եթե որեւէ լավ առաջարկ ստանանք՝ կքննարկենք»։
«Մենք օտարերկրյա ուժերի հետ որեւէ խոսակցություն կամ բանակցություն չենք ունեցել, ոչ ռուսական, ոչ ԵՄ կամ ԱՄՆ—ի։ Բայց ես ուզում եմ պնդել, որ չկա որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր շարժման մեջ, սա Հայաստանի մաքուր գործն է, չկա ներգրավված որեւէ ուժ»,–ասել է ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ իրենց համար ամենակարեւորը Հայաստանի ազգային շահն է։ Փաշինյանն այստեղ ավելացրել է նաեւ Արցախի Հանրապետության շահը։
Տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները միշտ այս հարցին պատասխանելու են միատեսակ, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները շատ եւ շատ կարեւոր են։ Կասկած չկա, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան, սակայն ամեն դեպքում մենք մտադիր չենք եւ մեր նպատակների մեջ չի մտնում քննադատել այդ խնդիրները։ Մեր խնդիրն է լուծել այդ խնդիրները բանակցությունների, քննարկումների միջոցով, վստահ եմ, որ այդ խոսակցությունը Ռուսաստանի հետ ստացվելու է»։
Ի դեպ, այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ «Ելք»—ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա։ Այս մասին «Tert. am»–ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։

 

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 400 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024