ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 15 » Օրինագծերն ընդունվել են /Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը/
15:18
Օրինագծերն ընդունվել են /Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը։
Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված աշակերտներին եւ մանկավարժներին։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարզեցնել լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը։ Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում։ Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ։
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։ Նա պարզաբանել է, որ նախագծում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններով։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է ընդունվող օրենքների կիրառումը, ձեռնարկությունների թափանցիկ գործունեության թափանցիկությունը։ Վարդան Բոստանջյանի կարծիքով, մեր երկրում տնտեսավարողները դեռեւս լավ չեն գիտակցում աուդիտորական գործունեության կարեւորությունը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Նա նշել է, որ այն տիպային է, իսկ նպատակը կողմերի նախանշած գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության խթանումն է։ Փոխնախարարը նշել է, որ գերակա ոլորտների ընտրությունը կիրականացվի առաջիկայում։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտակ Զեյնալյանը։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27—ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19—ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Ֆարմանյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67—րդ հոդվածի 7—րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաեւ սույն մասի 3—րդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների վերականգնման համար, ինչպես նաեւ ապահովելու համար վարչարարության հետեւանքով կայացված վարչական եւ դատական ակտերով սահմանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վճարումները։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցները վերականգնվում են հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։
Oրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1—ից հետո, ենթակա են կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հաշվին»։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը։
Իրենց դրական տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գեւորգ Պետրոսյանը։
Խորհրդարանն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել է վերոնշյալ օրինագծերն ու համաձայնագրերը։
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024