ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 19:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 18 » Որն է հանգուցալուծումը / Իրավապահները հորդորում են զինված խմբի անդամներին զերծ մնալ հանցավոր գործողություններից/
15:06
Որն է հանգուցալուծումը / Իրավապահները հորդորում են զինված խմբի անդամներին զերծ մնալ հանցավոր գործողություններից/

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 17—ին հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ «առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք եւ բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց»։
ԱԱԾ—ն տեղեկացրել է, որ զինված անձանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ, հայտնել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Խորհրդակցության մասնակիցները հանրապետության նախագահին զեկուցել են առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները։ Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար։
ԱԱԾ—ի հաջորդ հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել։ Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ։
Մյուս պատանդների ազատման դիմաց խումբը պահանջել է ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին։
«ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր եւ հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել։ Ուստի մեկ անգամ եւս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի եւ այլ ծանր հետեւանքների հանգեցնող հանցավոր գործողություններից եւ դադարեցնել զինված դիմադրությունը։ Դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»,–ասված է ՀՀ ԱԱԾ հերթական հաղորդագրության մեջ։
Հուլիսի 17—ի լույս 18—ի գիշերը տեւական բանակցությունների եւ իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաեւ մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին։ ԱԱԾ—ն նաեւ հայտնել է, որ հուլիսի 18—ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղորայքով. «ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ»։
«Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները։ ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»,– ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցներին պարբերաբար տեղեկություններ է հաղորդել նաեւ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Վերջինս հույս է հայտնել, որ հնարավոր կլինի այս միջադեպը բանակցություններով ավարտել, իսկ եթե հանձնվելու իրենց հորդորներին զինված խմբի անդամները չանսան, ապա իրավապահներն ի վիճակի են վնասազերծելու նրանց։
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17—ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Հուլիսի 18—ի առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ 
Վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ եւ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր՝ դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։
Հուլիսի 17—ի առավոտյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ՊՊԾ գունդ, զրուցել շենքը գրաված խմբի անդամների հետ, նկարահանումներ կատարել։ Նա լրագրողներին հայտնել է, որ ստեղծված իրավիճակում ուժային գործողություններ իրականացնելը նշանակում է առաջին հերթին վտանգի տակ դնել զինված խմբի մոտ գտնվող բարձրաստիճան ոստիկաններին։ Նրա խոսքով՝ խմբի անդամները եւս հակված չեն ուժ կիրառելու։
Հուլիսի 17—ին Երեւանի տարբեր վայրերից ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Այդ մասին «Panorama.am»—ին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կեսօրին ՄԻՊ—ի գրասենյակից հայտնել էին, որ ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ։
Բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսալեզու ծառայությունը նախօրեի երեւանյան իրադարձությունների վերաբերյալ հարցազրույց է հրապարակել հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանի հետ։
Զրուցակիցը միանշանակ ասել է, որ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի հեղաշրջում անվանել, եւ ի տարբերություն Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի, որտեղ ներգրավված էին բանակը, մեծ քանակությամբ զինտեխնիկա, եւ գործողությունները տեղի էին ունենում մի քանի վայրերում, Երեւանում նման բան բացարձակապես չկա։
«Հայաստանում մենք ունենք մարդկանց ոչ մեծ խումբ, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 20—25 մարդ, որոնք զբաղեցրել են միայն մեկ ոստիկանական բաժանմունք եւ պատանդ են վերցրել յոթ կամ ութ ոստիկանի։ Դա սովորական շրջանային ոստիկանական բաժանմունք է։ Մենք այստեղ ապստամբների կողքին չենք տեսնում զինված ուժեր, զինված ուժերը եւ ոստիկանությունը կառավարության վերահսկողության տակ են»,–ասել է զրուցակիցը։
Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում կատարված իրադարձությունները չի կարելի նույնատեսակ որակել՝ եթե մի դեպքում հեղաշրջման հետ գործ ունենք, ապա մյուս դեպքում՝ կրիմինալի, ընդ որում՝ ՌԴ սահմաններին անվտանգությունը պատշաճ կերպով ապահովված է, ու Ռուսաստանն ինքը շահագրգռված է, որ հարեւան երկրները կայուն ու բարգավաճող լինեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հ. Գ. Երեկ երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունեցել հավաք՝ նվիրված զինված միջադեպին։ Վերջում մասնակիցները խաղաղ երթով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 366 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024