ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 29 » Որքան էլ լավը թեւավոր է, վատը՝ ոտավոր
15:06
Որքան էլ լավը թեւավոր է, վատը՝ ոտավոր

Անվտանգ երկիր ենք՝ հասանելի ինտերնետով, լավագույն բիզնես միջավայրով

Մինչ որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ փորձում են ամեն կերպ հնարավորինս քաղաքականացնել մթնոլորտը՝ որպես առիթ այս անգամ ձգտելով օգտագործել Սահմանադրության փոփոխությունները, միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ օրերս հրապարակեցին տվյալներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե երկրորդ պլանում են։ Իրականում, սակայն, բոլոր նրանք, եւ հատկապես արտաքին աշխարհում, ովքեր լրջորեն են մոտենում այդ տվյալներին, լուրջ ուշադրության են արժանացնում դրանք՝ այդ մասին համապատասխան դրական գրանցում կատարելով Հայաստանի այցեքարտում։
Այսպես, հեղինակավոր «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015թ. զեկույցը։ Համացանցի ազատության ցուցանիշով ԱՊՀ անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը։  2014—ի զեկույցի համաձայն՝ ՀՀ—ն ԱՊՀ միակ երկիրն էր ազատ համացանցով։ Ի դեպ, 2014 թվականի դրությամբ ինտերնետի ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է. տարածքի 99 տոկոսը ծածկված է լայնաշերտ անլար ինտերնետով՝ 3G տեխնոլոգիաներով, այսինքն՝ հասանելիության խնդիրը լուծված է, հարկավոր է ավելացնել թողունակությունը։
Մեր որոշ կուսակցություններ, շարժումներ ու գործիչներ, ովքեր հաճախ են սիրում այս կազմակերպության՝ անգամ Հայաստանին չվերաբերող տվյալները որպես մահակ թափահարել, այս անգամ բերանները ջուր են առել, որովհետեւ լեզուները չի պտտվում լավ բան ասել, ականջներն էլ փակում են, որ լավ բան չլսեն։ Մինչդեռ այդ «լավ բանը» վերաբերում է ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ Հայաստանին, թեեւ, բնականաբար, նման պայմանների երաշխավորը հենց իշխանություններն են։
Ինչեւէ, ուզեն թե չուզեն, այդ մարդիկ, բայց նորերս հրապարակված մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ բիզնես սկսելու առումով Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լավագույն երկրների շարքում է. «Doing Business 2016»՝ Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցի համաձայն՝ տարածաշրջանի 25 երկրներից 23—ում արձանագրվել է 58 բարեփոխում։ «Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը… Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ՝ երկիրը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը։ Եվ, իհարկե, պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում…»։
Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը … Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետեւյալ ուղղություններով՝ բարեփոխումները սահմանային առեւտրի ուղղությամբ, բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ, բիզնես սկսելու առումով (նշվում է, որ Երեւանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր։ Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է)։
Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր»,–նշված է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Բնականաբար, այս բիզնես միջավայրում գործելու համար մարդիկ նաեւ պիտի իրենց անվտանգ զգան։ Սոցիոլոգիական հարցումներ եւ ուսումնասիրություններ իրականացնող առաջատար «Gallup» ընկերությունը հրապարակել է «Gallup Law and Order—2015» զեկույցը, որը ցույց է տալիս, թե աշխարհի որ երկրներում են մարդիկ իրենց ապահով զգում կամ հակառակը,՝ որոնք են այն երկրները, որտեղ մարդկանց ֆիզիկական անվտանգությունը ապահովված չէ ըստ արժանվույն։
Ինչպես տեղեկացվում է, Հայաստանը հայտնվել է աշխարհի այն 10 երկրների շարքում, որտեղ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Հարցվածների ավելի քան 82 տոկոսը Հայաստանը համարել է կյանքի համար անվտանգ երկիր։ Հարցվողներին տրվել է հետեւյալ հարցը՝ «արդյոք նրանք իրենց անվտա՞նգ են զգում երեկոյան քայլելով այն քաղաքում կամ տարածքում, որտեղ ապրում են»։ Անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկրների դեպքում զեկույցում հաշվի է առնվել նաեւ երկրում օրենքների կիրարկման հետ կապված՝ քաղաքացիների անձնական փորձը։
Այս տվյալների հրապարակումն, անշուշտ, միայն փաստերի չոր արձանագրում չէ։ Դրանցից ամեն մեկը շոգեքարշի յուրատեսակ դեր կարող է ունենալ՝ ներդրումային ավելի գրավիչ միջավայր ձեւավորելուց մինչեւ այցելության ավելի գրավիչ վայրի հավակնություն, այսինքն՝ ներդրումների աճի խթանումից մինչեւ զբոսաշրջիկների աճի խթանում։ 
Անկախ մեր քաղաքական որոշ գործիչների հիվանդագին եւ արհեստական անհավատությունից՝ միջազգային հեղինակավոր ու եղանակ ձեւավորող վերոհիշյալ կառույցների արձանագրած արդյունքները Հայաստանի կայուն առաջընթացի վստահելի միտումների վկայություն են։ Այլ բան է, որ ոմանք խոր հիասթափություն են զգում Հայաստանի՝ իրենց իսկ երկրի մասին լավ լուրեր ու դրական գնահատականներ լսելուց, որովհետեւ նրանց լեզուն իրենց ականջներին սովորեցրել է միայն վատ լուրեր լսել՝ իրենք իրենցից։ 
Բայց վաղուց ժամանակն է սովորել լավ լուրերին՝ անկախ այն հանգամանքից, որ լավ լուրը թեւավոր է, վատ լուրը՝ ոտավոր։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024