ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 21:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 16 » Ով իրազեկված է, նա պաշտպանված է / Աղետների ռիսկի նվազեցմանը նվիրված միջազգային համաժողով Երեւանում/
11:46
Ով իրազեկված է, նա պաշտպանված է / Աղետների ռիսկի նվազեցմանը նվիրված միջազգային համաժողով Երեւանում/

Երեւանում ընթանում է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) գործում հանրային իրազեկման խնդիրներին եւ Սենդայի գործընթացի համատեքստում լրատվամիջոցների դերին ու ազդեցությանը նվիրված միջազգային համաժողով։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այն կրում է «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման եւ կայուն զարգացման անկյունաքար» խորագիրը։ Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ—ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը։
ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ արդեն ավանդույթ է դարձել Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրերին աշխարհի տարբեր կողմերից փորձագետներով հավաքվել Երեւանում եւ փորձի փոխանակման միջոցով լուծումներ փնտրել նշված խնդիրների վերաբերյալ։ «Սա շատ լավ առիթ է փոխանակել ձեռք բերած լավագույն փորձն ու քաղած դասերը, նախանշել արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի հաղորդակցության, աղետների ռիսկերի նվազեցման հանրային իրազեկման ու լրատվության միջոցների աշխատանքի այն սկզբունքները, որոնք մեզ պետք է առաջնորդեն դեպի կարողությունների հզորացում, աղքատության կրճատում, կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականություն, կայուն զարգացում»,–ասաց Նիկոլայ Գրիգորյանը։
Ողջույնի խոսք ասաց ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հույս հայտնելով, որ ներկայացուցչական համաժողովը կարեւոր ներդրում կունենա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում Սենդայի գաղափարների տարածման, հանրայնացման, ինչպես նաեւ աղետների ռիսկերի նվազեցման գործում լրատվամիջոցների ու բոլոր այլ դերակատարների ներգրավմանը։ «Սպիտակի երկրաշարժ վերապրած, տեխնածին, բնական, համաճարակային, բնապահպանական, պատերազմական վտանգների սպառնալիքների ենթակա մեր երկիրն իր առաջնային խնդիրներից է դիտարկում աղետների ռիսկների նվազեցումը։ Շատ զարգացող երկրներում դեռ չկա աղետներից ապահովագրման գործուն համակարգ։ Այսպես կոչված փոքր, բայց հաճախ տեղի ունեցող աղետները բոլոր երկրներում ու հատկապես մեր մասշտաբի երկրներում զգալի բեռ են դառնում ինչպես պետբյուջեի, այնպես էլ հասարակության համար»,—նշեց Վաչե Տերտերյանը։ Նա հավելեց, որ Սպիտակի երկրաշարժն ազդակ է դարձել, որ աշխարհը համախմբվի աղետների դեմ պայքարում՝ ստեղծելով կառույցներ ու մշակելով համապատասխան քաղաքականություն։
Համաժողովի բացման արարողությանը ներկա էր ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ—ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Մարգարետ Վալշտրոմը։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, տարբեր երկրների լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, լրագրողական եւ ուսուցողական կենտրոնների, համալսարանների ներկայացուցիչներ։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024