ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 31 » Ում գլխին է գլխարկը վառվում /Թուրքիան ծխնելույզից է ՄԽ ուզում խցկվել/
18:20
Ում գլխին է գլխարկը վառվում /Թուրքիան ծխնելույզից է ՄԽ ուզում խցկվել/
Դուռը փակում են, ծխնելույզից է մտնում. Թուրքիան նման կերպ Մինսկի խումբ է ուզում խցկվել՝ իբրեւ «անաչառ» եւ շահագրգիռ միջնորդ։ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու Ֆրանսիայի մտադրության պատճառով թուրքական կողմը համարում է, որ Փարիզը «կողմնակալ» է Ղարաբաղի կարգավորման հարցում։
«CNN Turk»—ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «եկել է ժամանակը», որ քննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիայի դուրսբերման հարցը. «Եթե գոյություն ունի երկու ազգ, որոնց մտահոգում է ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա թուրքերն ու ռուսներն են։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում գտնվել է 2 օր, մինչդեռ Ադրբեջանում՝ ընդամենը մի քանի ժամ։ Նա բացահայտորեն ցույց տվեց իր կողմնակալությունը։ Ես՝ որպես տվյալ ոլորտի մարդ, հայտարարում եմ, որ անհնար է դարձել Ֆրանսիայի կողմից այդ առաքելության շարունակումը։ Մենք քննարկելու ենք այդ հարցը։ Ես անձամբ այդ մասին առաջարկ կուղղեմ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Եկել է դրա քննարկման ժամանակը։ Կա՛մ Թուրքիան այդ սեղանի շուրջ բազմելու է որպես իրավահավասար անդամ, կա՛մ էլ Ֆրանսիան լքելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդպիսին է Թուրքիայի դիրքորոշումը»։
Բաքվում Թուրքիայի դեսպանությունը եւս հայտարարել է, թե ավելի լավ կլիներ, որ Ֆրանսիան հրաժարվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր պարտականություններից։
Թուրքիայի այս հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի մոտեցմանը։ Նկատենք, որ Բաքուն եւ Անկարան աղմուկ են բարձացրել Մինսկի խմբի «կողմնակալ» կառուցվածքի շուրջ Սոչիի եռակողմ հայտարարությունից ընդամենը օրեր անց։ Իսկ այդ հայտարարությունում ասված է. «Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ—ը եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը»։
Ահա այսպես է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի՝ հունվարի 30—ին արած այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով։
«Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում։ Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23—ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիեւը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, եւ որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ—ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը։
Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,–եզրափակել է Շարմազանովը։

«Եթե Թուրքիան  իսկապես ցանկանում է օգնել Ղարաբաղի հարցում, ապա պետք է հեռու մնա»

Չնայած սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը բացահայտորեն դեմ է գնում պայմանավորվածություններին. այս դեպքում եւս տրամաբանական մեծ ճեղքվածք կա «եղբայրական» երկրների քարոզչությունում. ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանությունը Ղարաբաղի կարգավորման հետ։ Բացի այդ, մեղմ ասած, տարօրինակ է հնչում թուրքական կողմից հնչող պնդումը, թե Ֆրանսիան կողմնակալ է, եւ պետք է Թուրքիան ընդգրկվի Մինսկի խմբում։ Մեկնաբանության կարիք, թերեւս, չունի, թե ինչ մոտեցում ունի Թուրքիան Ղարաբաղի հարցում, եւ ելնելով նրա բացահայտ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշումից՝ շատ երկրներ Թուրքիային անուղղակի կերպով հասկացնում են, որ նա տեղ չունի Մինսկի խմբում։ Նոր ձեւաչափ ստեղծելու, Թուրքիային այնտեղ ընդգրկելու գաղափարը բացառապես թուրքական եւ ադրբեջանական ձգտում է, եւ որեւէ երկրի կողմից որեւէ աջակցության չի արժանացել։
Ի դեպ, նույնիսկ այն երկրները, որոնք մեծ ցանկություն չունեն միջամտելու Ղարաբաղի կարգավորմանը, այդ դեպքում էլ նրանք չեն խուսափում բարձրաձայնել, որ սատարում են կարգավորման միջնորդական առկա ձեւաչափը։ Վերջին հայտարարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնինն է, ով Ստրասբուրգում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը։
Այս հանգամանքներում թուրքական եւ ադրբեջանական հայտարարությունները պարզապես խուճապի զգացողությունից առաջացած պոռթկումներ են, սակայն ոչ լուրջ դիվանագիտություն, քանզի միանգամայն պարզ է, որ Թուրքիան կամ Ադրբեջանը որեւէ ռեսուրս չունեն՝ իրենց պատկերացրած միջնորդական «անկողմնակալ» խումբը ձեւավորելու համար։ Իսկ այդ պոռթկումները շարունակում են նպաստել հիշյալ երկրների «իմիջի» ձեւավորմանը։
Հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարը տեղական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում. «Կարծում եմ Ադրբեջան այցելության ժամերի մասին չէ Դավութօղլուի մտահոգությունը, միգուցե նա ավելի մտահոգ է, որ Սարկոզին մի քանի ժամ է եղել Թուրքիայում։ Ինչ վերաբերում է վերջնագրերին կամ այս ոճով հայտարարություններին, հատկապես եռանախագահողների ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը մասնակցություն ունենալուն, մենք արդեն արտահայտվել ենք. եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա պետք է, ինչքան հնարավոր է, հեռու մնա այս գործընթացից։ Իհարկե, թուրքական կողմը մեկ—մեկ, երբ փակում են իր առջեւ դուռը, փորձում է ծխնելույզից, երդիկից ներս մտնել։ Դա առաջին անգամ չէ, եւ ինչ—որ հատուկ զարմանք արդեն չի առաջացնում։ Չեմ կարծում, որ Թուրքիան է որոշում այդ ձեւաչափերի հարցը եւ հատկապես վերջնագրեր ներկայացնելով այս կամ այն հարցում՝ որեւէ դրական արդյունքի կարող է հասնել...
Սենատի կողմից հաստատված օրենքի նախագիծը ուղղված չէ ինչ—որ կոնկրետ երկրի դեմ։ Հայտնի է, թե «ում գլխին է գլխարկը վառվում»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024