ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 4 » «Ունենք երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ռեալ հնարավորություններ»
14:37
«Ունենք երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ռեալ հնարավորություններ»

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին։
Երկրի վարչապետը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր եւ նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարեւոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում։ «Նախորդ տարի տոնում էինք հայ—ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես արդյունավետ եւ դինամիկ զարգացող։ Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք ռեալ հնարավորություններ՝ երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հատկապես տնտեսական կապերը խթանելու համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացման եւ խորացման մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում։ «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան։ Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով։ «Թումոն» այն տեղերից է, որտեղ եւս կարող ենք միասին աշխատել։ Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները»,–նշել է նա։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձեւավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին եւ իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղություններով։ Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում։
Տնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են այս տարի «ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը։ Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, նորարարությունների ոլորտներում գործակցության զարգացումը։ Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ վարչապետի առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանում եւ Ճապոնիայում երկու երկրների մշակույթի օրերի անցկացման անհրաժեշտությունը, կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ձեւավորել համատեղ օրակարգ եւ ակտիվ աշխատել այն կյանքի կոչելու համար։
Վարչապետը կարեւորել է նաեւ հումանիտար ու գործարար կապերի սերտացումը եւ այս նպատակով ՀՀ կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար մուտքի արտոնյալ ռեժիմի սահմանումը, որի շրջանակում նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի հարցերի շուրջ։ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024