ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 07:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 21 » Ուրվանշվել են զարգացման առաջնահերթությունները /ԵՄ—ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է աշխատանքը/
15:17
Ուրվանշվել են զարգացման առաջնահերթությունները /ԵՄ—ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է աշխատանքը/

Երեկ ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շարունակել է 17—րդ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան—Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն այս համատեքստում նշել է, որ հակամարտության հետեւանքով մարդիկ են զոհվում, եւ խոչընդոտվում է տարածաշրջանի սոցիալ—տնտեսական զարգացումը։ Բանախոսի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ողջունում այս տարի Ժնեւի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից արված հայտարարությունները։
Անդրադառնալով Հայաստան—Թուրքիա հարաբերություններին՝ Սաջադ Քարիմը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը կարծում է, որ փակ սահմանները պետք է բացվեն, եւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների երկխոսությունը պետք է զարգանա՝ նվազեցնելով լարվածությունը տարածաշրջանում։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, ովքեր նույնպես պետք է օգտվեն ՄԱԿ—ի տրամադրած հիմնարար իրավունքներից։ Խոսքը քաղաքական իրավունքի մասին չէ, այլ կրթական, բնապահպանական եւ այլ ծրագրերի, որոնցից զրկված են արցախցիները։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը կրոնական ներկայացնելու փորձերին, ինչը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար։ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ պետք է կանխել այդ թյուրըմբռնումը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների քվեարկությամբ ընդունվել է ամփոփիչ հայտարարություն։
Ամփոփելով նիստի աշխատանքը՝ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին քննարկվող թեմաների շուրջ ցուցաբերած կառուցողական մոտեցման եւ նիստի ավարտին ընդունված հայտարարության ու բանաձեւի համար։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է 17—րդ նիստի աշխատանքը։
Այնուհետեւ տեղի է ունեցել ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17—րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են ժողովրդավարությանը, մարդու հիմնարար ազատություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայ—թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրի կարգավորմանը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի դրույթներին։
Երկօրյա քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը, ըստ բանախոսների, ոչ միայն արձանագրում է ԵՄ—Հայաստան հարաբերությունների անցյալն ու ներկան, այլեւ տալիս է զարգացման առաջնահերթություններ, որոնք բխում են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության գերակայություններից։
«Ակնհայտորեն պատմական է այս նիստը, քանի որ այն գումարվել է ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո»,–նշել է Արմեն Աշոտյանը։
«ԼՂ հիմնախնդրի առնչությամբ նիստում արձանագրվել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,–ընդգծեել է բանախոսը։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը Եվրոպական խորհրդարանի անունից իր երախտագիտությունն է հայտնել 17—րդ նիստի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ կարեւորել է քննարկված հարցերի շրջանակը։
Սաջադ Քարիմը լիահույս է, որ հարաբերությունները երկու խորհրդարանների միջեւ կզարգանան։
«Կնքված համաձայնագիրը պարունակում է ֆինանսական օժանդակություն՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Մենք ավանդաբար աշխատել ենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով, որն իր հետ բերում է ինչ—որ պայմաններ, եւ այդ առումով Հայաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ինքը հստակ առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնք մենք նախանշել եւ երկուստեք համաձայնեցրել ենք։ Դրանցում առկա է Հայաստանի ցանկությունը՝ որպես ինքնիշխան պետություն, զարգացնել սեփական ապագան։ Եվրոպական միությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին»,–նշել է Սաջադ Քարիմը։
Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին։


Սա ճամփորդության սկիզբն է
 

Հարցերը հիմնականում ուղղված էին ԵՄ պաշտոնյային։
Սաջադ Քարիմն ընդգծել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ նաեւ շատ ավելի խորը հարաբերություններ է ձեւավորում Եվրամիության հետ։ «Մենք որեւէ հակասություն չենք տեսնում մեկը մյուսի հետ։ Հայաստանն այսպիսով ցույց է տալիս, որ կարող է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան երկիր՝ շատ հստակ կերպով ձեւակերպված ունենալով իր ապագա հավակնությունների, սկզբունքների շրջանակը, միաժամանակ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, եւ, այս առումով, Հայաստանն իսկապես ուժեղ դիրքում է հայտնվում։ Մենք այսպես ենք տեսնում իրավիճակը եւ հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանին աշխարհագրական դիրքով մոտ են կանգնած, կկարողանան օգնել ճանապարհորդության այս վեկտորին եւ այս գործընթացին»,—նշել է նա։
«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իսկապես պատմական է»,—ասել է Քարիմը՝ ընդգծելով, որ այն կաջակցի մի շարք ոլորտների, այդ թվում՝ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը, առեւտրին, ներդրումներին, կրթությանը եւ այլն։
«Սա ճամփորդության միայն սկիզբն է։ Սա նվաճում է, որը թույլ է տալիս ընդլայնել եւ խորացնել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, եւ մենք լիահույս սպասում ենք վավերացման գործընթացին»,—ասել է Սաջադ Քարիմը։
Նա համաձայնագրի վավերացման հարցում որեւէ դժվարություն չի կանխատեսում որեւէ անդամ պետության կողմից։ «Երբ այդ գործընթացներն ավարտվեն եւ փոխանցվեն Եվրախորհրդարան, վստահ եմ, որ համաձայնագիրը սահուն կերպով կվավերացվի եւ վերջնական տեսքի կբերվի»,—ասել է նա։
ԵՄ պաշտոնյան նշել է, որ ՀՀ խորհրդարանը եւս պետք է դեռ զգալի աշխատանք կատարի, որպեսզի համաձայնագիրը եւ դրա ներքո կատարվելիք աշխատանքը իրականացվի։
«Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը կյանքի կոչելու հարցում,–ասել է Քարիմը։–Մենք կարեւորում ենք այն, որ վերջին հաշվով օրենսդրությունն ապահովի տուժածների պաշտպանությունը։ Եվրամիությունը պատրաստ է, այդ թվում, փորձագիտական օժանդակություն ցուցաբերել»։
Հանձնաժողովի համանախագահն անդրադարձել է նաեւ Բաքվի կազմած «սեւ ցուցակին». «Եվրամիությունը դեմ է Ադրբեջանի «սեւ ցուցակում» ԵՄ պատգամավորների հայտնվելու ցանկացած դեպքի։ Եվրախորհրդարանի անդամներն ազատ են իրականացնելու իրենց խորհրդարանական գործունեությունը եւ օժանդակելու ցանկացած սկզբունքի, որը կարեւորում են։ Մենք դիմադրելու ենք մեր պատգամավորների՝ այդ «սեւ ցուցակում» հայտնվելու դեպքերին, սակայն սրան զուգահեռ պետք է հասկանալ հետեւյալը։ Պետք է հստակեցնել, որ նրանք այնտեղ այցելում են պաշտոնապես՝ ԵՄ կամ ԵԽ անունից, այլ ոչ թե որպես մասնավոր անձ կամ անհատ պատգամավոր։ Սա եւս անառողջ շփոթմունք կառաջացնի»։ hhpress.am

Լ. Ա

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018