ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Փորձ է արվում վրաց հասարակությանը սադրանքի ենթարկել. Առնոլդ Ստեփանյան
18:07
Փորձ է արվում վրաց հասարակությանը սադրանքի ենթարկել. Առնոլդ Ստեփանյան

Փորձ է արվում վրաց հասարակությանը սադրանքի ենթարկել. Առնոլդ Ստեփանյան

«Ռուսաստանի ջավախահայերի միության» նպատակն է լարվածություն ստեղծել վրաց հասարակության և ջավախահայերի միջև: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը`անդրադառնալով «Ռուսաստանի ջավախահայերի միության» տարածած այն հայտարարությանը, թե Վրաստանում հնարավոր է ի հայտ գա նոր անկախ պետություն` ի դեմս ջավախահայերի:
Ըստ Ա. Ստեփանյանի` այս հայտարարությունն անակնկալ է եղել ջավախահայերի համար: «Այս մեսիջը Ջավախքից չի գալիս, և իհարկե, դա մեծ բլեֆ է: Դրանից մեկ շաբաթ առաջ նույն կազմակերպությունը ուրիշ հայտարարություն էր տարածել, թե պատրաստ են իրենց վրաց եղբայրների հետ պայքարել Վրաստանի իսլամացման դեմ: Այսինքն` երկու շաբաթ առաջ եղբայրներ էին և պատրաստ էին միասին պայքարել, իսկ երկու շաբաթ անց այլ հայտարարություն են անում»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը` հավելելով, որ միության նպատակը վրաց հասարակության դեմ է ուղղված, փորձում են նման հայտարարություններով սադրանքի ենթարկել վրաց հասարակության հայտնի ներկայացուցիչներին և լարվածություն ստեղծել նրանց և ջավախահայերի միջև:
Անդրադառնալով նույն հաղորդագրության այն մասին, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում կդառնա Թուրքիայի դաշնակիցը և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ռազմակայանները կմտնեն Վրաստան` տեղեկացրեց, որ նման հայտարարությունը կարող է գնահատել մինիմում ոչ պրոֆեսիոնալ: «ՆԱՏՕ-ի ռազմակայան Աֆղանստանից բացի ոչ մի տեղ գոյություն չունի, սա շատ տեխնիկական հարց է, ՆԱՏՕ-ն ռազմակայաններ չի բացում այն երկրներում, որոնք իրեն անդամակցում են: Եթե սկսում են ՆԱՏՕ-ին անդամակցել և այդ երկրի զինվորական ուժերը արդեն դառնում են ՆԱՏՕ-ի բլոկի անդամներ»,- հստակեցրեց Ա. Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանում էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Վրաստանում հանդիպել էր իր գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Առնոլդ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հանդիպման մանրամասները չեն հրապարակվել և իրեն մնում է ենթադրել, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական ռազմավարությանն ուղղված հարցեր:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 530 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024