ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 18:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 13 » «Փոխհատուցում» Գերմանիայից /Էրդողանին մրցանակ են տալիս/
18:11
«Փոխհատուցում» Գերմանիայից /Էրդողանին մրցանակ են տալիս/
Թուրքիայի իշխանությունների համար մտահոգության առիթ կա. ԵՄ հետ անդամակցության բանակցությունների համապատկերում Անկարայի դիրքերը տեւական ժամանակ անփոփոխ են, մինդեռ ԵՄ—ը շարունակում է ընդլայնման գործընթացին միտված գործողություններն այլ երկրների հետ։ Խորվաթիայի հետ բանակցությունները մոտեցել են հաջող ավարտին. առաջիկա ամիսներին այս երկիրը կհամալրի ԵՄ ընտանիքը։
Օրերս էլ Եվրամիության ԱԳ նախարարները հավանության արժանացրեցին Սերբիային ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը։
Թուրքիային ԵՄ—ում անցանկալի հայտարարելու իրողության դիմաց ԵՄ որոշ երկրներ «փոխհատուցման» ձեւեր են գտնում, ասենք՝ մրցանակներ։ Թուրքիայի անդամակցելուն դեմ արտահայտվող երկրներից մեկում՝ Գերմանիայում, Էրդողանին «եվրոպական» մրցանակ է սպասվում։
Մարտի 17—ին Գերմանիայի Բոխում քաղաքում 8—րդ անգամ 11 նոմինացիաներում կհանձնվի «Steiger Award» մրցանակը, որը նախատեսված է հանդուրժողականության, մարդկայնության, շիտակության, Եվրոպայի հետ համատեղ շարժվելու համար։ «Ողորմածություն» կատեգորիայում այն կտրվի Շվեդիայի թագուհի Սիլվիային, «հանդուժողականության» կատեգորիայում՝ ԳԴՀ նախկին նախագահ Հորսթ Քյոլերին, իսկ ահա «Եվրոպա» կատեգորիայում պարգեւատրվելու է Թուրքիայի վարչապետը։
Իր այս որոշումը «Steiger Award»—ը, մասնավորապես, պայմանավորել է այն բանով, որ «Տարիներ շարունակ Էրդողանը ջանք է թափում իր երկրում ժողովրդավարական շրջադարձի համար։
Որոշումը, սակայն, քննադատության թիրախ է դարձել Գերմանիայի քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներում։
Գերմանահայերի խորհուրդը հայտարարել է այդ կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին։
«Էրդողանը եւ նրա կառավարությունը հետամուտ են, որ Գերմանիայում ներգաղթյալները չինտեգրվեն»,—այս կապակցությամբ արված գրավոր հայտարարության մեջ մեկնաբանում է գերմանահայերի կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը։
Նա բարձրաձայնում է, որ Էրդողանի կառավարությունն անհանդուժողականություն է ցուցաբերում ոչ թուրքական եւ ոչ մահմեդական էթնիկ խմբերի հանդեպ եւ դեռ շատ հեռու է այն արժեքային համակարգից, որը Եվրոպան է դավանում. «Անընդունելի է, որ հենց այս քաղաքական գործիչն է պարգեւատրվելու է «Եվրոպա» նոմինացիայում։ Էրդողանի կառավարության հանդուրժողականությունն ու մարդկայնությունը պետք է չափվեն նաեւ Թուրքիայում հայ քրիստոնեա փոքրամասնության հետ վարմունքով»։
«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ Էրդողանն իրականում կարող է հանդուրժողականության կողմնակից լինել»,—ասել է Ազատ դեմոկրատական կուսակցության (կոալիցիոն կուսակցություն) Բոխումի տարածքային փոխնախագահ Ֆելիքս Հալթը։
Մրցանակի նախաձեռնող Սաշա Հելլենը հայտարարել է, որ մրցանակի հանձնումը պետք է նաեւ գերմանա—թուրքական գործընկերության նշան լինի։
Հալթը հակադարձել է. «Ինչ վերաբերում է գերմանա—թուրքական բարեկամությանը, ապա Էրդողանը շարունակում իր ելույթներով մոլորություններ առաջացնել»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 472 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024