ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 27 » Պարտավորեցնող բարեկամություն՝ ի շահ երկու երկրների /Դինամիկ զարգացող եւ տարեցտարի ամրապնդվող հարաբերություններ/
15:17
Պարտավորեցնող բարեկամություն՝ ի շահ երկու երկրների /Դինամիկ զարգացող եւ տարեցտարի ամրապնդվող հարաբերություններ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում երեկ առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Հանրապետության նախագահը եւ վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջեւ դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ համատեքստում նշելով նաեւ առեւտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ—վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում։
Զրուցակիցների համոզմամբ՝ հայ—վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25—ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն, եւ դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են։ Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին եւ ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն եւ կայուն զարգացում։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ հայ եւ վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։
Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին եւ վրացի ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն եւ լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաեւ մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024