ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 8 » Պարտավորություններն իրականացվում են /Շարունակվում են ԵՄ բյուջետային աջակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումները/
09:48
Պարտավորություններն իրականացվում են /Շարունակվում են ԵՄ բյուջետային աջակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումները/

Եվրոպական միությունը շարունակում է բյուջետային աջակցություն տրամադրել Հայաստանին տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար։ Երեկ Երեւանում տեղի ունեցավ եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ԵՄ—ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողով։
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ բյուջետային աջակցությունը եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ԵՄ—ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարեւորագույն գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել։ «Մենք անցած տարի Եվրոպական միությունից ստացել ենք աննախադեպ բյուջետային աջակցություն, որը կազմել է 27.5 միլիոն եվրո։ 2016թ. եւ 2017թ. առաջին ամիսների ընթացքում Եվրոպական միության հետ ստորագրել ենք ընդհանուր առմամբ 51 միլիոն եվրոյի համագործակցության փաթեթ, որից գրեթե 50 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք այս եւ հետագա տարիների ընթացքում եւս այս գործիքի մասով ահռելի աշխատանքներ ունենք իրականացնելու։ Այս տարվա ընթացքում ունենք երեք խոշոր եւ մեկ փոքր բյուջետային հատկացման տրանշ, որին մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք այսօրվա քննարկման ընթացքում։ Ակնկալում ենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ ներգրավվածությունը։ Նպատակն այն է, որ Հայաստանում բարեփոխումների իրականացմանը միտված մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվեն ժամանակին եւ ամբողջությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Մելքոնյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով դրա կարեւորությունը ԵՄ—ի կողմից հատկացվող բյուջետային աջակցությունը արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։ «Վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպական միությունը Հայաստանին 250 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցություն է տրամադրել։ Սա նշանակում է, որ մեկ տարվա կտրվածքով Հայաստանը 25 միլիոն եվրոյի բյուջետային օժանդակություն է ստանում Եվրոպական միությունից։ Մենք ամեն տարի Հայաստանում ծախսում ենք մոտ 40—50 միլիոն եվրո, որի մոտ կեսն ուղարկվում է բյուջետային օժանդակության ծրագրերին»,–ասաց նա։
Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվեցին եւ քննարկվեցին ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիթորինգին եւ ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր։ Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին խմբային վարժություններ՝ մասնակիցներին նախանշված մեխանիզմների գործնական կիրառման հնարավորությունները ներկայացնելու նպատակով։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ շահառու նախարարությունների եւ այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը հիմք կդառնա կողմերի միջեւ փոխգործակցության առավել ծավալուն փաթեթ մշակելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Մելքոնյանը։ «Դուք գիտեք, որ, բացի բյուջետային աջակցության ծրագրերից, մենք ունենք Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ նրա աջակցությամբ Հայաստանում իրականացվող այլ ծրագրեր։ Դրանք են «Թվինինգը» «Թայեքսը», «Սիգման», սեւծովյան ավազանի անդրսահմանային փոխգործակցության ծրագիրը, «Սոսիու» ծրագիրը, որը սոցիալական ոլորտին է առնչվում, եւ երկու խոշոր գործիք, որոնց Հայաստանն անդամակցել է՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը։ Խոսքը փոքր եւ միջին ձեռնարկատիրական ոլորտին առնչվող «Կոսմե» ծրագրի եւ հայտնի «Հորիզոն 20—20»—ի մասին է, որն առնչվում է գիտության եւ կրթության ոլորտին»,–ասաց փոխնախարարը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ—ԵՄ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը հիմք կդառնա հետագայում Եվրոպական միության հետ գործակցության ավելի ծավալուն փաթեթ մշակելու համար։
Սեւծովյան ավազանի անդրսահմանային փոխգործակցության ծրագրի մասով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն այս տարի մի քանի աշխատաժողով արդեն իսկ կազմակերպել է։ «Մեր նպատակն այստեղ Հայաստանից հնարավորինս մեծ թվով հայտեր ապահովելն է։ Ամբողջ ծրագրի բյուջեն 54 միլիոն եվրո է, եւ այն երկիրը, որն ավելի տեղեկացված կլինի, ավելի ունակ մրցակցային ծրագրեր կներկայացնի, ավելի շատ ֆինանսական ռեսուրս կկարողանա ստանալ»,–ասաց փոխնախարարը։
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ԵՄ—ի կողմից տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում վերջին տարիներին ծավալուն բարեփոխումներ են իրականացվել արդարադատության, կրթության, պետական ֆինանսների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներում։
Եվրոպական միությունը պլանավորում է այս տարվա ընթացքում Հայաստանին 40—45 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն տրամադրել, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հոա—Բին Աջեմյանը. «Սա նշանակում է, որ այս տարի մենք Հայաստանին շաբաթական մոտ մեկ միլիոն եվրո կտրամադրենք»։
Նա նշեց, որ բյուջետային աջակցությունը գործիք է, որի շնորհիվ կառավարության հետ աշխատանքի արդյունքում կարողանում են լավ պայմաններ ստեղծել բարեփոխումների համար։ «Մենք նախ փոխհամաձայնեցնում ենք նպատակները, որից հետո Եվրոպական միությունը ֆինանսավորում է այդ նպատակների իրականացումը։ Բյուջետային աջակցության նպատակն է օժանդակել բարեփոխումներին, որոնք լավագույն արդյունքը կապահովեն Հայաստանի քաղաքացիների համար»,–ընդգծեց Հոա—Բին Աջեմյանը։
Աջեմյանը նաեւ նկատեց, որ, ի տարբերություն այլ դոնոր կազմակերպությունների, Եվրոպական միությունը Հայաստանին բյուջետային օժանդակություն է հատկացնում անհատույց դրամաշնորհների տեսքով։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024