ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 10 » Պարտք եւ պատասխանատվություն /Վարչապետն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ուսանողների/
14:51
Պարտք եւ պատասխանատվություն /Վարչապետն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ուսանողների/

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
«Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջեւ զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը։ Հարցադրումներ անելիս վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ պարտավորություններ եւ պարտք ունի որպես քաղաքացի, ինչպիսի մարտահրավերներ ունենք։ Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաեւ այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, դրանից գիտությունը տուժո՞ւմ է, թե՞ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ։ Բոլորս համոզված ենք եւ գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա։ Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,–հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը։ 
Այնուհետեւ ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ։
Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով։ Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ յոթ տասնյակ կառավարության որոշումների ընդունում, եւ ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները։ 

Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017