ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Օգոստոս » 1 » Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք /ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում/
09:34
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք /ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում/

Երեկ տեղի է ունեցել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հերթական ճեպազրույցը, որի ընթացքում նա ներկայացրել է վերջին օրերի հրատապ թեմաները, պատասխանել հարցերի։
Խոսելով միջնորդների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու մասին՝ Տ. Բալայանը նշել է, որ այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն ժամկետների եւ վայրի վերաբերյալ չկա։
«Ինչ վերաբերում է Թրամփ—Փաշինյան հանդիպմանը եւ Ալիեւ—Փաշինյան հանդիպմանը։ Այո, կա նման մտադրություն կազմակերպելու Թրամփ—Փաշինյան հանդիպում. այժմ ընթանում են քննարկումներ դրա շուրջ։ Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ...
Ալիեւ—Փաշինյան հանդիպման վերաբերյալ պարոն Փաշինյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում վերահաստատեց պատրաստակամությունը հանդիպելու պարոն Ալիեւի հետ։ Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումը ինքնանպատակ չէ. այն պետք է ունենա բովանդակություն։ Բովանդակությունը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռքբերում, նախորդ պայմանավորվածությունների վերահաստատում, այսինքն Հայաստանի նախորդ իշխանությունների հետ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված եւ վերահաստատված պայմանավորվածությունների վերահաստատում, որը հնարավորություն կստեղծի ապահովել այնպիսի պայմաններ, որ խաղաղ գործընթացում առաջընթաց արձանագրվի»,–հստակեցրել է նա։
Ըստ Տ. Բալայանի՝ Հայաստանը կարեւորում է հայ—ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ։ Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը։
«Մենք շարունակում ենք հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին։ Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը»,–տեղեկացրել է պաշտոնյան։
ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին։ Ինչպես նշել էինք շաբաթ օրը տարածված մեր մեկնաբանության մեջ, հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին՝ սկսելու գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,–ասել է նա։

 

Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024