ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 02:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 23 24 25 26 27 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստան—Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19—20—ը Երեւանում կայացած Հայաստան—Եվրոպական միություն հանձնաժողովի 15—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ հանձնաժողովի նիստի անցկացումը Երեւանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման եւ անկեղծ երկխոսության համար։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության խորացմանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման տարում 20—րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները։ Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4—րդ կարեւոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը, այլեւ միակարծիք է վերջինիս ճանաչման եւ դատապարտման հարցում։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը։
Հայաստան—Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընթացիկ շաբաթը բավակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16—18—ը Երեւանում անցկացվող «Եվրանեսթի» հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Նախագահը «Եվրանեսթի» երեւանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների եւ մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար։ Նշելով, որ դեռեւս 2012թ. Երեւանում հյուրընկալվել է «Եվրանեսթի» սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը եւս արդյունավետ կլինի, եւ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձեւաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձեւերը կնպաստեն Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական եւ արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության համար, եւ գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ—ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաեւ օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ։ Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության եւ այլ հիմնարար սկզբունքների վրա, որոնք երբեք կասկածի տակ չեն առնվել։ Ցավոք սրտի, իհարկե, եղել են ժամանակահատվածներ, երբ այս սկզբունքներն ավելի շատ կրում էին դեկլարատիվ բնույթ եւ իրականությանը չէին համապատասխանում։ Միաժամանակ մշտապես գիտակցել ենք, որ կան արժեքներ, որոնք վեր են անձնական, խմբակային, կուսակցական եւ այլ շահերից։ Դրանց շարքում կարեւորագույններից մեկը մեր երկրի ներքին անդորրի եւ համերաշխության ապահովումն է, որը ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո էլ ավելի արժեքավոր է դառնում։
Այս արժեքի պահպանումն ինքնին ենթադրում է նաեւ քաղաքական պայքարի առկայություն եւ տարաբնույթ շահերի արտահայտման ու պաշտպանության համար ժողովրդավարական հասարակությունում ճանաչված այլ միջոցների կիրառում։
Սակայն վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու եւ դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը։ Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ—ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ զբաղեցնող ԱՄՆ—ի հետ հարաբերությունները եւ պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված մեր պետականության առավել ամրապնդմանն ու զարգացմանը։ Նախագահը միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ—ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին։
Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երեւանում, կարեւորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը։
Հյուրերը ներկայացրել են երեւանյան նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած է եղել, եւ քննարկվող հարցերը ներառել են նաեւ նոր իրավիճակում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները։
ՀՀ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաեւ 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը։ Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան հանրապետության նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ ջերմ ընդունելության համար։ «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի եւ նոր նախագծերի իրականացումը։ Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի՝ ԵՏՄ—ին միանա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց բանակի կազմավորման 23—րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության եւ ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով։ ՀՀ նախագահի նստավայրում երեկ կայացավ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղեց մեր հայրենակիցներին։
«Հարգելի՛ պարգեւատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու եւ Հայկական բանակի օրվա կապակցությամբ։
Մենք հպարտանում ենք ձեզնով։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի եւ հայրենանվեր ծառայության համար։
Այսօր պարգեւներ ենք հանձնում, ցավոք, նաեւ հետմահու։ Փա՛ռք նրանց հիշատակին։ Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու։
Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարեւորության մասին, դրա նշանակության եւ բարդության մասին։ Բայց նաեւ խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին։
Եվ, ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւորել է հաճախակի փոխայցելությունները եւ գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ նոր բովանդակություն ստանում։
Սերժ Սարգսյանը եւ պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարեւորել են ս.թ. հունվարի 1—ից Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ—ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության օրակարգի ընդլայնմանը։ Հանրապետության նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր պաշտոնական այցը եւ ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները։
Մինորու Կիուչին, Գյումրիի ողբերգության կապակցությամբ, Ճապոնիայի կառավարության եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել հանրապետության նախագահին, զոհվածների հարազատներին եւ ամբողջ հայ ժողովրդին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա մտահոգություններին, ընթացիկ տարում ՀՀ—ում պետականորեն նշվող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի թեմային, մտքեր փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների շուրջ։
ՀՀ նախագահը եւ Ճապոնիայի արտաքին գործերի պետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ, ժամը 17։02–ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ։ Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին՝ ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան։
Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. «Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Չնայած հայ եւ ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան։ Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ—որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ։ Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց։
Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին։ Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը եւ հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ։ Պիտի ուժ ու տոկունություն գտնել։ Ապրելու ուրիշ բանաձեւ չկա։ Պիտի շարունակել ապրել եւ արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ—հրավերին
Նախագահ Սերժ Սարգսյանը, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24—ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ,
Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը։
Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների եւ ճակատագրերի խեղման պատճառ դարձավ։
Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաեւ Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը եւ հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգեւների։ Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված եւ իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին։ Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, եւ երկուստեք առկա է ձեւավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ցանկություն։
Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության եւ մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես դաշինքի, այնպես էլ ՄԱԿ—ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը եւս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու եւ գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարեւորվել է Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014—2016թթ. նորացված ծրագիրը։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իմ պատրաստածն ուրիշ է» «տեսականիի» ուտելիքից եւ մյուս հատկանիշներից զատ, Ամանորն ազդարարող մեկ այլ տարբերակ էլ կա՝ հորոսկոպ։ Ոմանք չհավատալով, ոմանք էլ մեծ հույսերով, նախքան գալիք տարին թեւակոխելը հետաքրքրվում են բախտով։ Իսկ դա այս դեպքում պայմանավորված է կենդանակերպի համապատասխան նշանի հանդեպ տվյալ տարվա «իշխանավորի» վերաբերմունքով ու տրամադրվածությամբ։ Ըստ արեւելյան հորոսկոպի, 2015թ. այդ «պաշտոնը» զբաղեցնելու է կապույտ փայտե այծը։
Նրա օրոք առնետի տարում ծնվածների համար այդքան էլ հեշտ չի լինի։ Բայց, չնայած դրան, ստվերից դուրս գալու լայն հնարավորություններ կընձեռվեն։ 2015թ. կլինի բացահայտումների եւ նորամուծությունների տարի։ Կյանքի նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները կփոխվեն եկող տարվա ընթացքում։ Մինչ կարեւոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու կողմ ունի։ Բայց պետք է անել ամեն ինչ, որպեսզի սթրեսը չղեկավարի ձեր կյանքը։ 2015թ. հորոսկոպը խորհուրդ է տալիս չչարաշահել առողջությունը եւ ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին։ Իշխողն «առնետների» համար կանխատեսում է հանգստի եւ ճամփորդության նվազագույն հնարավորություններ։
Ժամանակահատվածն ինչպես բարդ, այնպես էլ խոստումնալից է լինելու ցուլերի համար։ Նրանք բարդությունները հաղթահարելու են՝ ավելի մոտենալով նպատակներին։ 
Նոր տարին այս նշանակերպին խոստանում է իրադարձություններով լի օրեր, աշխատանքում՝ հաջողություններ։ Չպետք է թեւաթափ լինել։ Հարկավոր է գործե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024