ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 14:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 24 25 26 27 28 ... 38 39 »

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին եւ ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն եւ հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. «Հարգելի՛ լրագրողներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք։ Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին եւ ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում եւ նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ եւ համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը։ Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաեւ դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաեւ ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալ եմ ձեզ։ Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է։ Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է։ Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ներդրած ավանդի համար եւ գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Իր շնորհավորական խոսքում նախագահը նաեւ ամփոփել է 2014 թվականը՝ անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին, խոսել 2015 թվականի ծրագրերի եւ ակնկալիքների մասին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի տնտեսության համար 2014 թվականը հատկանշական էր միջազգային տնտեսական ինտեգրման ձեւաչափերի քննարկումների եւ բանակցությունների առումով՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տեսանկյունից։ Մի կողմից՝ բանակցային գործընթաց էր ընթանում ԵՏՄ—ին անդամակցելու համար, մյուս կողմից՝ վերսկսվեցին Եվրասիական տնտեսական միության հետ բանակցություններրը։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ամփոփելով 2014 թ. տնտեսական տարին. «Տարվա ընթացքում շատ ակտիվ բանակցային գործընթաց էր ընթանում, եւ մենք տեսանք, որ այդ ամենը հանգեց իր տրամաբանական ավարտին։ 2015 թվականին մենք արդեն կլինենք ԵՏՄ անդամ, բայց մյուս կողմից կշարունակենք բանակցությունները Եվրամիության հետ։ Արդեն առիթ եղել է նշելու, որ Եվրամիության հետ սկսվել են նոր ձեւաչափի համաձայնագրի շուրջ քննարկումներ, իսկ ներկայումս էլ ոլորտային համագործակցության շուրջ բանակցություններն են ընթանում»։ Ըստ նրա՝ քննարկումները բավականին արդյունավետ են եւ վստահություն են ներշնչում, որ 2015 թվականի սկզբին հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել։
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ 2014 թվականը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ընտրել է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ, եւ» ձեւաչափը։ «Երկու ինտեգրացիոն գործընթացներն էլ հաջող ընթացք ունեցան, մյուս կողմից էլ մենք պահպանում ենք լավ հարաբերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1—ից Եվրասիական տնտեսական միության եւ դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին։
Նիստին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ովքեր նիստի արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաեւ նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը եւ բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Երեկ երեկոյան Մոսկվայում ՀՀ նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ—ի բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման հանդիպումները, որոնք, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հանրապետության նախագահը եւ ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները եւ Հայաստանի ու Լեհաստանի նախագահների փոխայցելությունները՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ—լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների եւ տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա։ Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում եւ հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԵՄ—ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ—ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի՝ ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը եւ Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձեւաչափով գագաթնաժողովին։ Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝դեկտեմբերի 18—19—ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական եւ ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում եւ ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները։ Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը։
Գագաթնաժողովից հետո ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, ԵՄ—Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաեւ առկա մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար։
Հանրապետության նախագահը վերահաստատել է ԵԺԿ—ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը։ Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը։
Հանդիպմանը քննարկվել են ԵՄ—ի հետ համագործակցության նոր օրակարգի ձեւավորմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի հանրապետական կուսակցության համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ տարբեր միջխորհրդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երեւանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը։ Այն տարածաշրջանում առաջին եւ միակ մասնաճյուղն է։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան։ Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երեւանյան մասնաճյուղի բացումը կարեւոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաեւ պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարեւորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման եւ վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանը՝ իր բարդ եւ չափազանց կարեւոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը եւս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է եւ անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նախագահի խոսքով, դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 346 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ—լատվիական հարաբերություններին, հանդիպումների եւ քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը։
Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործերի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն ու երկխոսությունը, նախագահի համոզմամբ, միջպետական համագործակցության խորացման կարեւոր նախապայման են։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցությունը եւ Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձեւավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում։
Արտգործնախարար Ռինկեւիչսը ընդգծել է, որ Լատվիան հասկանում եւ հարգանքով է վերաբերում ԵՏՄ—ին միանալու Հայաստանի որոշմանը, նաեւ հաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱԳ(Գ)Մ 7—րդ համագումարում.
Նախագահ Սերժ Սարգսյանը  կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7—րդ համագումարին։ Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով։
«Հարգելի՛ գործարարներ, գործատուներ եւ հյուրեր,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7—րդ համագումարում եւ հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման եւ առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը։
Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա եւ տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ։ Երկրորդ՝ կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին եւ այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաեւ համաշխարհային տնտեսության միտումները։ Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների եւ մեր անելիքների մասին։
Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը եւ որտեղ է գտնվում այսօր։ Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ։
Այս ձեւաչափով ավանդական դարձած հանդիպմանը հանրապետության նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան—ԵՄ օրակարգային հարցերին եւ համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ—ին՝ անցած տարիներին ՀՀ—ում տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերած օժանդակության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար։
Հանրապետության նախագահը նշել է, թե համոզված է, որ միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր այսօր արդյունավետ քաղաքականություն վարել, ինչն ապացուցում է միջազգային հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան։
Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով. տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչները երեկ Երեւանում անցկացրել են իրենց հերթական՝ Մերձսեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7—րդ եւ ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19—րդ նիստերը։
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաեւ հերթական նիստերը Երեւանում անցկացնելու նրանց որոշումը։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։ Ողջույնի խոսքում հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան նաեւ «Արմենպրես» պետական գործակալության եւ Սեւծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները։ Ընդգծելով, որ աշխարհում սրընթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, եւ այդ թռիչքային զարգացումը բերում է տեղեկատվության ծավալի ու հասանելիության բարձրացման, նախագահը դա համարել է մի կողմից մարտահրավեր, մյուս կողմից՝ մեծ հնարավորություն։ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նաեւ մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային։
Ողջունելով հյուրին՝ հանրապետության նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել եւ գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայաստան—Համաշխարհային մաքսային կազմակերպություն երկարամյա փոխգործակցությունը, եւ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ մեր երկրին օժանդակության ու ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում շահագրգիռ համագործակցության համար։
Կունիո Միկուրիան գոհունակությամբ է արձանագրել, որ մաքսային գործի բոլոր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների առումով Հայաստանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, եւ առաջընթացն ակնհայտ է։ Նա ընդգծել է հատկապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման, սահմանային անցակետերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, օրենսդրության կատարելագործման եւ այլ ուղղություններով հաջողությամբ ընթացող աշխատանքները, որոնց արդյունքները, Կունիո Միկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024