ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 25 26 27 28 29 ... 38 39 »

ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն–2014» համատեղ օպերատիվ—մարտավարական զորավարժություններին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային եւ այլ չափանիշներով լավագույն մասնակիցը։ Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաշտարակից հետեւել են նաեւ մարտական հրաձգության փուլին, այնուհետեւ տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաեւ ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգեւատրման արարողությունը։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զորավարժության մասնակիցներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների եւ խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ (նախագահի ելույթը տե՛ս առանձին՝ էջ 3)։
Այնուհետեւ «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորահանդես։
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը երեկ ներկա են գտնվել նաեւ Մարտակերտ քաղաքում զինվորական հոսպիտալի նորակառույց մասնաշենքի բացմանը։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային, ով արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է Մարիո Մացցոլային եւ նրա տիկնոջը՝ Լուչիանա Կավալետին, Հայաստանում։ Խոսելով ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու նպատակի մասին՝Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այն միանգամայն արդարացված էր. ոլորտում արդեն իսկ որոշակի հաջողություններ կան, Հայաստանում երիտասարդները հաճույքով են ներգրավվում հեռանկարային դարձած ՏՏ ոլորտ, մեծ է հետաքրքրությունը նաեւ դպրոցականների շրջանում, որոնց համար հիմնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, եւ այժմ նպատակ կա մոտակա տարիներին Հայաստանի բոլոր մարզերում հիմնել այդպիսի կենտրոններ։ Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացրած ժամանակը նաեւ հնարավորություն կտա Մարիո Մացցոլային՝ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին։
Մարիո Մացցոլան շնորհակալություն է հայտնել մրցանակի համար եւ նշել, որ իր, իր տիկնոջ եւ դստեր համար սա անմոռանալի իրադարձություն է։ Հայաստանում գտնվելու այս օրերին իրենք ամբողջությամբ զգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։
Հանդիպմանը քննարկվել են պետության եւ եկեղեցու միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը, հայրենիք—սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային—եկեղեցական կյանքի կարեւորագույն խնդիրներին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաեւ ս.թ. նոյեմբերի 11—13—ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի օրակարգում։
Հանրապետության նախագահը ողջունել է եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի եւ հայոց պետության։ Նախագահը եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարեւոր իրադարձություն է համարել հայոց հոգեւոր կյանքում եւ հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել Մայր Աթոռում մեկնարկած ժողովին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց Հայ առաքելական սուրբ եկեղեցին ակտիվորեն մասնակցում է իր բոլոր նվիրապետական աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետեւանքով այ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Նախագահը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի բարձր առաքելությունը նա լավագույնս կիրականացնի՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում եւ խորանում։ Բազմաբնույթ եւ սերտ այդ հարաբերությունները, հանրապետության նախագահի խոսքով, դրսեւորվում են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջպետական ամուր կապերով, օրինակելի ապակենտրոնացված համագործակցությամբ, տնտեսական հարաբերությունների նկատելի աշխուժացմամբ, մշակույթի եւ բազմաթիվ այլ ոլորտներում փոխգործակցությամբ։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է պահպանելու եւ ավելի զարգացնելու այդ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները։
Դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ նախագահը բարձր է գնահատում եւ նպաստելու հայ—ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ եւ հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու եւ հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջեւ առկա հարաբերություննե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10—րդ նիստի անցկացման կապակցությամբ։
Ողջունելով հյուրերին՝ հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ ու այդ առումով հատկապես ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունները։ Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանականների հետ նախորդ հանդիպումից հետո բավականաչափ ժամանակ է անցել, եւ այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ նրա շուրջ, ու պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են կամ կարող են հետաքրքրել Լեռնային Ղարաբաղի հասարակությանն ու իշխանություններին։
ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերթական հանդիպման եւ միջխորհրդարանական համագործակցության օրակարգի հարցերի քննարկումից բացի, Հայաստանի ու Արցախի համար արդիական եւ կարեւոր մի շարք հարցերի վերաբերյալ օգտակար տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաեւ անցած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականները ներկայացնելու պատրաստակամության համար։
Հանդիպման սկզբում Աշոտ Ղուլյանը նախ ներկայացրել է Երեւանում սկսված միջխորհրդարանական նիստի օրակարգային հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին։ Այն կրում է «Տաշիր» անվանումը։ Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան։
Սերժ Սարգսյանը նաեւ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են։ Սերժ Սարգսյանը եւ Դեյվիդ Լիդինգտոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, եւ հայ—բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
Հանրապետության նախագահը եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում եւ Փարիզում կայացած գագաթնաժողովների արդյունքները։
ՀՀ նախագահը եւ պետնախարար Լիդինգտոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային։
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ—ի համագործակցությունը եւ դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի եւ ԱԶԲ—ի միջեւ կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն։
Ժանգ Վենկայը եւս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին եւ ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա եւ պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաեւ պետություն—մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների եւ տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների եւ արտահանման խթանման, նորարարական եւ գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով։ Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել էր միջազգային համաժողով «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով։ 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Սահմանադրական զարգացումների տրամաբանությունը այս վերափոխվող հասարակական համակարգերում ոչ միայն փիլիսոփայական, իրավափիլիսոփայական, քաղաքագիտական, սոցիոլոգիտական տարբեր երանգներ, խնդիրներ ունի, այլ պահանջում է դրան համադրված վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի հասարակությանը եւ քաղաքական ուժերին տրամադրել գիտական որոշակի դոկտորինաներ, մոտեցումներ»,—ասաց նա։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ենթարկվում է երկու տեսակ քննարկումների՝ իրավական եւ քաղաքական։ Նրա խոսքով, թեւակոխել են Սահմանադրության ընկալման երրորդ փուլ, որտեղ հասարակական էլիտան եւ հասարակությունն իրենք են ընկալում Սահմանադրության կարեւորությունը՝ որպես երկրի հետագա զարգացման տեսլականի ամրագրում։
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն իր խոսքում նշեց, որ մի շարք երկրներ՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, եւս անցնում են սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, եւ շատ կարեւոր է միասին քննարկել մյուսների փորձը։
«Ցանկացած սահմանադրությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ—Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ—Ռավաբեհի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ—Տարաունայի հետ։ Հայ—հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ։ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ—ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ
ել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատա
րման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար։
Հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ։ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Նախագահը Հայաստանի իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի եւ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Անրի Ռենոյի մասնագիտական գործունեությունն արժանացել է թե՛ մեր երկրի պետական եւ հասարակական կառույցների, թե՛ ժողովրդի բարձր գնահատականին։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով եւ եռանդով կշարունակի այդ պաշտոնում բարձր առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը։
Դեսպան Ռենոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի եւ իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ անցած շուրջ 4 տարվա ընթացքում հայ—ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է ամեն հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր եւ ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի բարյացակամ եւ ջերմ վերաբերմունքին, ինչի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024