ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 08:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 26 27 28 29 30 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին։
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր եւ բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ—գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել եւ ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին։
Նշելով, որ նախկինում եւս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, եւ այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ—գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները։ Նախարարը համակարծիք է եղել ՀՀ նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջեւ կապերն ավելի են սերտացել, եւ ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Ես նույնպես կցանկանայի շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին՝ ցուցաբերած հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար։ Ներկայիս՝ արտահերթ նախագահության ընթացքում Բելառուսը շարունակել է իր կարեւոր ներդրումն ունենալ մեր Համագործակցության ամրապնդման գործում։
Այսօրվա նիստի օրակարգի հարցերից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70—ամյակի կապակցությամբ մեր երկրների ժողովուրդներին եւ միջազգային հանրությանն ուղղված ուղերձը։ Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես եւ մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ։ Այդ առիթով նախատեսված միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռեւիզիոնիզմի եւ նացիզմի հերոսացման փորձերին, ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ պայքարը, մարդկության դեմ հանցագործությունների կանխար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին։
Ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը։ Այդ ամենում նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը, շնորհակալություն հայտնել նրան եւ բարեկամության խմբի բոլոր անդամներին՝ ակտիվ, անաչառ ու հետեւողական գործունեության համար։
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ տիկին Թեոխարուսի այցելությունները Արցախ, ընդգծելով, որ նա Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներից է, որ լսելով չէ, որ պատկերացում է կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա նախապատմության, Արցախի ժողովրդի այսօրվա մասին, ինչը, նախագահի համոզմամբ, վկայում է Եվրոպայի դավանած ժողովրդավարական արժեքներին տիկին Թեոխարուսի նվիրվածության մասին։
Էլենի Թեոխարուսը վստահեցրել է, որ Եվրամիություն—Հայաստան բարեկամության խումբը շարունակելու է ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հանրապետության նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ եւ կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ օգոստոսին հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ։ Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձեւավորված անվտանգության փխրուն համակարգը։ Մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը վնասում է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսեւորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին եւ առաջարկություններին, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին։ Ի. Ալիեւի ռազմատենչ եւ հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։ «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այնուհետեւ նախագահ Կարոլոս Պապուլիասը Էդ. Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ 
Բարձրաստիճան հյուրը Հիշատակի պուրակում ջրել է դեռեւս 2007 թ. իր տնկած եղեւնին։
Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի նախագահին հանձնել է նորվեգացի ճանապարհորդ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ։
 

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։
Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանում քննարկված կարեւորագույն օրակարգային հարցերի շուրջ։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ—ի եւ նրա կառույցների գործունեությանը։
Նյու Յորքում նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ այցելել է Սուրբ Վարդան Հայ առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջեւ։
Հանրապետության նախագահն այնուհետեւ Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24—ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ։
Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգեւոր—մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին։ «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա։ Բերեմ մի քանի օրինակ։ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ հայ—ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ—ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվտանգության հենասյուներից է։ Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ—ի հետ համագործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության եւ կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։
Մենք կարեւորում ենք ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության շարունակական զարգացումը՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Այսօր արդեն բանակցություններն ընթանում են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կողմից ՀՀ—ին ցո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ։
Հանրապետության նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այդ գործընթացում երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Թորբյորն Յագլանդը կարեւորել է գործընթացը եւ դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը։ ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը եւ վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի եւ նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն է՛լ ավելի խորացնելուն։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Սուրբ Աթոռ (Վատիկան)։
Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետեւ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ։
Հանրապետության նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ։ Եկեղեցու գլխավոր խորանի առջեւ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի եւ հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ։
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների եւ Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ)։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաեւ սեպտեմբերի 4—ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ։

***
Մինչ այդ Ջեյմս Ուորլիքին ընդունել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Զրուցակիցները, ի թիվս քննարկված այլ հարցերի, կարեւորել են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը։ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում հունիսին շատ արդյունավետ եւ կառուցողական երկխոսություն է ունեցել։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեբաստիան Կուրցը Հայաստանում իր այցի հագեցած օրակարգի շրջանակներում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա երկկողմ գործակցության զարգացման վրա՝ նոր թափ հաղորդելով հայ—ավստրիական հարաբերություններին։
Արտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը, այլեւ մեծ ուշադրություն դարձնելու ամենատարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը։ Նա պատահական չի համարել, որ իր հետ Հայաստան է ժամանել ավստրիացի գործարարների մեծաթիվ պատվիրակություն։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարար համայնքների միջեւ շփումները եւ Երեւանում նախարար Կուրցի այցի շրջանակներում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումն զգալիորեն կխթանեն երկկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական—քաղաքական գործիչ եւ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100—րդ եւ նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր եւ, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ—ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի եւ Ֆրանսիայի 30—ից ավելի շրջանների ու քաղաքների միջեւ սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձեւավորված լայն իրավապ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024