ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 09:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 30 31 32 33 34 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95—ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից եւ ԱՊՀ—ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երեւանում մասնակցում են նաեւ Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների եւ հասարակությունների առջեւ օրինականության, իրավակարգի եւ կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից եւս։
Ընդգծելով, որ 21—րդ դարում աշխարհի որեւէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում եւ իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ—ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար։ Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգեւի արժանանալու համար եւ նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարեւորագույն գործում։
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի։ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հանրապետության նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Համալիրի համաժողովների կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել։
Նախագահն այնուհետեւ մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը։ Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ երեկ ստորագրվեցին ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր ու սահմանային հարցերում համագործակցության ու տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։ Ստորագրվեցին նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի բանակցությունների արդյունքներով արձանագրություն, Հումանիտար արձագանքման հայ—ռուսական կենտրոնի ստեղծման համատեղ միջոցառումների ծրագիր, գեոֆիզիկական ծառայության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվեցին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հուշամեդալով։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն իր հերթին պարգեւատրվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մեդալով։ Պատրուշեւն ու Օհանյանը փոխանակեցին խորհդանշական նվերներ։
Պաշտոնական արարողությունից հետո Նիկոլայ Պատրուշեւն ու Արթուր Բաղդասարյանը հանդիպեցին լրագրողների հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցն արդյունավետ էր ու կարեւոր նշանակություն ունեցավ։ «Այսօր ստորագրվեցին 5 տարբեր համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնք մեզ ամուր իրավական հիմք են տալիս հետագա արդյունավետ համագործակցության համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման—հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել։ Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահի հետ ծաղիկներ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել նաեւ լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիեւիչի հուշատախտակին։
Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման—հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին եւս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29—ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը։
Հանրապետության նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաեւ Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսեւիչի եւ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Բոգդան Բորուսեւիչի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանականների ակտիվ փոխգործակցությունը։ Զրուցակիցներն ընդգծել են նաեւ ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ լեհահայ համայնքի դերը երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանրապետության նախագահը եւ վարչապետ Դոնալդ Տուսկը գոհունակությամբ են արձանագրել, որ երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. տեղի են ունեցել հայ—լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած «GFI Software» ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ «GFI Software» ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը։
Կողմերը կարեւորել են հուշագրի ստորագրումը եւ նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու «GFI Software» ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը եւ գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո։ 
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ։ Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել։ «GFI Software» ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները եւ ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները։ 

***
«GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռում ցանցային ադմինիստրատո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երեւանում։ Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» եւ «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաեւ քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանության։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու եւ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետեւ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար։ Հայ ժողովրդի համար, ըստ հանրապետության նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո եւ պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ։ Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ նախագահը պարգեւատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով եւ նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների եւ քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է։
Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգեւի ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8–ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին։
Հանրապետության նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին եւ շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով։
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգեւատրել է ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար։ Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով եւ համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը եւ ունի երկրպագուների հսկայական բանակ։
Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության եւ սիրո տրված պարգեւը։ Նա մեծագույն ակնածանքով եւ սիրով է խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի, նրա դարավոր հերոսական պատմության եւ մշակույթի մասին։ «Խաղաղության եւ սիրո կղզի է Հայաստանը։ Դուք հրաշալի երկիր ունեք եւ ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,—ասել է Մոնսերատ Կաբալյեն։
Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից եւ վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ուն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչեւիչը (նստավայրը՝ Աթենք)։
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ—խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, եւ կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ բազմաբնույթ դարձնելու։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաեւ միջազգային կառույցների շրջանակներում։
Դեսպան Ստարչեւիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ—խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1–ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախագահ Ժան—Կլոդ Մինյոնին։
Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽ ԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարեւորել է Ժան—Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ։ ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության նախագահը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է համարել մեր երկրի համար։ Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել եւ ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված եւ ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաեւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ ԽՎ փոխնախագահ, ԵԽ ԽՎ—ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա—Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները բարձր գնահատեցին բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերությունները։ Նշվեց, որ փոխգործակցության զարգացման համար կարեւոր գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ամուր հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը։ Կողմերի համոզմամբ՝ Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ կապերը միշտ եղել են ակտիվ եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում նրանք կարեւորեցին բարեկամության խմբերի դերը։ Երկուստեք կարեւոր համարվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաuտանի Հանրապետության վարչապետ է նշանակել Տիգրան Սարգսյանին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել uտորագրման պահից։
Մինչ այդ, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով։ Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը, «Հանրապետականից» (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024