ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.02.2019, 15:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [580]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [455]
Մշակույթ [14]
Հասարակություն [756]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [171]
Քաղաքականություն [604]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 32 33 34 35 36 37 38 »

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5–7—ը պաշտոնական այցով մեկնում է Ճապոնիա։

Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Հանրապետության ղեկավարը հունիսի 8—ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն։
Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Նախատեսվում է նաեւ հայ—վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Հանոյում նախագահը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 147 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2–ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը։ 
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան եւ ընդգծել, որ մեր երկիրը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարեւան եւ լավ բարեկամ Իրանի հետ։
Երկուստեք ողջունելով Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը եւ ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին։ 
Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ—ի եւ Հայաստան—Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3—րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները։
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարեւորել եւ բարձր են գնահատել հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երեւանում։ 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 138 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։
Ողջունելով հյուրին՝ հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք։ Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակը, եւ ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում, եւ այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, եւ ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեր լավ հարաբերությունների ստեղծմանը նպաստել են ինչպես մեր երկու ժողովուրդների այդ կապերը, Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը, այնպես էլ ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները։
Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, եւ մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում։
Եվ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար։ Բարով եք եկել»։
ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Պարո՛ն նախագահ, ինձ համար պատիվ է կրկին գտնվել այստեղ մեր դիվանագիտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 217 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

5—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի 34 հոդվածի 4—րդ կետի համաձայն, նորընտիր պատգամավորները տվեցին նաեւ իրենց երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ.
Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Այնուհետեւ նիստը վարող պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց բոլոր 131 պատգամավորներին։
Ազգային ժողովի 5—րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի ընթացքում, կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի ունեցան նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները։ Համաձայն կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունն անցկացվեց փակ, յուրաքանչյուր ներկայացված քաղաքական ուժ հնարավորություն ուներ առաջարկելու ԱԺ նախագահի եւ տեղակալների իր թեկնածուներին։ Առաջին նիստին ներկա էին 111 պատգամավորներ։
Մինչ այդ նիստը վարողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը՝
1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
3. Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններ,
4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում,
5. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 177 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Առաջին նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետության ղեկավարը շնորհավորելով բոլորին ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ նշեց.
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար։ Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին եւ, կարծում եմ, նաեւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար։ Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են եւ, բնականաբար, ապահովելու են Ազգային ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը։ Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր, եւ մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն։
Ինձ համար, կարծում եմ նաեւ այս դահլիճում ներկա շատերի համար դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները։ Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 166 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
”Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին:
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա:
Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը:
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 169 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ուղերձում ասված է.
”Մեծարգո պարոն Օլանդ,
Ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:
Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության”:
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 173 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ։
Երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ—ին կարեւոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 182 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ ՀՀ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել եւ հաջողություն է մաղթել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։
Բացելով նիստը՝ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է կառավարության ձեռնարկած բարեփոխման մոնիտորինգի հերթական հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքացիների ընկալումը տարբեր ոլորտների բարեփոխման վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ բնակչության մեծ մասը գոհ է բարեփոխման արդյունքից։ «Հիշում եք, որ բարեփոխումներին անդրադառնալու պարտավորություն եմ ստանձնել, եւ պարբերաբար ձեր դատին եմ ներկայացնում մոնիտորինգի արդյունքներ՝ ինչ հաջողություն ունենք, ինչ ենք մենք ստանում, բարեփոխումներ իրականացնելով այս կամ այն բնագավառում։ Երեկ հերթական հաշվետվությունն են ինձ ուղարկել, եւ ցանկանում եմ ձեզ ներկայացնել իրավիճակը, թե 6 բնագավառներում ինչպիսին են մեր քաղաքացիների ընկալումները բարեփոխումների վերաբերյալ։
Առաջինը. մենք փորձել ենք պարզել՝ արդյո՞ք նրանք տեղեկացված են այս բարեփոխումների մասին եւ զգացե՞լ են բարեփոխումների արդյունքները։ Իրավիճակը հետեւյալն է. ամենադրական ցուցանիշը մենք ունենք ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ 90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից, որ տեխզննման գործընթացն էապես պարզեցվել է։
Երկրորդ տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ 87.5 տոկոսը, ովքեր առնչվել են եւ տեղյակ են այդ բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։
Երրորդ տեղո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 166 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արմավիրի մարզում աստիճանաբար, սակայն հաստատուն քայլերով գյուղատնտեսության ոլորտում ներդրվում են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները։ Սարդարապատ համայնքում կառուցվել է «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ—ի ջերմատունը, որտեղ գյուղատնտեսական մթերքների արտադրությունն իրականացվում է ամենաարդիական եղանակներով։ Արմավիրի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին։
«ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով։ Ընկերությունը հիմնադրումից հետո Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ.օգոստոսից սկսվել են 1.1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30—ին։
Ջերմոցային տնտեսությունը շահագործման հասցնելու համար նախատեսվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում։ Այստեղ ընթացիկ տարվա մարտին առաջին անգամ տնկվել է «նազրվան» վարունգ, որի բերքը նախատեսվում է ստանալ ապրիլի վերջից։ Ակնկալվում է ստանալ մոտ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի հանրապետությունում։ Ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում մշտական աշխատել է 50 մարդ։ Շահագործումից հետո աշխատակիցների թվաքանակը հասնելու է 45 մարդու՝ 90–120 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ներկայումս բանակցություններ են վարվում հոլանդական կազմակերպության հետ ջերմոցային տնտեսությունն ընթացիկ տարում մինչեւ 15 հա ընդլայնելու համար, եւ այդ նպատակով պահանջվում է 23 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընդլայնումից հետո նախատեսվում է աճեցնել լոլիկ, վարունգ, պղպեղ եւ ծաղկի որոշ տեսակներ։ Արդյունքում իրացումը նախատեսվում է կազմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 210 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 2—4—ը Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության  միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայկական պատվիրակությունը ապրիլի 5—ին լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի մայրաքաղաքում իրենց ստացած տպավորությունների մասին։
«Եվրանեսթ»—ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել։ Միաժամանակ նա բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ՝ վճռականության ու խիզախության համար։ Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված համարեց հայ խորհրդարանականների՝ Բաքու մեկնելու որոշումը։ Լիագումար նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր զեկույցների քննարկմանը, կարողացել է շրջանցել Հայաստանի ազգային շահերին այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները։ Ավելին՝ զեկույցներում հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել։
Հանձնաժողովների աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով։ Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները, նաեւ հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար։ Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ եվրոպացի պատգամավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 174 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին։
Նախագահը կարեւորել է հայ—լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում։
Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 188 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019