ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 33 34 35 36 37 38 39 »

5—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի 34 հոդվածի 4—րդ կետի համաձայն, նորընտիր պատգամավորները տվեցին նաեւ իրենց երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ.
Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Այնուհետեւ նիստը վարող պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց բոլոր 131 պատգամավորներին։
Ազգային ժողովի 5—րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի ընթացքում, կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի ունեցան նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները։ Համաձայն կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունն անցկացվեց փակ, յուրաքանչյուր ներկայացված քաղաքական ուժ հնարավորություն ուներ առաջարկելու ԱԺ նախագահի եւ տեղակալների իր թեկնածուներին։ Առաջին նիստին ներկա էին 111 պատգամավորներ։
Մինչ այդ նիստը վարողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը՝
1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
3. Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններ,
4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում,
5. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Առաջին նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետության ղեկավարը շնորհավորելով բոլորին ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ նշեց.
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար։ Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին եւ, կարծում եմ, նաեւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար։ Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են եւ, բնականաբար, ապահովելու են Ազգային ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը։ Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր, եւ մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն։
Ինձ համար, կարծում եմ նաեւ այս դահլիճում ներկա շատերի համար դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները։ Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 516 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
”Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին:
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա:
Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը:
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ուղերձում ասված է.
”Մեծարգո պարոն Օլանդ,
Ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:
Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության”:
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ։
Երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ—ին կարեւոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ ՀՀ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել եւ հաջողություն է մաղթել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։
Բացելով նիստը՝ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է կառավարության ձեռնարկած բարեփոխման մոնիտորինգի հերթական հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքացիների ընկալումը տարբեր ոլորտների բարեփոխման վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ բնակչության մեծ մասը գոհ է բարեփոխման արդյունքից։ «Հիշում եք, որ բարեփոխումներին անդրադառնալու պարտավորություն եմ ստանձնել, եւ պարբերաբար ձեր դատին եմ ներկայացնում մոնիտորինգի արդյունքներ՝ ինչ հաջողություն ունենք, ինչ ենք մենք ստանում, բարեփոխումներ իրականացնելով այս կամ այն բնագավառում։ Երեկ հերթական հաշվետվությունն են ինձ ուղարկել, եւ ցանկանում եմ ձեզ ներկայացնել իրավիճակը, թե 6 բնագավառներում ինչպիսին են մեր քաղաքացիների ընկալումները բարեփոխումների վերաբերյալ։
Առաջինը. մենք փորձել ենք պարզել՝ արդյո՞ք նրանք տեղեկացված են այս բարեփոխումների մասին եւ զգացե՞լ են բարեփոխումների արդյունքները։ Իրավիճակը հետեւյալն է. ամենադրական ցուցանիշը մենք ունենք ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ 90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից, որ տեխզննման գործընթացն էապես պարզեցվել է։
Երկրորդ տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ 87.5 տոկոսը, ովքեր առնչվել են եւ տեղյակ են այդ բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։
Երրորդ տեղո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արմավիրի մարզում աստիճանաբար, սակայն հաստատուն քայլերով գյուղատնտեսության ոլորտում ներդրվում են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները։ Սարդարապատ համայնքում կառուցվել է «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ—ի ջերմատունը, որտեղ գյուղատնտեսական մթերքների արտադրությունն իրականացվում է ամենաարդիական եղանակներով։ Արմավիրի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին։
«ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով։ Ընկերությունը հիմնադրումից հետո Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ.օգոստոսից սկսվել են 1.1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30—ին։
Ջերմոցային տնտեսությունը շահագործման հասցնելու համար նախատեսվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում։ Այստեղ ընթացիկ տարվա մարտին առաջին անգամ տնկվել է «նազրվան» վարունգ, որի բերքը նախատեսվում է ստանալ ապրիլի վերջից։ Ակնկալվում է ստանալ մոտ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի հանրապետությունում։ Ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում մշտական աշխատել է 50 մարդ։ Շահագործումից հետո աշխատակիցների թվաքանակը հասնելու է 45 մարդու՝ 90–120 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ներկայումս բանակցություններ են վարվում հոլանդական կազմակերպության հետ ջերմոցային տնտեսությունն ընթացիկ տարում մինչեւ 15 հա ընդլայնելու համար, եւ այդ նպատակով պահանջվում է 23 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընդլայնումից հետո նախատեսվում է աճեցնել լոլիկ, վարունգ, պղպեղ եւ ծաղկի որոշ տեսակներ։ Արդյունքում իրացումը նախատեսվում է կազմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 2—4—ը Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության  միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայկական պատվիրակությունը ապրիլի 5—ին լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի մայրաքաղաքում իրենց ստացած տպավորությունների մասին։
«Եվրանեսթ»—ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել։ Միաժամանակ նա բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ՝ վճռականության ու խիզախության համար։ Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված համարեց հայ խորհրդարանականների՝ Բաքու մեկնելու որոշումը։ Լիագումար նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր զեկույցների քննարկմանը, կարողացել է շրջանցել Հայաստանի ազգային շահերին այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները։ Ավելին՝ զեկույցներում հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել։
Հանձնաժողովների աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով։ Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները, նաեւ հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար։ Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ եվրոպացի պատգամավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին։
Նախագահը կարեւորել է հայ—լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում։
Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 495 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նշել է ՀՀ նախագահը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու—Մարկուլիսին։
Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը եւ դրանց շրջանակներում նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները։ «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր։ Եվ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները։ Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր օրի ամրապնդել։ Ոչ միայն անցյալում, այլ նաեւ ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ եւ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը եւ Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ—կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ։ Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի։ Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,–ասել է Կիպրոսի արտգոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային։
Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է սկանդինավյան երկրների եւ մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը։
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների եւ հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը։
Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ ամերիկյան «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Global Medical Solutions» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԱՄՀ–ի եւ Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն։ Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը։ Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը։ Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը։
Կենտրոնի կառավարումը վստահվել է «Global Medical Solutions» ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ։ GMS–ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում։
Ուռուցքաբանական կենտր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 553 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024