ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 25 » Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետը
13:24
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաեւը, էկոլոգիական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեկ կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի եւ հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ համագործակցությանը։
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջեւ ստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության միջեւ ստորագրվել է Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ Էկոլոգիական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջեւ մտադրությունների մասին արձանագրությունն ստորագրել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաեւը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017