ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 8 » Պատրաստի որոշումներ չեն պարտադրվի /Կողմերն իրենք պետք է հանգեն երկուստեք ընդունելի լուծման/
10:38
Պատրաստի որոշումներ չեն պարտադրվի /Կողմերն իրենք պետք է հանգեն երկուստեք ընդունելի լուծման/

Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ—որ պատրաստի բաղադրատոմսեր»։
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին։
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենեւին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ—որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել։ Կողմերը պետք է իրենք համաձայնության գան եւ, առանց արտաքին ճնշման, հանգեն երկուստեք ընդունելի լուծման։ Սա է մեր հստակ դիրքորոշումը»,—նշել է ՌԴ նախագահը։
Վերջինս նշել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջեւ օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»։
Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը մենաշնորհի չի հավակնում ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, աշխատում Է արեւմտյան գործընկերների հետ եւ հուսով է, որ համատեղ ջանքերով լուծում կգտնվի։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Tert.am»—ի հետ զրույցում անդրադառնալով Պուտինը հայտարարությանը, որ պատրաստի բաղադրատոմս չի պարտադրի հակամարտության կողմերին, ասել է. «Սա հենց այն է, ինչի մասին մենք միշտ խոսում ենք։ Որ ԵԱՀԿ ՄԽ անդամները դատավորներ չեն, նրանք լոկ միջնորդներ են։ Եվ եթե կողմերը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, պատրաստ չեն գնալ համաձայնության, կարգավորել խնդիրը, Ռուսաստանը ինչո՞ւ պետք է պարտադրի։ Քանի՞ անգամ ենք դրա մասին ասել, հազար անգամ։ 
Եվ հիմա սա դրա ապացույցն է. ով ունի բանականություն, տրամաբանություն, խելք, պետք է կռահի եւ հասկանա՝ ինչպիսի գործընթացներ են ընթանում։ Մնացածը՝ ավելորդ է ամեն անգամ նույն բանը կրկնել»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024