ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 18:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 9 » Պայմանավորվածություններն ընթացքի մեջ են /Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ հայ—չինական համագործակցության հարցերի շուրջ/
09:36
Պայմանավորվածություններն ընթացքի մեջ են /Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ հայ—չինական համագործակցության հարցերի շուրջ/

Հանրապետության նախագահին երեկ հայ—չինական հարաբերությունների օրակարգի եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաեւ փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը եւ Ռոբերտ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարեւոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին՝ հանրապետության նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների եւ ներկայացուցչությունների կարեւորագույն խնդիրներից մեկը եղել եւ մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաեւ՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։
Դեսպան Մանասարյանից նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ—չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, ինչպես նաեւ դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից։
«2016 թվականին մենք լսեցինք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում կատարվող աշխատանքների մասին։ 2016 թվականին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հաստիք սահմանեցինք՝ հատուկ երկկողմ տնտեսական հարաբերություններով զբաղվելու համար։ Կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսանելի ապագայում լսել նաեւ փոխնախարարի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին»,–նշել է նախագահը։
Անդրադառնալով հայ—չինական հարաբերություններին եւ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է Չինաստանի հետ խորը պատմական արմատներ ունեցող ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիներին հայ—չինական հարաբերությունները զարգացել են դրական եւ վերընթաց ուղով։
«Ակնհայտ է, որ Չինաստանի հետ մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները շատ ենք կարեւորում. միայն հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ մենք ունենք ծավալներով երկրորդ առեւտրաշրջանառությունը, շատ բանի մասին է խոսում։ Իհարկե, պետք է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ։ Ցուցանիշը թեեւ մեր տնտեսության համար բավականաչափ բարձր է, այնուհանդերձ, կարծում եմ, որ ներուժը շատ ավելի մեծ է։
Մեր տնտեսական, քաղաքական հարաբերությունների ակտիվացման մասին մենք հանգամանորեն խոսել ենք Չինաստանի նախագահի հետ՝ այդ երկիր կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում։ Պարոն Սի Ծինփինի եւ վարչապետ Լի Քեցյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք նաեւ մեր տնտեսական հարաբերությունների աշխուժացման խնդիրներին։ Այդ խնդիրները քննարկել ենք նաեւ 2016 թվականին Հայաստան այցելած Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ։
Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականանան, եւ բնական է, որ տեղյակ եմ, որ այդ պայմանավորվածություններն այսօր ընթացքի մեջ են։
Նախորդ տարի Երեւանում տեղի ունեցավ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման հանդիսավոր արարողությունը։ Այդ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ հաջորդ տարվա աշունը։ Այս հանգամանքը շատ եմ կարեւորում, որովհետեւ լեզվի իմացությունը կարեւորագույն հանգամանք է ոչ միայն քաղաքական հարաբերությունները ջերմ պահելու, այլ նաեւ, անշուշտ, տնտեսական հարաբերությունները խորացնելու գործում։
Մենք մշտապես ունեցել ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը, իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարեւոր է եւ անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ։
Մեզ համար, իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, եւ այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով։ Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են «Հյուսիս—հարավ» ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաեւ անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն—մասնավոր համագործակցության տեսանկյունից։ Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, եւ դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում։
Կարեւորում եմ նաեւ Չինաստանի հետ մեր հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում, որտեղ այդ երկիրը շատ մեծ ներուժ ունի։ Եվ այն հանգամանքը, որ մենք ավելի դյուրին դարձրեցինք մուտքի արտոնագրերի ստացումը Չինաստանի քաղաքացիների համար, զգալիորեն կնպաստի այդ ոլորտում փոխգործակցության աշխուժացմանը»,–հանդիպման սկզբում ասել է նախագահ Սարգսյանը։
Լսելով դեսպան Մանասարյանի զեկույցը եւ խորհրդակցության մյուս մասնակիցների կողմից իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում հայ—չինական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ հանրապետության նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել արտահանման մեծ ներուժ եւ հեռանկար ունեցող հայկական ապրանքների թե՛ ծավալների, թե՛ տեսականու ընդլայնման վրա չինական շուկայում, ինչպես նաեւ աշխատանքներ տանել Հայաստանում փոխշահավետ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024