ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 27 » Պետք է արվի առավելագույնը /ԶՈՒ հաջողությունները բազմապատկելու համար/
10:23
Պետք է արվի առավելագույնը /ԶՈՒ հաջողությունները բազմապատկելու համար/

Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը՝ նվիրված 2015թ. ընթացքում մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի եւ շտաբների օպերատիվ ու մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. ուսումնական տարվա հիմնական ուղղություններին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները։
Ի նշան խորին երախտագիտության՝ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների հիշատակը։
Շնորհավորելով զինված ուժերի կազմավորման 24—րդ տարեդարձի առթիվ եւ ողջունելով նիստի մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հետեւողական եւ լարված աշխատանքի, ջանքերի համադրման եւ միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում 2016 թվականին պետք է արվի ամենայն հնարավորը՝ առավել անվտանգ եւ արդյունավետ ծառայություն կազմակերպելու եւ առկա հաջողությունները բազմապատկելու համար։
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ—մայոր Ա. Դավթյանը, ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ—մայոր Ա. Ալեքսանյանը եւ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը։ Զեկույցների եւ ծավալված քննարկումների ընթացքում մատնանշվել է, որ պլանային կարգով շարունակվել են մարտական հերթապահության կրման պայմանների եւ ամրաշինական կառույցների կատարելագործման, զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների եւ մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման, զինանձնակազմի կայուն բարոյահոգեբանական վիճակի ապահովմանը նպատակաուղղված աշխատանքները։ Առաջընթաց է արձանագրվել ուսումնանյութական եւ նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաեւ առկա բացթողումներին եւ դրանց վերացման հիմնական աշխատանքային ուղղություններին։
Բանակի տոնին ընդառաջ անցկացված կոլեգիայի նիստը շարունակվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Զինված ուժերի կազմավորման 24—րդ տարեդարձին նվիրված նիստի ընթացքում երախտիքի խոսքեր են ուղղվել բանակաշինության ակունքներում կանգնած եւ այսօր էլ նվիրումով հայկական բանակի ամրապնդման գործին ծառայող զինվորականներին։
Հանդիսավոր նիստն ուղեկցվել է պարգեւատրման արարողությամբ։ Զինված ուժերի կայացման եւ մարտունակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի շարք սպաներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ արժանացել են գերատեսչական պարգեւների եւ հուշանվերների։
2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է պատվոդրոշներ։
Ամփոփելով նիստը եւ բարձր գնահատելով պաշտպանության նախարարության եւ գերատեսչական այլ կառույցների համագործակցության արդյունավետությունը՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ այդ կապը շարունակական դրական զարգացում կունենա՝ իր անմիջական ազդեցությունը թողնելով զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման վրա, եւ ստացած պարգեւները յուրաքանչյուր զինծառայողի համար առավել պարտավորեցնող կլինեն առաջադրված խնդիրները պատվով կատարելու, ժողովրդի հարգանքն ու սերը վաստակելու համար։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024