ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.09.2017, 11:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22 » Պետք է ավելի համախմբել տեխնոլոգիական ներուժը
11:53
Պետք է ավելի համախմբել տեխնոլոգիական ներուժը

Հայաստանի ՏՏ համայնքը ձգտում է հայտնվել ամենանորարար երկրների թոփ 20—ում

Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունների սահմանման ու լուծումների ձեւակերպման տեսլականով մեկնարկեց եւ ընթացավ 4—րդ ամենամյա բիզնես ինովացիոն ֆորումը։ Երկօրյա միջոցառման կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որը մեկ հարկի տակ էր համախմբել տեխնոլոգիական, կրթական եւ ձեռներեցության ոլորտների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ միջազգային բանախոսների 6 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Թայվան, Բուլղարիա, Իսրայել, Վրաստան)։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ֆորումի առանցքում ինովացիոն տնտեսություն ստեղծելու ռազմավարության ձեւավորման հարցերն էին՝ ներառյալ ինովացիաների միջոցով բիզնես գործընթացների զարգացման, նորարարական ապրանքների ու ծառայությունների տրամադրման, որակյալ կադրերի պատրաստման, կրթական համակարգ—ՏՏ ոլորտ համակարգված աշխատանքի հաստատման մոտեցումները։
ԻՏՁՄ տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը վերահաստատեց միության՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու նպատակը։ «Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում 60—րդ տեղում է։ Պետք է այնպես անել, որ 2018—ին Հայաստանը տեղ գտնի ամենանորարար երկրների լավագույն 20—ում։ Վերցնելով այն պոտենցիալը, որն այսօր կա ՏՏ եւ կրթական համակարգում, այն տաղանդը, որը սփռված է ամբողջ Հայաստանում՝ պետք է դա դարձնենք ինովացիոն ծառայություն, ինովացիոն առաջընթացի առարկա»,—ասաց նա։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայ—ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, վարելով «Գիտելիքներ նորարարության եւ զարգացման համար» թեմայով քննարկումը, նշեց, որ ֆորումի նպատակն է ցավոտ հարցերին դիպչելն ու արդյունավետ լուծումներ գտնելը։ Այս իմաստով Դարբինյանն առանձնացրեց երեք առանցքային հարցեր, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են ոլորտի առաջընթացը։ Նրա խոսքով՝ առաջին խնդիրն այն, որ 15 հազարանոց ՏՏ համայնքը, որը հզոր բանակ է ու ճիշտ մոտիվացման դեպքում մեծ փոփոխությունների առիթ կարող է լինել, դեռ չի ստանձնել այդպիսի դեր։ «Երկրորդը՝ տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան մի քանի հազարի հասնող աշխատատեղերի պահանջարկը ինչո՞ւ չի բավարարվում։ Ինչո՞ւ համայնքը մշտական համագործակցություն չի հաստատել կրթական հաստատությունների, գիտական կենտրոնների հետ՝ հարցը լուծելու համար»,—ասաց Դարբինյանը։ Երրորդ հարցադրումը վերաբերում էր Եվրասիական տնտեսական միության շուկան ոլորտի կողմից գրավելուն, որի ուղղությամբ, սակայն, քայլեր չեն արվում։ «Հայաստանը, որը ձգտում է դառնալ աութսորսինգի համաշխարհային կենտրոն, ինչու է որպես պոտենցիալ գնորդ դիտարկում հիմնականում ԱՄՆ—ը՝ ուշադրությունից բաց թողնելով Եվրասիական ուղղությունը»,—նկատեց Դարբինյանը։
ՏՏ ոլորտում Իսրայելի հաջողված փորձը ներկայացրեց Թել Ավիվի համալսարանի կրթության եւ աքսելերացիայի կենտրոնի տնօրեն Էլյա Էլոնը։ Նրա տեղեկացմամբ՝ երկրում գործում են 90—ից ավելի աքսելերացիաներ, ավելի քան 40 աշխատանքային տարածքներ ու հանգույցներ, 250 հետազոտությունների ու զարգացման կենտրոններ (R&D), տարեկան անցկացվում է շուրջ 200 համաժողով ու ոլորտին նվիրված միջոցառում։ Անդրադառնալով ստարտափներին՝ Էլոնը նշեց, որ 100—ից 4—ն է հասնում հաջողության, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 100 միլիոն դոլարը։
Իսրայելցիների հաջողությունն այս ոլորտում, ըստ Էլոնի, պայմանավորված է բնակչության կրթվելու հակումներով, ձեռնարկատիրական հմտություններով, անվտանգության մարտահրավերներով։
Իսրայելի փորձը հաշվի առնելով՝ Արմեն Դարբինյանը նկատեց, որ Հայաստանը կարող է ոլորտում հաջողության հասնել, եթե մեզ մոտ ձեւավորվի պետականակենտրոն գաղափարախոսություն, կարեւորվի «էմոցիոնալ հարկը», որ բնորոշ է եւ հրեաներին, եւ հայերին, ինչը, սակայն, դեռեւս նպատակային չի օգտագործվում։ Ըստ նրա՝ դրա վկայությունը կրթական ոլորտում խոշոր ներդրումների բացառիկ դեպքերն են, որոնք անհրաժեշտ է դարձնել օրինաչափ։ Հաջողություն արձանագրելու մյուս կարեւոր պայմանն է, որ բանակը դառնա ոլորտի աքսելերատորներից մեկը։
Բիզնես ինովացիոն ֆորումին ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը հայտնեց, որ որպես փոխնախարար իր առջեւ դրել է մի քանի խնդիր բանակ—ՏՏ ոլորտի համագործակցության համատեքստում։ «Պետք է առաջիկա տարիներին կարողանանք ստեղծել այնպիսի զինատեսակներ, որ փոխենք մեր ռազմական մոտեցումն ու պլանավորումը, որպեսզի դիմակայության մեջ ունենանք խաղաքարտեր ու փոխենք իրավիճակը։ Կարեւոր է հասնել նրան, որ ռազմարդյունաբերության ոլորտում հավելյալ արժեքը լինի ավելի շատ, քան բանակի պատվերն է»,—ասաց Փախչանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ բանակը լինի ճիշտ պատվեր իջեցնող։ Իսկ կրթության ոլորտում փոխնախարարը երազում է տեսնել այնպիսի համալսարան (մեծ սրճարանի նման), ուր ծնվում են գաղափարներ, մտքեր են փոխանակվում, ուսանողներն ազատորեն գործակցում են իրենց ավագ ընկերների՝ դասախոսների հետ, իսկ համալսարաններին կից կան գիտական կենտրոններ, ուր խոշոր նախագծեր են իրականացվում։
Ֆորումի ընթացքում եղան շնորհանդեսներ հանրային ձեռներեցության, ՏՏ ոլորտում աշխատողների պահանջարկը լրացնելու նպատակով վերաորակավորման եւ վերապատրաստման ծրագրի, ազգային մրցունակության ռազմավարության մշակման թեմաներով։ Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի 150—ից ավելի համայնքներում ու քաղաքներում հիմնադրված 162 ինժեներական լաբորատորների մասին ֆիլմով, ներկաները նաեւ առողջություն մաղթեցին ոլորտի կարկառուն ներկայացուցիչ, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին, ով այս օրերին Գերմանիայում բուժում է ստանում։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 33 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017