ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 03:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 26 » Պետք է մնանք աշխարհի անվտանգ երկրների շարքում /Նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների հետ/
09:46
Պետք է մնանք աշխարհի անվտանգ երկրների շարքում /Նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների հետ/

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել մեր քաղաքացիների եւ մեր երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ «Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ եւ որեւէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որեւէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար։ Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում։ Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, եւ նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,–նշել է նախագահը, եւ որպես ասվածի վառ ապացույց, մատնանշել այս գիշեր տեղի ունեցած միջոցառումը։ «Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, եւ Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ—որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաեւ՝ այս բնագավառում։ Խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցել անձնակազմին, ով մասնակցել է այդ միջոցառմանը»,–եզրափակել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահն իրավասու իրավապահ մարմիններին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական եւ հետեւողական բնույթ կրեն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 72 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017