ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 20 » Փետրվարի 20—ը Արցախի վերածննդի օրն է /Իրադարձություն, որը ճակատագրական եղավ ժողովրդի համար/
14:31
Փետրվարի 20—ը Արցախի վերածննդի օրն է /Իրադարձություն, որը ճակատագրական եղավ ժողովրդի համար/

1988թ. փետրվարի 20—ը, որ Արցախի տարեգրության մեջ է մտել որպես երկրի քաղաքական պատմության նոր փուլանիշ եւ ԼՂՀ տոնացույցում նշվում է որպես Վերածննդի օր, փաստորեն պետական անկախության հիմնաքարը դարձավ։
29 տարի առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ մի այնպիսի բացառիկ պատմական իրադարձություն, որը ճակատագրական եղավ ողջ հայ ժողովրդի համար։ Այդ օրը՝ փետրվարի 20—ին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով երկրամասի հայազգի բնակչության ցանկության վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ՝ մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու համար։ Որոշում, որն արցախահայության կամարտահայտության արտացոլումն էր, իրավական հարթությունում՝ սեփական ճակատագրի եւ ազատության տնօրինման համար ժողովրդի արդար պահանջի դրսեւորումը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ազգայնամոլները հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեցին նստաշրջանը տապալելու համար եւ սվիններով, ծանրագույն դիմակայության պայմաններում «ընդունեցին» նստաշրջանի վճիռը՝ փորձելով թույլ չտալ հիմնախնդրի խաղաղ լուծումը։ Սակայն ոչ մի բռնություն, սպառնալիք ի զորու չէին կանգնեցնել պայքարի այն ալիքը, որը ծավալվել էր Արցախով մեկ։ Ժողովուրդն անդրդվելի էր իր ընտրության մեջ։
Ազգային համախմբման շնորհիվ հնարավոր դարձավ հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները եւ դիմակայել հակառակորդին, արցախահայությանը փրկել բռնի տեղահանումից ու զանգվածային կոտորածներից։ Արցախը, Հայաստանն ու սփյուռքը դարձան մի կուռ միասնություն եւ համատեղեցին ուժերը զինված թշնամու դեմ։ Իսկ դա ամենալուրջ մարտահրավերը դարձավ համազգային պայքարում։ Սկսվեց գոյի նոր պայքար, մեծ գոյամարտ հանուն արժանապատվության եւ հող հայրենիի, հանուն արդարության եւ ազատության։ Հայի վճիռը մնում էր աներեր։ Քաղաքական նոր իրողությունների բերումով Արցախի ժողովուրդն ընտրեց սեփական պետականության ստեղծման ճանապարհը։ Սակայն, ինչպես ասում են, փետրվարի 20—ի դասերը զուր չանցան, եւ արցախցիները դժվարագույն խնդիրները լուծելու կարողություն, հաստատակամություն եւ վճռականություն դրսեւորեցին։ Բազում զոհողությունների գնով, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ, Արցախը հաղթանակով դուրս եկավ իրեն պարտադրված դաժան պատերազմից՝ նոր ուժ հավաքելով հետագա պայքարը շարունակելու տնտեսական ու քաղաքական, դիվանագիտական հարթակներում։
Այսօր նոր սերունդ է աճում երկրում՝ արժեւորելով ավագների ստեղծած ու պատգամած անկախ պետականության ձեռքբերումները։ Այդ անփոխարինելի արժեքի պահպանման համար մեծ փորձաքար էր 2016—ի ապրիլյան պատերազմը, որը վտանգի պահին վերստին ցուցադրեց հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը։ Հայրենիքի կոչով հազարավոր կամավորականներ մեկնեցին Արցախ եւ հայտնվեցին առաջնագծում՝ դիրքապահ զինվորի կողքին, նոր ուժ ու կորով հաղորդելով եւ ոգեւորելով նրան։ Արժանի հակահարված ստանալով, թշնամին ետ շպրտվեց՝ տալով մեծաթիվ կորուստներ։ Դարձյալ Մոսկվա դիմեց՝ հրադադար հաստատելու խնդրանքով։ Ու ակնհայտ դարձավ, որ հակառակորդը հետեւություն չի արել նախորդ խայտառակ պարտությունից։
Ադրբեջանի իշխանությունները, չհրաժարվելով ռազմական ուժով Արցախը նվաճելու մտադրությունից, շարունակում են իրենց վտանգավոր եւ արկածախնդիր քաղաքականությունը՝ հարվածի տակ դնելով տարածաշրջանի կայունությունը։ Հակառակորդի կողմից հաճախակի խախտվում է հրադադարի ռեժիմը։ Դիվերսիոն գործողությունները չեն դադարում սահմանում, ու թշնամու կրակոցներից դարձյալ դիրքապահ հայ զինվոր է զոհվում։ Բնականաբար, այդ ամենը պաշտպանության բանակի կողմից անհետեւանք չի մնում, եւ խստորեն պատժվում է հանցագործը՝ կրելով կրկնակի, եռակի կորուստներ։ Այնուամենայնիվ, հակառակորդը չի գիտակցում, որ ռազմական ճանապարհով իրեն երբեք չի հաջողվի լուծել հակամարտությունը, եւ միջազգային հանրության ճնշմամբ մի օր ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ դա որքան շուտ, այնքան լավ իր համար։
Նախագահ Բակո Սահակյանը բազմիցս է հայտնել երկրի իշխանությունների եւ ժողովրդի դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Արցախի անկախությունը երբեք սակարկության առարկա չի լինի։ Յուրաքանչյուր ազգի (ժողովրդի) օրինական իրավունքն է ապրել ազատ ու անկախ՝ իր պատմական հողի վրա եւ անել հնարավորը՝ նրա պաշտպանունակության ամրապնդման եւ անվտանգության ապահովման համար, զարգացնել եւ հզորացնել երկիրը ու միշտ լավատես մնալ նրա ապագայի հանդեպ։ 
1988—ի նվիրյալների գործն այսօր շարունակում է երիտասարդ սերունդը։ Նրանք, ովքեր, ծնվել, հասակ են առնում Արցախի Հանրապետությունում՝ արժանիորեն կրելով նրա քաղաքացին լինելու բարձր պատիվը։ Հենց նրանց՝ երիտասարդներին է վիճակված պահպանել ու բազմապատկել բարոյական այն արժեքները, որ ձեռք բերվեց 29 տարի առաջ՝ փետրվարի 20–ի հիշարժան օրը։
Արցախյան շարժման ազատամարտիկներից Գրիշա Աֆանեսյանը, ով 1988—ի փետրվարի 13—ի պատմական ցույցի ժամանակ առաջինն է բարձրացել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի տրիբունա եւ խիզախաբար ծածանել ազատության դրոշը, գտնում է, որ «Միացում» բառը նստած է յուրաքանչյուր հայի հոգում եւ ուժ ու կորով է հաղորդում նրան։ «Հայի վերածնված, ազատատենչ ոգին անպարտելի է,–ասում է նա եւ ծոցագրպանից հանելով «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խունացած էջը՝ ցույց տալիս փետրվարի 20—ի պատմական որոշումը։–Տեսեք, որ մասում է տպագրվել այն։ Ի՞նչ արած, ժամանակներն էին այդպիսին»։ Ապա հպարտությամբ նկարագրում է պատմական այն դրվագները, որոնք վկայում են ժողովրդի հորդաբուխ պայքարի եւ օրվա խորհրդի մասին։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 theokorn • 01:12, 21.02.2021
Отличный дизайн! cool
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024