ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 18 » Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն /Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան/
10:16
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն /Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան/

Ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ—ի կոռուպցիոն բացահայտումներին, որոնցում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ։
«Տեղյակ եմ, հուսով եմ՝ խրատ կլինի հակաօրինական պրոցեսների մեջ ներգրավված բժիշկներին եւ ոչ միայն նրանց։ Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երեւույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ։ Դա է հիմնականում զարմանալին։ Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել։ Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասել է Արսեն Թորոսյանը։
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ։ Արսեն Թորոսյանը նշել է, որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության իր կոլեգաների հետ խոսել է զորակոչի շրջանում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։ Քննարկվել է նաեւ արդեն իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքը, որը փորձարկման է դրվել Նոր Նորքի զինկոմիսարիատում։
«Այդ ծրագիրը ենթադրում է հետեւյալը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողով, որպես այդպիսին, չկա։ Դրա փոխարեն այդ գործառույթները կատարում է 3 պոլիկլինիկա, փաստացի՝ զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է լինում այդ 3 պոլիկլինիկայում։ Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաեւ մյուս զինկոմիսարիատների վրա։ Իհարկե, պոլիկլինիկաների անձնակազմի անփորձության պատճառով արձանագրվել են որոշ թերություններ, որոնց մի մասը տեղում արագ շտկել ենք, մի մասին էլ ընթացքում ենք անդրադառնում»,–ասել է նախարարը։
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձեւաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն եւ բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում։
«Այն թերությունները, որոնք ի սկզբանե կային, շտկվել են։ Կարծում եմ, եթե բժշկական անձնակազմն ու փորձագետները վստահ են, որ, օրինակ, թերքաշայինների դեպքում 45 կգ—ն կարելի է իջեցնել մինչեւ 43—ի, ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Միանշանակ, իմ կարծիքը չի կարող ավելի գերակշիռ լինել, քան մասնագետինը»,–շեշտել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը հավաստիացրել է, որ նման չափանիշները միշտ են վերանայվել, վերանայվում են ու կարիք լինելու դեպքում կրկին կվերանայվեն։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա պոլիկլինիկաներում անհրաժեշտության դեպքում կապիտալ շինարարություն կիրականացվի։
«Կան քաղաքներ, որտեղ գտնվող պոլիկլինիկաները չունեն ոչ մի խնդիր՝ սկսած շենքի հարմարություններից, սարքավորումներից եւ կադրերից, բայց կան նաեւ պոլիկլինիկաներ, որտեղ խնդիրները բազմաթիվ են։ Ողջ Հայաստանում գրեթե բոլոր պոլիկլինիկաներում եղել եմ, բացի Կոտայքի, Տավուշի եւ Արագածոտնի մարզերից»,–նշել է Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ ապագա ծրագրերում պետք է պոլիկլինիկաների կապիտալ շինարարությունն ընդգրկել։ Նախարարը դեռեւս չհստակեցրեց՝ դրանք կլինեն դոնոր կազմակերպությունների, թե պետական բյուջեի հաշվին։
Նախարարը մինչ ճեպազրույցը շրջել է բժշկական մասում՝ հիվանդասենյակներում, վիրաբույժների, ատամնաբույժի եւ այլ սենյակներով, ծանոթացել բժշկական խնդիրներին, առաջարկներին եւ վստահեցրել, որ դրանք ժամանակի ընթացքում անպայման կստանան իրենց լուծումները։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018