ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 9 » Փորձի փոխանակման լավ հարթակ /Վերջին տարիներին Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժությունը/
14:33
Փորձի փոխանակման լավ հարթակ /Վերջին տարիներին Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժությունը/

Երեւանում երեկ մեկնարկեց սեւծովյան երկրների 9—րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին մասնակցում են ոչ միայն մերձսեւծովյան երկրների մասնագետները, այլեւ ԱՄՆ—ի ու եվրոպական մի շարք երկրների նշանավոր բժիշկներ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, այս համագումարի անցկացումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ մասնակցում են ե՛ւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների մասնագետներ, ե՛ւ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
Ըստ նրա՝ համագումարի նպատակն է ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման եւ բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանը, մասնագետների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաեւ հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը։
Ռ. Ֆանարջյանը նշեց նաեւ, որ համագումարը հատկապես կարեւոր է երիտասարդ մասնագետների համար, քանի որ նպաստում է նրանց կրթությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը։ «Եթե նյարդավիրաբուժությունը զարգանում է, ապա մեզ անհրաժեշտ են որակյալ կադրեր, եւ այս միջոցառումներն են, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ բժիշկներին վերապատրաստվելու, հասկանալու այն ուղղությունները, որոնք այսօր արդիական են ժամանակակից նյարդավիրաբուժության մեջ, ինչպես նաեւ տիրապետել այն հմտություններին, որոնք մենք են նրանց փոխանցում»,–ասաց Ռ. Ֆանարջյանը։
Համագումարի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով իր խոսքում կարեւորելով նման համագումարների անցկացումը՝ նշեց, որ դրանց արդյունքում հայ բժիշկները հնարավորություն են ունենում համագործակցել արտերկրի իրենց գործընկերների հետ, բացի այդ, դրանք մեծ նշանակություն ունեն մասնագետների միջեւ փորձի փոխանակման տեսանկյունից։ «Կարծում եմ՝ արդյունավետ աշխատանքը բոլորիս համար հաջող կլինի»,–ասաց փոխվարչապետը։
Իր խոսքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը նույնպես շեշտեց գիտաժողովի կարեւորությունը՝ ասելով, որ այն կնպաստի նյարդավիրաբուժության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ մերձսեւծովյան բոլոր երկրներում։ «Հետեւելով ոլորտի լավագույն ավանդույթներին՝ համագումարը կձգտի հնարավորություն տալ կիսվել վերջին տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված միջազգային փորձով եւ գիտելիքներով։ Դա նաեւ կնպաստի տարածաշրջանի նյարդավիրաբույժների միջեւ համագործակցության հաստատմանը»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքերով՝ վերջին տասնամյակներում Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժական գիտությունն ու ծառայությունը շնորհիվ առաջատար մասնագետների, ինչպես նաեւ սփյուռահայ բժիշկների։ «Անգնահատելի է հայկական սփյուռքի ավանդը, որը թույլ է տալիս մեր երկրի նյարդավիրաբուժությանը հանդես գալ միջազգային մակարդակում եւ տարբեր համագումարներին ներկայացնել սեփական արդյունքները»,– նշեց փոխնախարարը։
Նշենք, որ համագումարի շրջանակում նախատեսվում է նաեւ նոր տեխնոլոգիաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի եւ սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում, ինչպես նաեւ գիտաժողովում կլինեն դասախոսություններ՝ կանխարգելիչ նյարդավիրաբուժության, էպիլեպսիայի, սուր իշեմիկ ինսուլտի, լսողական նյարդի նեվրինոմայի դեպքում վիրահատական բուժման եւ շատ այլ թեմաներով։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024