ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 25 » Փոխգործակցության նոր հնարավորություններ /Իրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ—ի հետ/
11:09
Փոխգործակցության նոր հնարավորություններ /Իրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ—ի հետ/

Հայաստան—Իրան հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում։ Կողմերը չեն բավարարվում եղածով, այլ ձգտում են էլ ավելի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։Հայաստան—Իրան հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում։ Կողմերը չեն բավարարվում եղածով, այլ ձգտում են էլ ավելի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Լրագրողների հետ հանդիպմանն իրանագետ Արմեն Իսրայելյանը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո փոխգործակցության եւ հայ—իրանական համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ են բացվել։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին տնտեսական ոլորտում մի շարք գործընթացներ են տեղի ունեցել, որոնք նպաստել են բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմանը։ «Օրինակ՝ հրաժարվեցինք վիզային ռեժիմից, որը գործում էր Հայաստանի եւ Իրանի միջեւ»,–ասել է Իսրայելյանը՝ հավելելով, որ Հայաստանում եւ Իրանում նաեւ համատեղ տնտեսական ֆորումներ են անցկացվում։ Ավելանում է նաեւ զբոսաշրջիկների հոսքը։
Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին ավելացել են։ Եթե 2015 թվականին այն կազմում էր 120–130 միլիոն դոլար (առանց նավթի ու գազի), ապա 2016 թվականին՝ արդեն մոտ 170 միլիոն դոլար։
Ըստ նրա, երկու երկրներն ամենաբարձր մակարդակներում նշել են, որ իրենց դա չի բավարարում։ Նա վստահ է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական ներդրում կունենա նաեւ Հայաստանի Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու բացումը։ Այն կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։
Նա կարեւոր է համարում նաեւ ավելի վաղ Իրանի խորհրդարանի կողմից վավերացված Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ «Մեղրի—Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։ Փորձագետի խոսքով՝ տվյալ համաձայնագրի նպատակն է օգնել երկու երկրների միջեւ առեւտրին նպաստող հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Դա վերաբերում է ինչպես առեւտրի շրջանառության ավելացմանը, այնպես էլ Պարսից ծոցից դեպի Սեւ ծով եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցմանը։
«Որպեսզի սահմանային անցակետում մաքսային ձեւակերպումներն արագ արվեն եւ բեռնափոխադրողներն արագ սպասարկվեն, համատեղ աշխատանքային խումբ է ձեւավորվելու»,–ասել է Իսրայելյանը։
Իսկ Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը տնտեսական հարաբերությունների զարգացմանը ոչ թե խոչընդոտում է, այլ նպաստում։ Արմեն Իսրայելյանը նշել է, որ իրականում պաշտոնական Թեհրանը ողջունում է Հայաստան—ԵԱՏՄ համագործակցությունը, ավելին՝ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել կառույցի անդամ երկրների հետ։
Նա հիշատակել է, որ Իրանի նախագահ Ռոհանիի՝ Հայաստան այցի ժամանակ քննարկվել է Իրան—Հայաստան—ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունները, եւ Հայաստանից էլ Հասան Ռոհանին մեկնել է Ղրղըզստան եւ Ղազախստան՝ կրկին ԵԱՏՄ—ի շրջանակներում համագործակցություն ունենալու համար։
«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, որպեսզի տնտեսության առաջ կանգնած խնդիրները կարողանա լուծել՝ դա կլինի Ռուսաստանը, դա կլինի Եվրամիությունը, Թուրքիան, թե Հայաստանը։ Յուրաքանչյուր շուկա Իրանի համար կարեւոր է»,–ասել է նա՝ հավելելով, որ պետք է նկատել նաեւ, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ վերջին տարիներին նվազել են ապրանքաշրջանառության ծավալները՝ Թուրքիայի՝ Իրանի հետ մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ եղած տարաձայնություններով պայմանավորված։
Վերջերս Իրանի տրանսպորտի նախարարությունը կոչ է արել իրենց բեռնափոխադրողներին, Եվրոպա բեռնափոխադրումներ անցկացնելու համար Թուրքիայի փոխարեն ընտրել Հայաստանի տարածքը. «Հետեւաբար՝ սա եւս շատ կարեւոր հանգամանք է, եւ ես կարծում եմ, որ Նորդուզ—Մեղրի անցակետի վերաբերյալ որոշումը նաեւ միտված էր այդ ծրագրի իրականացմանը»,—նշել է Իսրայելյանը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024