ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 12 » Փոխգործակցությունը զարգացնելու նոր հնարավորություններ
13:46
Փոխգործակցությունը զարգացնելու նոր հնարավորություններ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը.
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ հույս հայտնել, որ դեսպան Սաջադին կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ—իրանական հարաբերություններին, ինչպես դա արել են Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները՝ ներդնելով բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման, համագործակցության հետագա ընդլայնման գործում։
Նշելով, որ դեսպան Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարեւոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ Իրանից բարձրաստիճան այցելություն՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը, նախագահն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանի համար դա ակտիվ գործունեության շատ լավ սկիզբ եւ հնարավորություն է։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԻԻՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված տարբեր ոլորտներ ներառող հայ—իրանական խոշոր նախագծերի իրագործմանը, որոնք, նրանց համոզմամբ, որակական նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ հարաբերությունները։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ինտեգրացիոն նոր գործընթացներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցությունը զարգացնելու համար։
Դեսպանը մեծագույն դրվատանքով է խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով համայնքի մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Իր համար մեծ պատիվ համարելով բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելությունն իրականացնելը՝ Սեյեդ Քազեմ Սաջադին վստահեցրել է, որ նույնպիսի նվիրվածությամբ եւ եռանդով կշարունակի նախորդ դեսպանների աշխատանքը եւ այդ բարենպաստ հիմքի վրա կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու եւ ավելի խորացնելու հայ—իրանական կապերը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024