ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 2 » Փոխշահավետ եւ ամրապնդվող համագործակցություն /Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ կապերի զարգացման հեռանկարները/
11:49
Փոխշահավետ եւ ամրապնդվող համագործակցություն /Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ կապերի զարգացման հեռանկարները/

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը եւ շնորհավորել հայոց բանակի կազմավորման 25—րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծելով հայ—իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ—իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։
Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։ 
Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաեւ գիտական հարթությունում։ 
Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ։
Պատվիրակությունը երեկ Թեհրանում այցելել է Իմամ Խոմեյնիի դամբարան։
Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Իմամի Խոմեյնիի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել Իրանի Իսլամական հեղափոխության հոգեւոր առաջնորդի հիշատակին։

***
«ՀՀ պաշտպանության նախարարի այս այցն Իրան կարեւոր է մի քանի առումներով։ Նախ, հայ—իրանական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ժամանակն է ակտիվ համագործակցության անցնել նաեւ ռազմական ոլորտում։ Երկրորդ, տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից Իրանը հիմնասյունային դեր է կատարում, հետեւաբար Իրանի հետ համագործակցությունը այս ոլորտում Հայաստանին լրացուցիչ եւ այլընտրանքային երաշխիքներ է խոստանում սեփական անվտանգության գոտու ամրապնդման հարցում»,–«Panorama.am»—ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի մասին, նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Տոնոյանի կարծիքով՝ «Իրանը եւս իր հերթին շահագրգռված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, այդ թվում եւ ռազմական, որը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Նշեմ դրանցից միայն երկուսը։ Ադրբեջանը ռազմական ոլորտում ակտիվ համագործակցում է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ, եւ այդ համագործակցությունը, դատելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս Բաքու կատարած այցից, ունի խորացման հեռանկար։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Իրանին։ Եվ երկրորդ, ամենեւին գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ունի տարածքային նկրտումներ Իրանի հանդեպ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Իրանի Ատրպատական նահանգին, եւ Իրանը չունի երաշխիքներ առ այն, որ ինչ—որ մի պահի իսրայելական զենքը չի օգտագործվի հենց իր դեմ։ Հետեւաբար, Իրանի պետական շահը եւս պահանջում է ռազմական եւ անվտանգային ոլորտներում ակտիվ համագործակցել Հայաստանի հետ։ Իրականում, Հայաստանը միակ երկիրն է Իրանի հյուսիսային սահմաններում, որը, պայմանավորված նաեւ սեփական շահով, ի վիճակի է կայուն դաշնակցային հարաբերություններ կառուցել եւ պահպանել այդ երկրի հետ»։
Ըստ իրանագետի՝ ՀՀ պաշտպանության նախարարի այս այցն Իրան անցած տարեվերջին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն, ինչ քննարկվելու է Իրանում երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ, ամենայն հավանականությամբ, շոշափվել է նաեւ նախագահների առանձնազրույցի ժամանակ։
 

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024