ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 28 » Քաղաքական երկխոսությունն աշխուժացնելու ժամանակն է /Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան/
11:00
Քաղաքական երկխոսությունն աշխուժացնելու ժամանակն է /Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին։
Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաեւ անաչառ եւ սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու եւ զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ հարաբերությունների զարգացման բավականաչափ ներուժ կա, որը բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդլայնել իրավապայմանագրային դաշտը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ—լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրապնդմանը, անկասկած, կնպաստի ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարեւոր է փոխգործակցության զարգացման եւ Հայաստանում բարեփոխումների իրականացման տեսանկյունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ բարեկամ Լյուքսեմբուրգը բարձր մակարդակով ներկայություն կապահովի այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք խոշորագույն իրադարձությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցության հրավերի համար եւ հաջողություններ մաղթել Հայաստանին ինչպես այս, այնպես էլ երկրի համար կարեւոր մյուս երկու պետական միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակին ու Երեւանի հիմնադրման 2800—ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը։
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բարեկամ Լյուքսեմբուրգի անկողմնակալ դիրքորոշումը եւ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որը համահունչ է նաեւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։
Սերժ Սարգսյանը մեծապես արժեւորել եւ երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգին՝ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի միաձայն ընդունման համար։
Հանրապետության նախագահը եւ նախարար Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ փոխգործակցության զարգացման հնարավորությունների եւ հեռանկարի շուրջ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024