ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 19 » Քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության
09:41
Քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության

Քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ—ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետեւողականորեն եւ հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ—ի հետ փոխգործակցության կարեւորությունը։ Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը մեր երկիր համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները։ «Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, եւ այդ կարեւորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ—ի հետ։ Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ—ի հետ նաեւ գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ կրթության ոլորտներում։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ—ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմամբ։ 
Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ հավելել. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ՝ նշանավորելու այս պատմական էջը Հայաստանի պատմության մեջ։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ առեւտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են, որ երկկողմ փոխգործակցության կոնկրետ ուղղություններն առաջիկայում կհստակեցվեն ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ—ի հայաստանյան գրասենյակի քննարկումների արդյունքում։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 311 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024