ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 7 » Քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում /Թափանցիկ ընտրարշավ՝ հավասար հնարավորություններով/
10:04
Քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում /Թափանցիկ ընտրարշավ՝ հավասար հնարավորություններով/

Կայացած ժողովրդավարական երկրներում նախընտրական քաղաքական բանավեճերը ընդունված երեւույթ են։ Մեզանում նույնպես քաղաքական դաշտում հետզհետե արմատավորվում է այն միտքը, որ այդ մշակույթը օրենսդրորեն ամրագրելու ժամանակն է։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նման կարծիքներ են հայտնել նաեւ բանավեճին մասնակից այլ քաղաքական ուժերի առաջնորդներ։
Նախօրեին Հանրային հեռուստատեսության ստուդիայում կազմակերպված բանավեճը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից բոլոր 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, դարձավ առաջին ծիծեռնակը քաղաքական նոր մշակույթ որդեգրելու ճանապարհին։ Նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց մոտեցումները, դիրքորոշումները երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսական, սոցիալական, կրթամշակությաին խնդիրների վերաբերյալ եւ, ամենակարեւորը, թե ինչ լուծումներ են տեսնում։
Համոզեցին, թե ոչ հեռուստադիտողին, վերջինս ինքը կորոշի։ Բանավեճի վերաբերյալ արդեն հնչել են բազմաթիվ տեսակետներ, առանձնացվել են «հաղթողներն» ու «պարտվողները», սակայն էականն այն է, որ քաղաքական գործընթացները մեր երկրում դառնում են ավելի թափանցիկ, դուրս են բերվում կուլիսային, ներքին պայմանավորվածությունների դաշտից, երբ ընտրողին հնարավորություն է ընձեռվում «գործի մեջ» տեսնելու այն քաղաքական գործիչներին, որոնց ինքը պատրաստվում է վստահել իր ու իր մերձավորների ճակատագիրը առաջիկա հինգ տարիներին։ 
Սա հույս է ներշնչում, որ մեր երկրում իրոք լավ հիմք է դրվում քաղաքական դիսկուրսի, քաղաքական կյանքը իրապես քաղաքական ու քաղաքագիտական հունով առաջնորդելու եւ, ի վերջո, հասարակական կյանքի բոլոր ոլորտները ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելու համար։
Խորհրդանշական է, որ բանավեճն ավարտվեց փոխադարձ ձեռքսեղմումներով եւ միմյանց հաջողություններ մաղթելով։ Ի վերջո, բոլորի մտահոգության խնդիրն էլ ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ավելի զարգացած երկիր ունենալն է։ Իսկ դրա համար ձեւավորվող նոր քաղաքական մշակույթին պետք է համարժեք արձագանքի այս գործընթացի գլխավոր գործող անձը՝ ընտրողը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018