ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 24 » Քաղաքական նոր մշակույթ եւ օգտակար փորձ / Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ/
15:27
Քաղաքական նոր մշակույթ եւ օգտակար փորձ / Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ տարածքային կառույցների ներկայացուցիչներ։
Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաեւ հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, եւ այդ առումով սա նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը։ Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին նաեւ ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարեւորել է հանրապետությունում հասարակական—քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը եւ շնորհակալություն հայտնել նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու եւ լուծումներ առաջարկելու հնարավորության համար։ Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը եւ փորձը հաշվի առնելով՝ ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում։
Սերժ Սարգսյանը կարեւորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել, եւ նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու եւ բանավիճելու։ Նախագահ Սարգսյանը կարեւորել է խորհրդի գրեթե 10—ամյա գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար։
«Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, եւ մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար։ Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար երկու կամ երեք տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ միգուցե չշարունակե՞նք աշխատանքը, միգուցե այն արդյունավետ եւ տեսանելի չէ՞։ Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ միգուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ եւ նաեւ մեր հասարակության համար։ Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր։ Այնուհետեւ խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ իսկ միգուցե անհրաժեշտություն կա, որ սահմանադրական կարգավիճա՞կ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք եւ այլն։ Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են եւ լուծված են լավ ձեւով։
Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, որովհետեւ հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, որովհետեւ այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որպեսզի վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու։ Այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին։ Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել։ Ես չեմ ասում, որ դրանք բոլորը մենք վերցրել եւ օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձեւավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարեւորը՝ ձեւակերպվել են խնդիրներ։ Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն շատ ճիշտ ձեւակերպել։ Եթե խնդիրը սխալ ես ձեւակերպում, ապա այն չի կարող լուծում ունենալ։ Մաթեմատիկայում դա շատ հստակ երեւում է։
Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության եւ կայացման հետ, այլեւ մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման։ Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները։ Ցավոք, մինչեւ հիմա, եւ ես կարծում եմ տեւական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն։ Հասկանո՞ւմ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ—ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն։ Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը։ Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին։ Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի։ Եվ այս առումով մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաեւ մեկ անգամ եւս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով եւ լայնախոհությամբ։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու եւ այդ կնճիռները հարթելու մի շատ կարեւոր հարթակ։ 10 տարի առաջ՝ 2008 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել։ Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը։ Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին։ Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ—որ չափով մեղմանար եւ մնար քչերի կա՛մ սեփականությունը, կա՛մ մոտեցումները։ Եթե հիշում եք՝ տասը տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան եւ այլն։ Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Արեւմուտքի կողմից։ Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է։ Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի համար, կարծում եմ, սա նաեւ ձեր կողմից կատարված աշխատանքի գնահատականն է։ Մենք հաջողությամբ բարեփոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում։ Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռեւս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսեւորումներ է ունենալու։ Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին եւ ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,–հանդիպման սկզբում ասել է հանրապետության նախագահը։
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին եւ ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում եւ այդպիսով նաեւ Հանրային խորհրդի համար։
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ եւ նախաձեռնողական աշխատանք։
Հանրապետության նախագահը հանգամանորեն անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ներածական խոսքում արծարծված թեմաներին՝ տնտեսության մեջ ազատ մրցակցության ապահովման, կրթական համակարգի բարելավման, դատական համակարգի անկախության ապահովման եւ մի շարք այլ ուղղություններով պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, խոսել արձանագրված որոշակի հաջողությունների, դեռեւս առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների մասին։ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018