ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 02:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 25 » Քաղաքական ուժերը վերակազմակերպվելու խնդիր ունեն /Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ խնդիրն ավելի կսրվի/
09:35
Քաղաքական ուժերը վերակազմակերպվելու խնդիր ունեն /Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ խնդիրն ավելի կսրվի/

Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ստացած բավական բարձր տոկոսով քվեն խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ունեն բարձր լեգիտիմություն։
«Ընդհանուր առմամբ, արդյունքները կանխատեսելի էին, սակայն ես գնահատում էի, որ «Իմ քայլը» դաշինքի ձայները կլինեն 70 տոկոսի շրջանակում ու մի փոքր ավելի, բայց ոչ 81 տոկոս։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լեգիտիմության բարձր լինելն ամուր կերպով հաստատվեց։ Ակնհայտ էր, որ այս ընտրությունները պարզապես քաղաքային չէին, այլ քաղաքական։ Հռետորաբանությունն այդ համատեքստում էր։ Երեւանցիներն իրենց մասնակցությամբ վստահության քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին»,–«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Խոսելով քվեարկությանը քաղաքացիների մասնակցության մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ սպասելի էր, քանի որ ի վերջո քաղաքային ընտրություններ են, իսկ նման դեպքերում սովորաբար քաղաքացիների մասնակցության ցուցանիշը բարձր չի լինում։
Քաղաքագետի կարծիքով, այս ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ֆինանսական մեծ ռեսուրսներ չեն կիրառվել, քաղաքացիներին չեն վճարել, քաղաքացիները չեն բերվել։ Ըստ նրա՝ հաղթած քաղաքական ուժի կողմից այսքան բարձր ցուցանիշ ստանալը հիշեցնում է 90–ական թվականների առաջին ընտրությունը։
«Այս ընտրություններն այլ հարցեր էլ բացահայտեցին։ Մնացած քաղաքական ուժերի ստացած ցածր ցուցանիշը խոսում է կուսակցական համակարգի կոլապսի մասին»,–հավելել է քաղաքագետը։ Ըստ այդմ՝ Հայաստանում որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը շատ տրամաբանական քայլ է։
Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը վերակազմակերպվելու անհրաժեշտություն ունեն։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երեւանի ավագանու ընտրությունները որակում է աննախադեպ։ Նրա կարծիքով՝ ներկայումս Հայաստանը քաղաքականության մեջ նոր, ոչ դասական դեմքերի կարիք ունի։
«Ավագանու այս ընտրություններն աննախադեպ էին, քանի որ ընդդիմության եւ իշխանության տարանջատումը հստակ չէր։ Պարզ չէր նաեւ, թե ընդդիմությունն ում էր տալու իր ձայնը, եւ իշխանությունը՝ ում»,–նշել է Ադիբեկյանը։
Անդրադառնալով Հայկ Մարությանի կերպարին՝ նա նշել է՝ շոումեն Թրամփը դարձավ նախագահ, ինչո՞ւ դերասան Հայկ Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ։ «Դասական քաղաքական գործչի կերպարն անցյալում է։ Հիմա պետք են նորարարություններ, նոր դեմքեր»,–նշել է նա։
Երեւանի ավագանու ընտրությունները ճիշտ չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ համարել, խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրիվ այլ հարաբերակցություն կլինի։ Այսպիսի տեսակետ է հայտնել դիտորդական առաքելությամբ Երեւանում գտնվող Ընտրական համակարգերի փորձագիտական միջազգային կենտրոնից Ալեքսանդր Ցինկերը։
Նրա խոսքով՝ դեռեւս անհայտ է, թե ինչ ուժեր կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Այսպես թե այնպես իրավիճակը խորհրդարանական ընտրություններին այլ կլինի, պայքարն էլ ավելի կոշտ կլինի։
Ցինկերի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները ամենեւին էլ խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ չեն, այլ միայն լակմուսի թուղթ, որը պետք է ստուգեր՝ պահպանվում է արդյոք վարչապետի հանրային աջակցությունը, որը կար թավշյա հեղափոխության ժամանակ։ Այդ նպատակով էլ անցկացվեց օգոստոսի 17—ի հանրահավաքը։ 
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, փորձագետի կարծիքով, նման անհրաժեշտություն կա, քանի որ ներկայումս իրավիճակը չափազանց անկայուն է։

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024