ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 06:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 3 4 5 ... 53 54 »

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ եւ 11 դեմ ձայների համադրությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այս քվեարկությունը մասշտաբային առումով աննախադեպ էր, ինչպես նաեւ աննախադեպ էր հանրապետականների եւ դեմոկրատների՝ միասնական ճակատով հանդես գալու առումով։ Որոշումը, իհարկե, նախ եւ առաջ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված քայլ էր, սակայն ողջ աշխարհի հայության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած հանրության համար (դիվանագետներ, պատմաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ եւ այլք) ակնհայտորեն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ։
Իհարկե, բանաձեւի ընդունումը տեղի ունեցավ թուրք—ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում եւ օրգանական առումով շաղկապված է նաեւ նույն օրը ընդունված մեկ այլ բանաձեւի հետ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված վերջինիս՝ Սիրիա ներխուժման հետ, սակայն, միանշանակորեն սա նաեւ հանուն արդարության, հանուն պատմական ճշմարտության վերականգնման շուրջ մեկդարյա պայքարի արդյունք էր, որի համար պետք է երախտիքի խոսք հղել ինչպես Հայ դատի համար պայքարող կազմակերպություններին, նրանց ներկայացուցիչներին, սփյուռքին, այնպես էլ ԱՄՆ խիզախ կոնգրեսականներին, անհատներին, որոնց օրակարգում մշտապես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ կողմից, ինչը նաեւ արձանագրված է հենց Ներկայացուցիչների պալատի բանաձեւում։ 1951 թ. մայիսի 28—ին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի» վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «առ ոչի՞նչ» է Անկարայի համար

Ներկայումս թուրք-սիրիական սահմանին անդորր է, բացառությամբ երբեմն հնչող կրակահերթերի, որ լսվում են երկու կողմից էլ, բայց ծավալման ոչ մի գործողություն չի կատարվում։ Սա այսօր նմանվում է հայ—ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, երբ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը պատասխան հարված է հասցնում։ Նմանապես սիրիական կողմն է պատասխան կրակ բացում, երբ թուրքերը փորձում են ամենօրյա լարումը պահպանել։ Եվ ինչպես Բաքուն է իր սադրանքներից հետո մեղադրում հայկական կողմին, այդպես էլ Անկարան է մերթ ընդ մերթ հայտարարում, թե խնդիրը դեռ լուծված չէ, ուստի չի բացառվում նոր ներխուժումը։ Գաղտնիք չէ, որ թյուրքական կեղծարարությունն ամեն տեղ նույնն է։
Ինչեւէ, նոր ներխուժման սպառնալիքը հին ոճով են դեռ հիմնավորում, իբր դա հերթական պայքարն է լինելու ահաբեկիչների դեմ՝ քրդական զինյալներին ահաբեկիչ որակելով։ Թուրքիայում գործող քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցությունը Անկարան որակում է ահաբեկչական (քրդերն այն համարում են ազատագրական)։
«ՀՀ»—ն թուրք—ադրբեջանական «կարճ» հիշողության մասին գրել է՝ ոնց են «մոռացել», թե թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներն ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բանակի շարքերում կռվել Սիրիայի ու Իրաքի ժողովրդի դեմ։ Ինչպես են ծայրահեղականների հետ մասնակցել արաբների, քրդերի, եզդիների, հայերի, ալեւիների եւ այլ ազգերի կոտորածներին ու տեղահանումներին՝ իրաքյան եւ սիրիական քրդական ինքնավարություններում, չխնայելով ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին ու արեւապաշտ եզդիներին։ Այդ իրավիճակում հայտնված ազգությունները դա համեմատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 249 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչ շեշտադրումներ են հնչել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում

Մեր թերթի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք թուրք-սիրիական հակամարտությանը, Սիրիայի տարածք թուրքական զինուժի ներխուժմանը, սիրիական բանակի եւ քրդերի ինքնավարության զինյալ դիմադրությանը, ինչպես նաեւ այս ամենի վերաբերյալ աշխարհի երկրների ու միջազգային կառույցների արձագանքին։ Այս իրավիճակի ներկայացմանը զուգահեռ զգուշացրել ենք տարածաշրջանում թուրքական եւ համաթուրքական նախանշված ծավալումների եւ այդ համապատկերում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանն առնչվող հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու մասին։
Բացի այն, որ Թուրքիան հարձակվել է մեր բարեկամ արաբական երկրի վրա, այդ ներխուժմանն իր աջակցությունն է հայտնել մեզ հետ պատերազմական վիճակում (այս պահին՝ փաստաթղթային զինադադարի կարգավիճակում) գտնվող Ադրբեջանը։ Բաքուն քանիցս հայտարարել է, որ սատարում է Անկարայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում։ «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները եւ աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին։ Այդ կապակցությամբ մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող գործողությունը ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության եւ համաձայնության ապահովմանը»,–ասված է Բաքվից հնչած հայտարարությունում։
Եթե Բաքվում եւ Անկարայում «թույլ հիշողություն» ունեն, ապա պետք է հիշեցնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարածաշրջանում ստեղծված դաշնակից զորքերի հետ միասին կռիվ էին տալիս նաեւ սիրիական բանակն ու Սիրիայի եւ Իրաքի քրդական ինքնավարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 280 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկիրը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ դա շատ կարեւոր իրադարձություն է մեր երկրի համար։ Ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահություն կա՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում. «Ինձ համար հաճելի արձանագրում էր»։ Ի պատասխան հարցին՝ սահմանված երկու տարի ժամկետը բավարա՞ր է հաջող գործունեություն ծավալելու համար՝ պատգամավորը պատասխանում է. «Գիտեք՝ աշխատող տեսակի, արդյունք տվող պետական գործչի համար 2 ամիսն էլ է բավարար՝ որոշակի հաջողությունների հասնելու։ Այնպես որ, պետք է գործել ամեն օր, օրվա 24 ժամ՝ մեզ տրված այդ հնարավորությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար»։
Պատգամավորը նկատում է նաեւ, որ այդ հարթակում մեզ վստահության քվե տալու մասով հատուկ առիթ փնտրել պետք չէ, քանի որ կոնկրետ իրադարձության չի հետեւել խորհրդի անդամակցությունը։ Նրա բնորոշմամբ՝ ընդհանուր գնահատական է։ «Ու ասեմ, որ սովորաբար միջազգային կառույցներն իրենց եզրահանգումներն անելիս երկու տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիաներ են համադրում։ Թերեւս, պետության երկու օղակները՝ ՀՀ արտաքին գերատեսչության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրված ինֆորմացիաները՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, համընկել են, դրա համար էլ ՄԱԿ—ում 144 ձայնով մեր երկիրը ընտրվեց մարդու իրավունքների խորհրդի անդամ»,—նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այդ կարգավիճակում մեծապես պետք է ուշադրություն դարձնել խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացներում

Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար, մինչդեռ Վրաստանն այդ հարաբերություններին նայում է մի փոքր այլ կերպ։ Հասկանալի է, որ Հայաստանի արեւելյան ու արեւմտյան սահմանները փակ են, եւ արտաքին աշխարհի ու արտաքին շուկաների հետ կապող միակ իրական ուղին մնում է Վրաստանը, մինչդեռ Վրաստանն իր կոմունիկացիոն խնդիրները կարող է լուծել ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, այնպես էլ ծովային ուղիներով։ Այսինքն, կոմունիկացիայի առումով երկու երկրներն ունեն ոչ հավասար ստարտային պայմաններ։
Այս առումով կարեւոր է հասկանալ, որ Վրաստանը չէր կարող չօգտվել այն իրավիճակից, որն առաջացել էր ԼՂ հակամարտության ու հայ—թուրքական սահմանի փակման հետեւանքով։ Բնական էր, որ Վրաստանի միջոցով էին կապվելու Միջին Ասիան ու Ադրբեջանը Թուրքիայի ու Եվրոպայի հետ։ Եվ կարեւոր է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոշոր նախագծերն իրենց բնույթով ոչ միայն երկկողմ լոկալ նախագծեր են, այլեւ միջազգային ու խոստանում են մեծ շահույթներ Վրաստանին։
Այսինքն դրանց այլընտրանք հանդիսացող առաջարկներ ունենալու կամ Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները բալանսավորելու համար Հայաստանը պետք է կարողանա առաջարկել միջազգային նախագծեր, որոնցում ներգրավված են տարբեր ոլորտներում ազդեցիկ պետություններ։ Այս փուլում այդպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Եթե առանձին վերցրած ՌԴ—ն ու Վրաստանն իրար հետ ունեն խնդիրներ, սակայն գլոբալ առումով կան ընդհանուր շահեր Արեւմուտքին ու թուրքական ազդեցությանը հակակշռելու առումով։ Օրինակ՝ էներգետիկ ոլորտում նման համագործակցություն արդեն առկա է։
Մասնավորապես 2015 թվականին Ռուս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 239 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրահայտ է, որ ներկայիս աշխարհում քաղաքական եւ տնտեսական շահերը սերտաճել են եւ վերածվել քաղաքատնտեսական հարաբերությունների։ Սա ոմանք փորձում են չնկատել, անգամ հերքել՝ բացառապես տնտեսական զարգացումը առաջնային դիտարկելով եւ, ըստ այդմ էլ, Արցախի խնդիրը պետք է անգամ զիջումների գնով լուծել, քանզի խանգարում է մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Բայց այնքան պարզ է, որ նույնիսկ ասելու կարիք էլ չկա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հայկական կողմը վերցնի եւ ում եւ ինչ շահերի համար զիջի ազատագրված մեր տարածքները՝ հայտարարվող խաղաղության դիմաց։
Ո՞վ պետք է պահպանի այդ խաղաղությունը։
Ադրբեջա՞նը։ Այն Ադրբեջանը, որի նախագահները փոխնիփոխ ձգտում են Երեւա՞նը նվաճել, Սեւանն ու Զանգեզու՞րը եւ մեր այլ տարածքնե՞ր։
Նորից հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում որերորդ անգամ հայտարարել էր. «Չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը»…
Իսկ գուցե միջազգային խաղաղապահ զորքե՞րը կպահպանեն խաղաղությունը։ Եվ այդ ո՞ր միջազգային՝ ՀԱՊԿ—ակա՞ն, թե՞ ՆԱՏՕ–ական, թե՞ սրանց «ոսկե միջինը»։ Բայց ցայսօր ակնհայտ է, որ այս ուժերը բոլոր հարցերում հակամարտող կողմեր են։ Եվ ինչ, նրանց հակամարտությունը մենք մեր ձեռքերով ներդնենք հայ—ադրբեջանական հակամարտության մե՞ջ։ Թուրքիան ՆԱՏՕ—ի կենտրոնական ռազմաբազան է Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։ Արժե՞ այստեղ խորը վերլուծություն անել։ Իսկ Հայաստանում տեղակայված է տարածաշրջանային նշանակության ռուսական ռազմաբազա։ Թերեւս այստեղ էլ վերլուծության կարիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 266 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեզ հաջողվեց ընդլայնել միության համագործակցության աշխարհագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երեւանում՝ ԵԱՏՄ—ում Հայաստանի նախագահության շրջանակում։
Երեւանում՝ Բաղրամյան 26—ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ—Տոկաեւին, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Արարողակարգային ձեռքսեղմումից եւ տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով։ 
Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան։ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է։ Մենք ուրախ ենք Երեւանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու եւ դրանով իսկ մեր հերթական ներդրումը մեր ինտեգրացիայի հետագա խորացման գործում ունենալու հնարավորության համար։ Ինչպես բազմիցս նշել եմ, մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ—ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում երեկ Ստեփանակերտ է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հացերով հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնի գլխավորած պատվիրակությունը։
Ամերիկացի կոնգրեսականին եւ նրա հետ ժամանած անձանց Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԱՀ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը։ Հյուրերը, ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների մի խումբ պատգամավորների եւ ԱՄՆ—ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել են բերդաքաղաք Շուշիի տեսարժան վայրերում, այցելել երկրաբանական ու կերպարվեստի թանգարաններ, ծանոթացել ցուցադրվող հարուստ հավաքածուներին, մոմ վառել Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում...
Կոնգրեսականը, դիտելով թանգարանային հին ու նոր հավաքածուները, հատկապես շատ է տպավորվել հայկական հին գորգերով, հետաքրքրվել նրանց ստեղծման պատմությամբ։ Շուշիում շրջելու ժամանակ նա չի թաքցրել իր գոհունակությունը՝ վերակառուցվող եւ բարեկարգվող փողոցների, նորակառույց շինությունների, մասնավորապես՝ կրթամշակութային նորոգ օջախների եւ վերականգնվող պատմաճարտարապետական հուշարձանների նկատմամբ։
«Հայաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ ես ձգտում եմ թեկուզեւ մեկ—երկու օրով Արցախ գալ եւ նորոգել հիշողություններս, ուրախանալ բարեկամներիս ձեռքբերումներով,–ճեպազրույցի ժամանակ ասաց կոնգրեսականը։–Այստեղ՝ բերդաքաղաք Շուշիում, ես տեսա այն ամենը, ինչ դարերի ընթացքում եւ հետպատերազմյան տարիներին կառուցել, ստեղծել ու աչքի լույսի պես պահպանում է հայ ժողովուրդը։ Ամեն ինչ հայկական է, հայաշունչ։ Եվ դա ինձ շատ ուրախացրեց։ Մարդիկ իրենց երկրի, իրենց օջախների տերն են եւ շարունակում են ապրել, արարել։ Մեր նպատակն է սատարել ինչպես հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության միջազգա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր Երեւանում տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մի շարք երկրների ղեկավարներ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ—Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Կարելի է նաեւ քաղաքատնտեսական առումով մի մեկնաբանություն էլ հավելել, որ ԱՄՆ—ի մասնակցությունը ԵԱՏՄ խորհրդի նիստին կարող էր «գովազդել» ու ամրապնդել ԵԱՏՄ դիրքերը՝ ի վնաս ԵՄ—ի, որը կարող էր թուլացնել եվրա—ամերիկյան դիրքերը միջազգային ասպարեզում՝ ԵՄ—ԵԱՏՄ հակամարտության համապատկերում։ Առանց այն էլ ԵՄ—ն վերակազմակերպման կամ վերափոխման ճանապարհին է, ինչը պայմանավորված է Մեծ Բրիտանիայի՝ այդ կառույցից դուրս գալու խնդրի հետ, ինչն էլ արժանացել է ԱՄՆ—ի աջակցությանն ու պաշտպանությանը։
Ինչեւէ, այս հակամարտության մեջ Հայաստանի դերը կարող է վերարժեւորվել, քանի որ մեր երկիրը տարիներ շարունակ իր փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ միջազգային օրակարգում ամրագրված հարցերը համադրում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ կառույցների հետ, ինչպես ՀԱՊԿ—ի, այնպես էլ ՆԱՏՕ—ի ռազմավարական հարցերի շրջանակներում։
Երեկ՝ սեպտեմբերի 30—ին, Հայաստանի վարչապետը «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում այսօր մեկնարկում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։ Այս կապակցությամբ ԵԱՏՄ ներքին շուկայի կայացման եւ զարգացման հեռանկարների, ինտեգրացիոն գործընթացների եւ անդամ պետությունների օրենքների ներդաշնակեցման հետ կապված խնդիրների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ։
«Խորհրդարանական հանձնաժողովները կամ կոմիտեները իրենց գործունեության բնույթով տարբերվում են գործադիր կառույցներից, այդ թվում՝ ԵԱՏՄ—ի մասով։ Մեր հանձնաժողովի աշխատանքներն ուղղված են հիմնականում օրենքների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության հետ, աշխատանքներ ենք տանում նաեւ ԱՊՀ երկրների հետ, բայց, իհարկե, ամենաառաջնայինը խորհրդարանական վերահսկողությունն է մեր հանրապետության բոլոր այն պետական կառույցների գործունեության նկատմամբ, որոնք ներառում են ինտեգրացիոն գործընթացները»,– ասաց Մելքումյանը՝ նկատելով, որ բոլոր կառույցներն էլ այս կամ այն կերպ կարող են առնչվել ինտեգրացիոն գործընթացներին։ Այսպես, եթե նշում ենք, որ ԵԱՏՄ—ում պետք է լինի միասնական էներգետիկ շուկա, ապա դա նշանակում է այս մասով աշխատանքներ մի կողմից՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մյուս կողմից՝ տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։
Արտաքին տնտեսական դիվանագիտությունից զատ՝ հանձնաժողովի հետաքրքրությունների շրջանակում են մշակութային, իրավական, միգրացիոն եւ մյուս ոլորտները, եւ պատահական չէ, որ հանձնաժողովի վերջին նիստերից մեկին մասնակցելու հրավեր էին ստացել ՀՀ—ում Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Երեւանում՝ Բաղրամյան 26—ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29—ին դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին եւ նրա տիկնոջը՝ Հո Չինին։ 
Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։ 
Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները։ Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երեւանում՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ եւ հիանալի մթնոլորտում։ Մենք մեծապես կարեւորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը եւ համոզված ենք, որ Ձեր այցը Երեւան կնպաստի մեր երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»։
Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր, եւ մենք Երեւան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով։ Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,–ասել է Լի Սյեն Լունը։
Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի երկկողմ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 248 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի զեկուցած հարցերի շրջանակում, այսպես ասենք, սինգապուրյան փաթեթ էլ կար։ Գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Հավանություն տվեց նաեւ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, հավելած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը։
Էկոնոմիկայի նախարարը մանրամասնեց, որ՝ նախ ԵԱՏՄ—ի եւ Սինգապուրի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26—ի որոշման համաձայն։
Երկրորդ փաստաթղթով՝ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս սահմանած կանոնների եւ իրավասությունների։
Նախարարը պարզաբանեց, որ Սինգապուրի հետ 7 բանակցային փո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 250 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024