ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 11:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 3 4 5 6 7 ... 53 54 »

Ինչով աչքի ընկան Հայաստան-ԵՄ հարաբերությունները 2018 թվականին

2018 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ եվրաինտեգրման ուղղությամբ տեղի ունեցած զարգացումների առումով բավական հագեցած եւ արդյունավետ էր։
2018թ. փետրվարին ստորագրվեց «ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, որը սահմանում է նախորդ տարվա նոյեմբերին կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները։ Փաստաթուղթը ներառում է 4 ոլորտ՝ կառույցների հզորացում, տնտեսական զարգացում, էներգաարդյունավետություն եւ բնապահպանություն, շարժունակություն եւ մարդկանց միջեւ շփումներ։ Նախատեսվում է, որ մինչեւ 2020թ. այս ուղղություններով Հայաստանում կիրականացվեն բարեփոխումներ։
Իսկ հենց ՀՀ—ԵՄ համաձայնագիրը, որը թե ՀՀ—ԵՄ, թե ԵՄ առանձին երկրների հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորություն է ընձեռում, ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո այս տարվա հունիսի 1—ին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մտավ պայմանական կիրարկման փուլ։ Ըստ համաձայնագրի՝ այս փուլում կգործեն այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի եւ ԵՄ ընդհանուր իրավասություններին՝ չառնչվելով ԵՄ առանձին երկրներին։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի բոլոր ԵՄ անդամ երկրների օրենսդիր մարմինների եւ Եվրախորհրդարանի կողմից այն վավերացնելուց հետո։ Առ այսօր համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը եւ Մեծ Բրիտանիան։ Եվրախորհրդարանի կողմից այն նույնպես վավերացվել է, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ երկրների միջեւ համաձայնագրի հետ կապված կա կոնսենսուս, եւ դրա վավերացումը մյուս անդամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել դավադրություններ չփնտրել եւ չառաջնորդվել հակառակորդի մեկնաբանություններով

Երեկ Դիլիջանում միջոցառման մասնակցող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին վերջին օրերի մի շարք հրատապ թեմաների։
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Փաշինյանը նշել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։
«Միլանում համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, եւ ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել այդպիսի հայտարարություն։ Ղարաբաղի հարցում նոր բան չկա։ Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,–ասել է նա։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաեւ նկատել է՝ երբ ադրբեջանական կողմից որեւէ մեկնաբանություն է հնչում, որը իր մեջ որոշակի լավատեսության տարր է պարունակում, իրեն անհանգստացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որոնց առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ—որ դավադրություն կա։
«Իսկ ինչո՞ւ է այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,–հակադարձել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե հնարավոր է նման մեկնաբանություններ են լինում նրա համար, որ առաջինն Ադրբեջանն է հայտարարում այդ մասին, Փաշինյանը պատասխանել է. «Ես հիշեցի մի բան, երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի եւ հաջորդ օրը մասնակցում էի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 262 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վստահեցրել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Երեկ լրագրողներին հանդիպման էր հրավիրել ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը, անդրադառնալով հայ—ռուսական հարաբերություններին, վստահեցրեց, որ դրանք նախկինի պես բարեկամական են եւ այդպես էլ կշարունակվեն։
«Այն ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել եւ ունենում են Հայաստանի Հանրապետությունում, չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ—ռուսական հարաբերություններում, որոնք կրում են դաշնակցային եւ ռազմավարական բնույթ։ Այդ մասին վկայում են քաղաքական համագործակցության ինտենսիվությունը՝ ներառյալ բարձր մակարդակի երկխոսությունը եւ առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվ շարունակական զարգացումը»,–ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ անցնող տարին Հայաստանի համար յուրահատուկ էր եւ բովանդակալից։ «Հայաստանը իր զարգացման նոր փուլում է, եւ ես կցանկանայի այս կապակցությամբ մաղթել մեր եղբայրական ժողովրդին, որ այս փուլը բերի կայունություն, բարգավաճում եւ այն խնդիրների լուծում, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նոր խորհրդարանին, ձեւավորվող կառավարությանը, որ նրանք խնդիրների լուծման հարցում լինեն բարձունքում»,–ընդգծեց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում եւ, բնականաբար, տրամադրված է իրենից կախված ամեն բան անելու, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները՝ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն շատ խոր պատմական արմատներ, ամրապնդվեն եւ զարգանան։
Հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան դեռ չի շնորհավորել ՀՀ վարչ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հանդիպել է ռուսական լրատվամիջոցների հետ։ Նա դժգոհել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները։
Որպես օրինակ նա բերել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, երբ իրեն են մոտեցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Նրանք անպայման իմ ձեռքը բռնում են՝ իմանալով, որ ես բարձրախոսի կողքով հենց այնպես չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս։ Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին, ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք միմյանցից ներողություն խնդրել»,–ըստ «Արմենպրեսի», ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար։ «Աստված ձեզ հետ։ Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը։ Ես Նիկոլից (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան) եմ ներողություն խնդրել տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարություններիս համար։ Պուտինը ներողություն է խնդրել բոլորից։ Այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաեւը սկսեց ներողություն խնդրել։ Եվ դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մենք միմյանցից ներողություն էինք խնդրում։ Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ այդ տեղեկատվությունն էին տարածում»,–ասել է Բելառուսի նախագահը։
Բելառուսի նախագահն արձագանքել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին Փաշինյանի կշտամբանքներին, միայն թե նա իր արարքը բոլորովին այլ կերպ է մեկնաբանել։ «Ադրբեջանցիները խնդրու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 279 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է եւ ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ՝ զարգացնելու երկկողմ գործընկերությունը եւ ներքին բարեփոխումները մեր երկրում։ Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ փոխանցվել Եվրամիության քննարկմանը։ Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը եւ այլ ուղղություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները եւ բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարեւորել է ԵՄ—ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ եւ առարկայական։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը եւ վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն։
Անդրադառնալով առաջիկայում անցկաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 308 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանն ու միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը եւ տիկին Բրիժիտ Մակրոնը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղեւորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ եւ տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից եւ «Լռության րոպեից» հետո հնչել է ՖՀ օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը։ Ուսանողներն ընթերցել են 1918թ. նոյեմբերի 1—ին գրված տեքստը՝ զուգակցված երաժշտական կատարումներով։ Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը։ Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին եւ, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին՝ որպես հավաքական վերածննդի նշան։
Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։
Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողովին»

Պետությունների եւ կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Մենք այստեղ ենք հավաքվել՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100—ամյակը։ Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը եւ արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը։
Այսօր մենք՝ որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին։
Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին եւ հաղթանակին։ Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, եւ ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը։
Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական եւ ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ եւ պարտվողներ։ Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում։ Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք եւ ավերածություններ։
Եվ չնայած մեր միասնական ջանքերին եւ նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են։
Թեեւ հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը՝ այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար։ Հետա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով հյուրին կառավարությունում, շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու եւ համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են եղել առավելագույնը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրական համակարգի ձեւավորմանը եւ հավելել, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հետ համագործակցությունն ու բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունը։
Ջաննի Բուքիքիոն ողջունել է Հայաստանի ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը եւ նշել, որ կարեւորում են դրանցով նախատեսված փոփոխությունները։ Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախանշված բարեփոխումները, որոնք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը եւ այլն։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի։
Նիկոլ Փաշինյանը եւ Ջաննի Բուքիքիոն քննարկել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում։ Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պատասխան խոսքում նշեց. «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Ես շատ եմ կարեւորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի մասով, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը։ Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ եւ երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարեւոր։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ։ Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ—ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ—ի համար առաջնահերթ են եւ կարեւոր։ Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նաեւ անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձեւավորված իրավիճակին։ Կարեւորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջեւ հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ—ի ուղղակի ներդրումների ավելացումը»,–ասել է նա։
Ջոն Բոլթոնն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին։ «Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ—ի շահերից»,–նշել է նա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարեւորության հարցերից մեկը։
«Խնդրի լուծումը բարդ է։ Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ։ Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում։ Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ, եւ ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,–նշել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար։ Շատ կարեւոր է ԱՄՆ—ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ—ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»։ Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան։ «Սիրո եւ համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա։ Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք եւ ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է եւ արժեք։
Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել համաշխարհային ներդրումային համաժողովում

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ելույթով hանդես է եկել համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առեւտրի խաչմերուկում, կարեւոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջեւ համագործակցության մեջ։
Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների եւ ներդրումային գրավչության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվեց չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը, եւ այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ունի լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Մի շարք խոշոր ընկերություններ Սիլիկոնային հովտից, Եվրոպայից իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում։
Այնուհետեւ նա իր խոսքում անդրադարձել է ներդրումների ներգրավմանը. «Ինչո՞ւ պետք է որեւէ մեկը մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին, որը փոքր երկիր է՝ 3.5 մլն բնակչությամբ։
Կցանկանայի հիշեցնել, որ իրականությունը հետեւյալն է. մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ։ 4—5 անգամ ավելի շատ հայեր բնակվում են արտասահմանում։ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում։ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բնակվում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում։ Սա փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, ինչը 21& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024