ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 48 49 50 51 52 53 54 »


”Հարգելի գործընկերներ,

Վերջին օրերին շատացել են շահարկումները այն մասին, որ ”Քնքշանք” հայ մասոնական օթյակի անդամները ներթափանցել են բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակներ:

Օթյակի Գերագույն խորհուրդը անհրաժեշտ է համարում հերքել այդ լուրը եւ հաստատել, որ մեր եղբայրները ներկայացված են միայն երկու կուսակցությունների նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում:

Սա ամենեւին չի նշանակում, որ օթյակը չի շարունակելու կիրառել այլընտրանքային գործիքներ օրինաստեղծ աշխատանքների վրա ազդելու համար ԱԺ-ում:

Այս ամենին զուգահեռ ”Քնքշանք” օթյակը կշարունակի պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային դինամիկ գործընթացներում եւ պայքարել մութ ուժերի դեմ”:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 623 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԵՄ-ին անդամակցելն ընդամենը թուրքական երազ է». հոլանդացի պատգամավոր

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավոր Բարի Մադլեները, Բրյուսելում խոսելով ԵՄ-Թուրքիա փոխհարաբերություններից, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը պարզապես թուրքական երազ է.
«Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 68-րդ նիստը: Չնայած դրան՝ Թուրքիան դեռ ԵՄ-ի անդամ չէ: Եթե անցկացվի ևս 100 նմանատիպ նիստ, միևնույն է՝ Թուրքիան նորից չի կարողանալու անդամակցել ԵՄ-ին:
Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը չի խոսում Թուրքիայի իրողություններից: Թող Բաղըշը բացատրի, թե ինչո՞ւ են Թուրքիայում ծաղրանկարչին ծաղրանկար նկարելու համար ձերբակալում, թե ինչո՞ւ են լրագրողներին ձերբակալում իրենց մտքերի համար, թե ինչո՞ւ են մարդկանց ձերբակալում գրած գրքերի համար: Մինչդեռ Բաղըշը զբաղված է շոու անելով: Միակ իրողությունն այն է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին:
Բացի այդ, Թուրքիան աջակցում է Գազայի հատվածի ահաբեկիչներին: Թուրքիան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ամենամոտ ընկերն է: Իսլամն ու ժողովրդավարությունը չեն կարող համատեղվել: Բոլոր իսլամական երկրները ժողովրդավարական ոլորտում հետամնաց երկրներ են, որևէ զարգացած երկիր չկա:
Այդ երկրներում անհնար է աշխարհիկ ռեժիմ: Քրիստոնեական երկրներում կրոնն անջատված է պետությունից: Իսլամի պարագայում դա այդպես չէ: Այդ տեսանկյունից իսլամական երկրների վերջը շարիաթն է: Թուրքիայի վերջը նույնպես շարիաթական ղեկավարումն է: Սրանից հնարավոր չէ խուսափել ո՛չ հիմա, ո՛չ վաղը»:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Մադլեները հայտարարել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչո՞ւ չլուծարվեց ԵվրԱզԷՍ-ը

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովը. նախատեսվում էր, որ այն կլուծարվի, և դրա փոխարեն կստեղծվի Եվրասիական տնտեսական միություն, որն իր գործառույթներով ավելի մոտ կլինի Եվրամիությանը:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, Մոսկվայոմ կայացած գագաթնաժողվում մասնավորապես քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետք է ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում զարգանան ինտեգրացիոն գործընթացները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ դրանք պետք է տեղի ունենան «ըստ կանխատեսվող սցենարի և, վերջին հաշվով, մինչև 2015 թ. մենք կստեղծենք Եվրասիական տնտեսական միությունը»:
Նա նշել է, որ ԵվրԱզԷՍ-ի լուծարման կամ վերակազմավորման շուրջ սկզբունքային որոշում ընդունվել է դեռ դեկտեմբերին: Ուստի այժմ ամբողջ հարցն այն է, թլե ինչ տեսք կունենա կամ ինչպես կգործի նոր կառույցը: Առայժմ քննարկվում է ընդհանուր կառավարող մարմինների՝ ԵվրԱզԷՍ-ի դատարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման հարցը:
Հենց ոչ կառավարական կառույցների առկայությունն էլ տարաձայնությունների տեղիք է տվել: Մասնավորապես՝ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ ԵվրԱզԷՍ-ին լիարժեք անդամակացությունն իր երկրին որոշ չափով կզրկի ինքնիշխաությունից, ինչն արգելված է սահմանադրությամբ: Նույն պատճառով չեն կարողանում համաձայնության գալ Մոսկվան և Մինսկը: Վերջինս նախընտրում է նոր միությանը տալ «Միասնական տնտեսաակնա տարածություն» անվանումը և պնդում է, որպեսզի հնարավոր լինի միջպետական համաձայնագրերը ազգային մակարդակով արգելափակել:
Մոսկվան իր հերթին կարծում է, որ բոլոր որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի կողմից, որի մեջ պետք է մտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Ադրբեջանին վերաբերող հատվածը զետեղված է Իրանին վերաբերող արդեն մեզ հայտնի հատվածի մեջ. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին…»(1):

Քանի որ, Ռալֆ Պիտերսն իր հոդվածում գործածել է «տարածքային նվիրատվություն» բառակապակցությունը, մենք էլ օգտվենք դրանից եւ նկատենք, որ Ռալֆ Պիտերսը «տարածքային նվիրատվություններ» է կատարել Ադրբեջանի օգտին: Դրանք երեքն են.

1. Քարտեզում բացակայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն նշված չէ ընդհանրապես,

2. Հյուսիսային Իրանի տարածքների հաշվին ընդարձակվելիս` ի շահ Ադրբեջանի <<անհետացել է>> Նախիջեւանի Ինքնավար Մարզը, հասկանալի է, իր իրավական-քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ,

3. Ադրբեջանին որպես <<տարածքային նվիրատվություն>> <<հատկացվել է>> նաեւ Հյուսիսային Իրանի, այսպես կոչված` Հարավային Ատրպատականի տարածքը:

Այժմ հասկանալի է, թե ինչո՞ւ էին այդքան շտապում Ադրբեջանի օրենսդիրները 2012 թվականի փետրվարի 1-ին, երբ` «Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ երկրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը

Ա1+ էլեկտրոնային կայքէջի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Կայքը հաղորդում է, որ հանդիպումը տևել է բավական երկար։ Այդ ընթացքում քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։


Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռազմիկ Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ցուցակը կուսակցության դեմքն է»

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսել է ՀՀԿ համամասնական ցուցակի մասին։ Նա ընգծել է, որ ցուցակի խոշոր լինելը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը փորձել է հասարակությանը ցույց տալ իր թիմը.

– Մեր ցուցակը կուսակցության դեմքն է,–ասել է բանախոսը։

Շարունակելով իր խոսքը, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

–Բնականաբար, բոլորը չեն լինելու ԱԺ–ում, սա պարզապես մեր դիմանկարն է, թե որ մարդկանցով ենք մենք գնում ընտրության։ Ընտրություններից հետո, բնականաբար, մարդիկ կան, որ չեն հրաժարվի իրենց մասնագիտությունից կամ իրենց պաշտոնից: Սա զուտ ներկայացուցչական ցուցակ է։ Իսկ անցողիկ մասը գործող պատգամավորները հիմնականում նորից կլինեն։ Այնպես որ, եթե մեկը գործող պատգամավորներից 100–րդից հետո է գրված, չի նշանակում, որ նա կարող է չանցնի։

Լրագրողները նկատել են, որ ՀՀԿ-ի ցուցակը խորհրդային տարիների Կոմկուսի ցուցակ է հիշեցնում, երբ կոլտնտեսություններից էին մարդիկ ներգրավում, գյուղացիների և այլն` նկատի ունենալով ցուցակի ներկայացուցչական լինելը, բայց ԱԺ–ում հարկավոր են օրենսդրական գործունեությամբ զբաղվող գիտակ մարդիկ։ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է, թե ցուցակում ներկայացվածներից ոչ բոլորն են անցնելու խորհրդարան.

– Դուք ասում եք խորհրդային տարիների մասին, ես ինքս խորհրդային տարիներին եղել եմ ընդհատակում, պայքարել եմ Հայաստանի անկախության համար։ Ես էլ այն ժամանակ քննադատում էի խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում գործադիրը ազատ տնտեսական գոտու հետ կապված երկու հարց քննարկեց («ՀՀ»—ն ներկայումս անդրադառնում է Երեւանում կազմակերպվելիք առաջին ազատ տնտեսական գոտու խնդիրներին) եւ հաստատեց երկու կարգ։ Առաջինը վերաբերում է ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհան) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցմանը, իսկ երկրորդը՝ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացմանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչ է ենթադրում 1—ին կարգը։ Նախ ասենք, որ, ըստ էկոնոմիկայի նախարարության բացատրության, ազատ տնտեսական գոտում «Մեկ պատուհան» սկզբունքը իրականացվում է ազատ տնտեսական գոտում պետական ծառայությունների մատուցման միասնական ընդունարանի միջոցով։ Սա դառնում է ազատ տնտեսական գոտում գործող եւ հետագայում գործունեություն ծավալելու ակնկալիք ունեցող ՀՀ—ում գրանցված առեւտրային իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին պետական ծառայությունների մատուցման միջոց։ Միասնական ընդունարանը լիազոր մարմնի (նշյալ նախարարության) կառուցվածքային ստորաբաժանում է։ Միասնական ընդունարանի աշխատակիցները պետք է տեղեկատվություն տրամադրեն դիմումատուներին՝ պետական ծառայություններից օգտվելու առանձնահատկությունների եւ կարգի դեպքում։ Դիմումը պետք է լրացվի անձամբ դիմումատուի կողմից ձեռագիր կամ ընդունարանի աշխատակցի կողմից էլեկտրոնային, որը ներկայացվում է ստորագրության դիմումատուին։ Ընդունարանը ծառայությունները անվճար պետք է մատուցի։ Այս ծառայություններից օգտվողները ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքների առկայության դեպքում 30 օրվա ընթացքում կարող են դիմել լիազոր մարմին։ Գրավոր բողոքները քննության են առնվում եւ դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 14—16—ը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասի երկրներ։ Տարածաշրջանային խնդիրների, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ—գերմանական հարաբերությունների մասին «Արմենպրեսի»  թղթակից Արմեն Ղազարյանը զրուցել է նախարար Վեսթերվելեի հետ։
–Պարո՛ն նախարար, տարածաշրջանային անվտանգության խնդիրները ժամանակակից աշխարհում էական նշանակություն ունեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում առկա իրավիճակը եւ անվտանգության երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերը։
–Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող եւ խաղաղ զարգացումը։ Ստատուս քվոն չի կարող տեւական իրավիճակ դառնալ։ Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար։ Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման։ Պահանջվում են խիզախ քայլեր եւ փոխվստահության ձեւավորում։ Հարավային Կովկաս կատարելիք իմ այցի ընթացքում կցանկանայի հենց սա գովազդել։
–Հարավային Կովկասի կարեւորագույն հիմնախնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծման հնարավորությունը եւ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
–Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Այդ պատճառով Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում։ Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության։ ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի՝ փետրվարի վերջին արած եզրակացությունները եւ Եվրամիության՝ Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում։ ԵՄ առավել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրատեսիլյան փայլի համապատկերում վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվ քննադատությունների թիրախ դարձավ հատկապես գերմանական մամուլում։ Առանցքային շեշտադրումն ուղղված էր այս երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող անընդունելի իրավիճակին ու հակաօրինական եւ հակաժողովրդավարական գործողություններին։
Մամուլի եւ անուղղակի այլ միջոցներով Բաքվից հակադարձող նոտա հղվեց գերմանացիներին։ Հարցին անդրադարձավ նաեւ նախագահ Ալիեւի աշխատակազմի բարձր պաշտոնյան, սակայն ոչ թե հատուկ գերմանացիների բնորոշումների շեշտադրմամբ, այլ անուղղակիորեն ասելով, թե «այսպիսով, որոշ շրջանակներ ցանկանում են Ադրբեջանի պետական քաղաքականության վրա ճնշում գործադրել»։
Այս թեմայով գերմանական «Welt Kompakt»—ը երեկ զրուցել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դիտարկմանը, թե «Human Rights Watch»—ը Բաքվին համարում է լրագրողների եւ ընդդիմադիրների համար թշնամական տարածք, նախարարն արձագանքում է, թե ժողովրդավարացումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն եւ իրավական պետությունն անկախությունից ի վեր իրենց քաղաքականության առաջնահերթություններն են։ Նա ներկայացնում է, որ ոչ ոք չի արգելում ընդդիմադիրներին իրենց կարծիքն արտահայտել։
Լրագրողը նշում է, թե որոշ քաղաքացիներ «Եվրատեսիլին» զուգահեռ նախատեսում են անցկացնել «Երգիչները ժողովրդավարության համար» մրցույթ։ «Արդյո՞ք դա թույլ կտրվի նրանց»։ Մամեդյարովն արձագանքում է, թե լրացուցիչ արժեք չի տեսնում այդ նախաձեռնության մեջ, սակայն եթե ուզում են, կարող են երգել։
Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ էլ նա նշում է, թե մրցույթը չպետք է քաղաքականացնել։
«Ինչպես կարող է «Եվրատեսիլը» նպաստել Գերմանիայում Ադրբեջանի հայտնիության մակարդակի բարձրացմանը»։
«APA» գործակալությանը տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն խոսել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումից եւ այդ գործընթացում Եվրամիության դերից. «Նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խաչիկ Սուքիասյանը չի հասկացել` ինչ է նշանակում ԵՄ ազատ գոտու ծրագրին Հայաստանի անդամությունը

Այսօր ճիշտ չի լինի գնահատական տալ, թե ինչպիսին կլինեն ընտրությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչիկ Սուքիասյանը։
Խ. Սուքիասյանի կարծիքով՝ խորհրդարան կմտնեն հայտնի ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, հնարավոր է՝ ՀՅԴ։ Ներսի ուժերից որոշների դեպքում հնարավոր են անակնկալներ, միաժամանակ նա չի կարող ասել` ով կլինի ֆավորիտ, գուցե ՀԱԿ-ը:
Ըստ գործարարի՝ Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապ ունի այնքանով՝ որքանով: Մեր երկրի թիվ մեկ խնդիրը մարքեթինգի ինստիտուտի բացակայությունն է. «Սփյուռքում շատ բարենպաստ գործոններ կան, որոնք կարող են օգնել հայկական արտադրանքը դուրս բերել արևմտյան շուկաներ: Այս հարցում պետք է հետևողական լինել և խնդրով զբաղվել ամեն օր»:
Նա միաժամանակ փաստեց, որ ինքը կարդացել ու ոչինչ էլ չի հասկացել` ինչ է նշանակում ԵՄ ազատ առևտրի գոտու ծրագրին Հայաստանի անդամություն: «Սա անհասկանալի ձևակերպում է, գուցե խոսքը եվրոպական արժեքներին մոտենալո՞ւ մասին է»,- ասաց Սուքիասյանը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 516 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քլինթոնը պետք է հրաժարական տա Հայոց ցեղասպանության մասին արած վիրավորական մեկնաբանության համար. Asbarez.com

Նախքան խաբեբա կոչվելը՝ արդեն քանի՞ անգամ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խախտել իր խոստումը և վիրավորական արտահայտություններ արել Հայոց ցեղասպանության վերավերյալ:
Նման հարցադրում է իր հոդվածում ներակայցրել asbarez.com-ի լրագրող Հարութ Սասունյանը` ասելով, որ հայերն արդեն կուշտ են տիկին Քլինթոնից և նախագահ Բարաք Օբամայից, որը նույնպես չի պահել իր խոստումները, որ տվել էր Հայերի ցեղասպանության վերաբերյալ:
Եվ խնդիրը միայն Ցեղասպանության հարցը չէ: Օբամայի վարչակազմը ամերիկահայ համայնքին հիասթափեցրել է շատ այլ հարցերում ևս, որոնցից են Հայաստանին ուղղված արտասահմանայն օգնության կրճատումը, Արցախի ինքնորոշմանը չաջակցելը և Հայաստանի վրա ճնշում գործադրելը, որ վերջինս Թուրքիայի հետ կնքի համաձայնագիր, որը դեմ է նրա ազգային շահերին:
Այս հոդվածի միջոցով Հարութ Սասունյանը ներկայացնում է պետքարտուղար Քլինթոնի իրականացրած քայլերը և հայտնում նախագահ Օբամայի քաղաքականության նկատմամբ ամերիկահայերի ունեցած դժգոհությունը:
Որպես ԱՄՆ սենատոր՝ տիկին Քլինթոնը աջակցել էր, որ ընդունվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև: 2006 և 2008 թվականներին նա սենատոր Օբամայի հետ նամակներ էր ուղարկել նախագահ Ջորջ Բուշին` հաղորդելով, որ Ցեղասպանության զոհերը արժանի են հիշվելու և պատմության մեջ իրենց ճիշտ տեղին:
2008 թվականի հունվարի 24-ին, արդեն որպես նախագահի թեկնածու, տիկին Քլինթոնը գրավոր հայտարարություն էր ներկայացրել, որում Օսմանյան կայսրության իրականացրած սարսափելի արարքները հայերի դեմ անվանել էր ցեղասպանություն և գրել. «Մեր բարոյականությունը և ազգի վստահելիությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մոլոդովայի վարչապետը և խոսնակը պատրաստ են վտանգի դեպքում փախչել Ռումինիա 

Մոլդովայի իշխանությունները, հնարավոր է, օգնության խնդրանքով դիմեն Ռումինիային, եթե նախագահական ընտրությունների օրը իրադրությունը դուրս գա վերահսկողությունից: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ բարձրաստիճան աղբյուրին:
Օգնությունը կարող է ցուցաբերվել ռումինական ոստիկանության ստորաբաժանումներ ուղարկելու ձևով՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև ստորագրված համագործակցության շրջանակներում: Բացի այդ, ատառոց դեպքերում ուսումնասիրվում է Մոլդովայի կառավարությունը և խորհրդարանը Բուխարեստ տեղափոխելու հավանականությունը, որի համար արդեն չվերթ է պատվիրվել:
Մարտի 13-ին Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ, որի ժամանակ կտրականապես պահանջել է կարգուկանոն հաստատել նախագահի ընտրությունների հարցով խորհրդարանի հատուկ նիստի օրը: Աղբյուրի տեղեկության համաձայն՝ վարչապետը համոզված չէ, որ Մոլդովայի ուժայինները կարող են ինքնուրույն կարգավորել այդ օրը երկրում տիրող իրավիճակը այն դեպքում, եթե երկրում տեղի ունենան ընդդիմության փողոցային ցույցեր: Բացի այդ, երկրի ոստիկանների մեծ մասը իրենք են քրեական հետապնդման մեջ գտնվում 2009 թ. ընդդիմադիր, այժմ արդեն վարչապետ Վլադիմիր Ֆիլատի կազմակերպած ցույցը ցրելու համար:
Մոլդովայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 16-ին:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024