ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 5 » Քարոզարշավն անցնում է հանգիստ
10:22
Քարոզարշավն անցնում է հանգիստ

Իսկ ԿԸՀ աշխատանքը, ըստ դիտորդների, այս ժամանակահատվածում պրոֆեսիոնալ է եւ արդյունավետ

ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը՝ ENEMO—ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ եւ արդյունավետ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ նիստերում բանավեճեր առկա չեն։ «Ընտրական հանձնաժողովի աշխատանքն ունի թափանցիկության բարձր մակարդակ, նիստերը հեռարձակվում են առցանց՝ ԿԸՀ կայքէջում, որը պարբերաբար թարմացվում է»,–ասաց նա՝ հավելելով, որ ԿԸՀ աշխատանքները այս նախընտրական շրջանում պրոֆեսիոնալ են։ 
Վույովիչը նշեց, որ 2017 թվականին իրենք հայտ էին ներկայացրել ԿԸՀ՝ մասնակցելու ընտրությունների մոնիթորինգի գործընթացին, բայց այդ ժամանակ իրենց հայտը մերժել էին։ «Այս անգամ պատկերը լրիվ ուրիշ է, մենք ունենք այդ թույլտվությունը եւ եկել ենք դիտարկելու այս ընտրությունները։ Մեր կազմակերպության համար, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու ԿԸՀ—ն հրաժարվեց մեզ տեղեկատվություն տրամադրել միջազգային դիտորդների ընդհանուր թվի վերաբերյալ»,–հայտնեց բանախոսը։
ENEMO—ի դիտորդները նոյեմբեր ամսին սկսած առաքելության ընթացքում այցելություններ են իրականացրել հանրապետության տարբեր ընտրատեղամասեր։
ENEMO—ի միջանկյալ զեկույցի համաձայն՝ Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ եւ խաղաղ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաեւ ընտրական վարչարարության իրականացմանը։
«Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ եւ խաղաղ էր, չնայած կային ատելության խոսքի դեպքեր,–ասաց առաքելության ղեկավարը։–Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը խաղաղ էր ընթանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում փոփոխությունները եղել են բավական վերջերս։ Մենք գրանցել ենք ատելության խոսքի որոշ դեպքեր, բայց եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, այստեղ ատելության մթնոլորտը շատ ավելի ցածր է, քան այլ երկրներում նման քարոզարշավների ժամանակ»։
Զլատկո Վույովիչն ասաց, որ Հայաստանում կա միանգամայն այլ քաղաքական կամք, որն աջակցելու է արդար ընտրություններին։ «Հայաստանում, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրում, ընտրություններով զբաղվող կազմակերպությունները պետք է լինեն ազատ, անկախ եւ գործեն օրենքի շրջանակներում»,–ասաց նա։
ENEMO—ի հայաստանյան առաքելության մամուլի եւ կազմակերպչական հարցերով համակարգող Մայա Միլիկիչն էլ նշեց, որ սա կազմակերպության առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստանում։ «Իր գործունեությունը ENEMO—ն սկսել է նոյեմբերի սկզբին եւ երկրում կմնա ընտրություններից հետո եւս 6 շաբաթ»,–ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպության մոտ 70 դիտորդները դիտարկումներ են անցկացնելու 450 ընտրատեղամասերում, ապա ընտրություններից հետո մեկ ամիս անց հրապարակելու են զեկույցը ընտրությունների վերաբերյալ։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 286 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024