ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Քայլեր՝ հօգուտ ԱԷԿ—ի անվտանգ շահագործման /Հաստատվել է միջադեպերի քննության կարգը/
17:54
Քայլեր՝ հօգուտ ԱԷԿ—ի անվտանգ շահագործման /Հաստատվել է միջադեպերի քննության կարգը/
Գործադիրը երեկվա նիստում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի համաձայն, որոշեց հաստատել ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2012թ. մայիսի 1—ից։
Այս փաստաթղթով կարգավորվում են ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի դասերը, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, քննության անցկացման ու հաշվետվություններ ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Ինչպես տեղեկացրեց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարկոսյանը, ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության նպատակներն են՝ 1. միջադեպերի պատճառների բացահայտումը, 2. միջադեպի դասի որոշումը, 3. նմանատիպ միջադեպերի առաջացման կանխարգելումը։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը բաժանվում են երկու խմբի՝ վթարների եւ խախտումների։
Կարգը սահմանում է, թե ինչպես պետք է տեղեկատվություն տրամադրել ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Ըստ այդմ, ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարգավորող մարմին փոխանցվում է հրատապ (օպերատիվ) եւ նախնական հաղորդագրություն։ Դա ԱԷԿ—ի շահագործող կազմակերպութունը փոխանցում է նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, միջադեպի հայտնաբերման պահից մեկ ժամվա ընթացքում, ԱԷԿ—ի հերթափոխի պետի կողմից հրատապ (օպերատիվ) հաղորդագրություն է ներկայացվում կարգավորող մարմին՝ հեռախոսային կամ տեղեկատվության հրատապ ստացումը ապահովող կապի այլ միջոցներով։ Ի դեպ, հրատապ հաղորդագրությունում պետք է նշվի ԱԷԿ—ի անվանումը եւ էներգաբլոկի համարը, միջադեպի հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը, էներգաբլոկի վիճակը մինչեւ միջադեպը, միջադեպի համառոտ բնութագիրը եւ ենթադրվող պատճառը կամ պատճառները, հաղորդագրության հաղորդման պահին էներգաբլոկի վիճակը, հաղորդագրությունը ներկայացնող ԱԷԿ—ի հերթափոխի պետի անունը, ազգանունը։
Հավելենք նաեւ, որ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախնական հաղորդագրությունը պետք է ներկայացվի ԱԷԿ—ի գլխավոր ճարտարագետի կամ նրան փոխարինող անձի ստորագրությամբ։ Իսկ այս հաղորդագրության մեջ պետք է նշվի միջադեպի առաջացման, զարգացման եւ դրա վերացմանն ուղղված աշխատանքների համառոտ նկարագրությունը, միջադեպի ենթադրվող պատճառները, անվտանգ շահագործման սահմանների եւ պայմանների խախտումների առկայությունը, վնասված համակարգերի (տարրերի) անվանումները, վնասվածքի տեղը, բնույթը եւ հավանական պատճառները, հաղորդագրության հաղորդման պահին ԱԷԿ—ի տվյալ էներգաբլոկի եւ մյուս էներգաբլոկների վիճակը, միջադեպի ճառագայթային հետեւանքները, միջադեպի նախնական գնահատականը՝ ըստ ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջուկային պատահարների միջազգային սանդղակի (INES)։
Ինչ վերաբերում է ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության անցկացման կարգին, քննությունը կանի հանձնաժողովը, որը կստեղծվի ու որի կազմը կհաստատվի ԱԷԿ—ի շահագործող կազմակերպության կողմից՝ շահագործող կազմակերպության ղեկավարի հրամանով։ Քննության հանձնաժողովը պետք է ստեղծվի միջադեպի հայտնաբերման պահից հետո, 24 ժամվա ընթացքում։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննությունը պետք է անցկացվի դրանց հայտնաբերման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։ Ընդ որում, միջադեպի հայտնաբերման օրը նշված ժամկետում չի ներառվում։ Հանձնաժողովը պետք է որոշի միջադեպի առաջացմանը նախորդող եւ միջադեպի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հերթականությունը, շեղումները, որոշի միջադեպի առաջացման անմիջական եւ արմատական պատճառները, գնահատի միջադեպի կարեւորությունը՝ անվտանգության վրա ազդեցության տեսակետից, մշակի նմանատիպ միջադեպի կրկնումը կանխարգելող միջոցառումներ։ Միջադեպի պատճառների հետազոտության ընթացքում հանձնաժողովը պետք է քննարկի եւ վերլուծի միջադեպի հնարավոր պատճառ հանդիսացող վարչական եւ արտադրական ղեկավարման արդյունավետությունը, շահագործման, վերանորոգման, կարգաբերման եւ փորձարկման կարգը սահմանող փաստաթղթերի եւ աշխատանքների որակը, մարդկային գործոնը։
Կարգը սահմանում է նաեւ, որ քննության հանձնաժողովն իրավասու է ե՛ւ միջադեպի վերաբերյալ բացատրություններ ստանալ ԱԷԿ—ի աշխատակիցներից, ե՛ւ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան ոլորտների մասնագետների, փորձագետների։ Նաեւ իրավասու է իրականացնել անհրաժեշտ փորձարկումներ, չափումներ, ստուգումներ, ստանալ գրանցող սարքերի դիագրամներ եւ արխիվային տվյալներ, օպերատիվ կապի ձայնագրություններ, օպերատիվ գրանցամատյաններ եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ։
Եթե միջադեպի քննության ընթացքում պարզվի, որ միջադեպը իր բնութագրիչներով կամ հետեւանքներով պատկանում է ավելի բարձր դասի, ապա քննության հանձնաժողովն ընդունում է դասի փոփոխության որոշում։
Կարող է անցկացվել նաեւ լրացուցիչ քննություն։ Սրա հաշվետվության վերջնական տարբերակն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։ Հանձնաժողովի անդամները, որոնք համաձայն չեն ընդունված որոշման հետ, պարտավոր են գրավոր ներկայացնել իրենց հատուկ կարծիքը, որը կցվում է հաշվետվությանը։
Ըստ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի, որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային եւ ճառագայթային միջադեպերին վերաբերող նոր մոտեցումները, սահմանվել են միջադեպերի դասերը՝ կապված միջուկային տեղակայանքներում ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման, օգտագործման ու պահեստավորման հետ, վառելիքային ցիկլի հետ կապված միջադեպերը, տրվել են դրանց՝ ըստ ազդեցության (մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա) դասակարգումը, հաշվառման, տեղեկատվություն ներկայացնելու եւ քննություն անցկացնելու հետ կապված հարաբերությունները։
Որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 489 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024