ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » Քլինթոնը պետք է հանգստացնի Կովկասին. ԱՄՆ նախկին դեսպաններ
14:12
Քլինթոնը պետք է հանգստացնի Կովկասին. ԱՄՆ նախկին դեսպաններ

Քլինթոնը պետք է հանգստացնի Կովկասին. ԱՄՆ նախկին դեսպաններ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Ինչպես հաղորդում է Inopressa-ն, այս մասին International Herald Tribune-ի էջերում գրում են Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Կորբոյը, Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յակովիտցը: Նրանք պարզաբանել են, որ Կովկասում առճակատման սպառնալիքը վտանգավոր է ԱՄՆ–ի և ԵՄ–ի շահերի համար:
Հեղինակները թվել են այնպիսի վտանգներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունները և ապստամբ շարժումները, «Աբխազիայի, Հարավային Օսիայի ռուսական օկուպացիան», հայ-ադրբեջանական պատերազմի աճող հավանականությունը»: «Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին հավելյալ բարդացնող հանգամանք է: Նա ձգտում է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը ԽՍՀՄ նախկին հարևանների վրա՝ ի հակակշիռ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի»,- ասվում է հոդվածում:
«Հարկ է վճռականորեն պաշտպանել Վրաստանի անկախությունը և դեմ հանդես գալ նրա տարաքծի 5-րդ հատվածի ապօրինի օկուպացմանը: Չի կարելի թույլ տալ, որպեսզի Մոսկվան վերահսկի Վրաստանի տարածքով կասպիական էներգակիրների արտահանումը»,- խորհուրդ են տալիս նրանք՝ հավելելով, որ ԵՄ-ն և ԱՄՆ–ը պետք է Վրաստանին համոզեն Հյուսիսային Կովկասում հակառուսական տրամադրություններ չբորբոքել: 
Ըստ դեսպանների՝ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Ամերիկան և Եվրոպան պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զգուշացնեն, որ ռազմական գործողությունների վերսկսումը հղի է բացասական հետևանքներով, այդ թվում՝ նաև համատարած պատերազմով:
Հեղինակները պնդում են, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցի ընթացքում պետք է տարածաշրջանի երկրներին վստահեցնի, որ Արևմուտքն ակտիվորեն փորձում է կանխել առճակատումը և հակամարտությունները։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 394 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024