ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 15:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 13 » Քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:38
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, եւ կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Կարեն Կարապետյանը եւ Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արեւային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջության խթանման, արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաեւ տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն–մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար։ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու եւ հարմարավետ բիզնես միջավայր ձեւավորելու համար։
Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ պարոն Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, եւ միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 264 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024