ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 9 » Քննարկվել են մի շարք օրինագծեր /Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը/
10:49
Քննարկվել են մի շարք օրինագծեր /Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը/

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանականները ողջունել են նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար—տեխնիկական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին։
Մինչեւ օրենսդրական աշխատանքին անցնելը, ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նախորդ օրը Բելառուսի Հանրապետության կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստին եւ բարձրաձայնել իրենց մտահոգություններն այս կապակցությամբ։ Հնչել են տարբեր առաջարկներ եւ կարծիքներ. պատգամավորները կատարվածը գնահատել են որպես միջազգային նորմերի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն ընդգրկվել էր Ադրբեջանի՝ այսպես կոչված «սեւ ցուցակում» Արցախ այցելելու համար։
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ նախագահի կողմից ներկայացված 2015 թվականի դեկտեմբերի 12—ին ստորագրված փարիզյան համաձայնագիրը, որի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքի դեպքում։ Համաձայնագիրը վավերացրել է 123 երկիր։
Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը։
Խորհրդարանը ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 8—ին հաստատված՝ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը, որը վերաբերում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցերին։
Հարցի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նաիրա Կարապետյանը։
Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են ՀՀ նախագահի ներկայացրած՝ 2016 թվականի սեպտեմբերի 7—ին Վիեննայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջեւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների՝ ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Քննարկվել է նաեւ ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի հոկտեմբերի 16—ին Բուրաբայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձեւավորման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Նշվել է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի ԱՊՀ մասնակից երկրների քրեակատարողական հիմնարկների միջեւ համագործակցության խթանմանը։ Այս համաձայնագրի վերաբերյալ եւս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ՀՀ նախագահի ներկայացրած 2014 թվականի հուլիսի 7—ին Բուենոս Այրեսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին» հանաձայնագիրը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին է փոխանցել հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը։
2014 թվականի նոյեմբերի 27—ին Ժնեւում ստորագրված «Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Արձանագրության հավելվածով ընդունվել է «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՀԿ անդամների միջեւ առեւտրի դյուրացման ու մաքսային համապատասխանության վերաբերյալ հարցերի շուրջ ապահովել արդյունավետ համագործակցություն։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել 2015 թվականի սեպտեմբերի 15—ին Դուշանբեում ստորագրված «Զինվորական եւ այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, որը սահմանում է զինվորական եւ այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի՝ երկու կամ ավելի կողմերի տարածքներով եւ/կամ այն պետության տարածքով, որը չի հանդիսանում այս համաձայնագրի մասնակից, փոխադրման պլանավորման եւ հսկողության իրականացման ժամանակ կողմերի համագործակցության կարգը։ Սահմանվում է նաեւ նշված փոխադրումների անվտանգության ապահովումը եւ այլն։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փաստաթղթերի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են նաեւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ—պահպանության խմբերի եւ պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը։
Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը։ Հիմնական զեկուցող Արա Նազարյանը նշել է, որ օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները եւ պարտականությունները, մարտական դրոշի պահպանման ու օգտագործման կարգը։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն օրինագծերի վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն։
Երկրորդ ընթերցումով քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանի, Արթուր Ստեփանյանի եւ Վահրամ Մկրտչյանի հեղինակած օրենքի նախագիծը։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։ 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 15 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017