ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 28 » Քննարկվել են ներքին եւ արտաքին հրատապ հարցեր /ՀՀ նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ /
12:26
Քննարկվել են ներքին եւ արտաքին հրատապ հարցեր /ՀՀ նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ /

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր։ Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը եւ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին եւ հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը։ Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտաքին գործերի նախարարը։
Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին։ Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման եւ պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը եւ ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը։
Հայեցակարգը ձեւակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները եւ խնդիրները, ինչպես նաեւ բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման եւ արդիականացման ուղղությունները։ Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձեւավորումը եւ զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա եւ ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով։
Հայեցակարգի քննարկման արդյունքում հանրապետության նախագահը հանձնարարել է ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման։
Օրակարգի հաջորդ հարցի՝ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրների մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաեւ հիշյալ հարցի համազեկուցողներ, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցները։
Քննարկման արդյունքում կառավարությանը հանձնարարվել է ապահովել հանրապետության նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներից բխող ՀՀ կառավարության 2017—2021թթ. միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացման եւ բնակչությանը ժամանակակից որակի ծառայությունների մատուցման հարցերին։ Հանձնարարվել է նաեւ միջոցներ ձեռնարկել հակակարկտային եւ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաեւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբանության քննարկման եւ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նաեւ գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ։
Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների եւ հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը։
Նախարարի զեկույցից հետո հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արեւելքում մեր հայրենակիցների կենսագործունեության եւ նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Հանձնարարվել է նաեւ շարունակել աշխատանքները գործընկեր երկրների եւ միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար եւ պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024