ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Քվեաթերթիկներում անկուսակցական թեկնածուները գերակշռում են
13:03
Քվեաթերթիկներում անկուսակցական թեկնածուները գերակշռում են

Կուսակցություններից պատկառելի է ՀՀԿ—ի ներկայացվածությունը
Տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած ժողովրդավարական կառույցի հիմքերից են։ Առանց խախտումների եւ տարատեսակ միջադեպերի համայնքային ընտրությունները շատ կարեւոր են ՏԻՄ ամրապնդման, զարգացման համար եւ եւս մեկ քայլ են դեպի եվրոպական չափանիշներ։ Սեպտեմբերի 9—ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ ընտրվելու են համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ։ 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասուլիսի ժամանակ ներկայացրեց ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վիճակը։ Ըստ այդմ՝ համայնքներում առաջադրվել էր ընդհանուր առմամբ 5201 թեկնածու։ Մինչեւ օգոստոսի 30—ը՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերջին ժամկետը, ինքնաբացարկ են ներկայացրել 412 թեկնածու։ ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածու՝ 716—ը համայնքի ղեկավարի եւ 4073–ը ավագանու անդամի։ Սեպտեմբերի 9—ին կայանալիք ընտրություններին ամենամեծ համայնքը Գյումրին է՝ 79 տեղամաս, ամենափոքր համայնքը Սյունիքի մարզի Թաշունին, որն ունի 15 ընտրող, սակայն այնտեղ եւս կանցկացվեն ընտրություններ։ Մուկուչյանի խոսքով, ընդհանուր առմամբ թեկնածուներին գրանցելու հետ կապված խնդիրներ չեն եղել։ Մերժվել է միայն Հայկաձոր համայնքում մեկ ավագանու անդամի թեկնածուի դիմում, ում տարիքը չէր համապատասխանում ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու համար։ Քվեարկության օրը չի լրանում վերջինիս քսանմեկ տարին։
Գրանցված համայնքի ղեկավարի 289 եւ ավագանու 2664 թեկնածուներն անկուսակցական են։ Ամենաշատ թեկնածուներ ունի ՀՀԿ—ն՝ 342 համայնքի ղեկավարի եւ 1001 ավագանու անդամի։
Կ. Մուկուչյանը ներկայացրեց նաեւ թեկնածուների տարիքը՝ նշելով, որ համայնքի ղեկավարի 168 եւ ավագանու անդամի 1743 թեկնածուներ մինչեւ 40 տարեկան են, 495 համայնքի ղեկավարի եւ 2028 ավագանու անդամի թեկնածուների տարիքը տատանվում է 40—60—ի սահմաններում, իսկ 53 համայնքի ղեկավարի եւ 302 ավագանու անդամի թեկնածուներ 60 եւ ավելի տարիք ունեն։
Համայնքի ղեկավարի կին թեկնածուների մեծ մասը՝ 13, առաջադրված է Սյունիքում։ Ընդհանուր առմամբ, որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված է 33 կին, իսկ որպես ավագանու անդամի թեկնածու՝ 416։ Արական սեռի ներկայացուցիչների թիվը համապատասխանաբար կազմում է 683 համայնքի ղեկավարի եւ 3657 ավագանու անդամի թեկնածու։
ՏԻՄ ընտրություններին 19 կազմակերպության կողմից կհետեւեն 1150 դիտորդներ։ Կարճաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաեւ միջազգային դիտորդները, ովքեր սեպտեմբերի 6—7—ը արդեն կլինեն Հայաստանում, իսկ ընտրության օրը կլինեն տեղամասերում, կհետեւեն ընթացքին։
Նախընտրական քարոզչությունն իրականացվում է օգոստոսի 22—ից մինչեւ սեպտեմբերի 7—ը։ Քվեարկությունը կսկսվի սեպտեմբերի 9—ին, ժամը 08։00—ին, կավարտվի 20։00—ին։ Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 14—ին։
Աեպտեմբերի 9—ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Արարատի եւ Արմավիրի 97, Լոռու մարզի՝ 113, Շիրակի՝ 119, Սյունիքի՝ 109 համայնքներում։ Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի Սիփանիկ համայնքում։ Արարատի մարզում գրանցված են 129 թեկնածուներ, Արմավիրում՝ 103, Լոռիում՝ 166, Շիրակում՝ 174, Սյունիքում՝ 144։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 504 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024