ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 5 » Ռազմական գործողությունների առաջին եռօրյակը
13:13
Ռազմական գործողությունների առաջին եռօրյակը

Ադրբեջանական կողմի սանձազերծմամբ հայ—ադրբեջանական սահմանի արցախյան հատվածի ամբողջ երկայնքով ծավալվում են աննախադեպ մասշտաբի ռազմական գործողություններ։ Ի սկզբանե ադրբեջանական կողմից, ապա ի պատասխան դրա՝ նաեւ հայկական կողմից օգտագործվում են կողմերի զինանոցում առկա գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ օդուժ եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ («Գրադ»)։
Զերծ մնալով ռազմական քրոնիկոնի օպերատիվ լուսաբանումից՝ փորձենք սույն հոդվածի շրջանակներում պատկերացում կազմել գործողությունների առաջին եռօրյակի մասին՝ հնարավորության դեպքում կատարելով անհրաժեշտ եզրահանգումներ։
Նախեւառաջ վստահորեն կարող ենք արձանագրել, որ հայկական բանակն անպատրաստ չգտնվեց թշնամու հարձակմանը եւ հրադադարից մինչ օրս իրականացված ամրաշինական, ինժեներատեխնիկական եւ առհասարակ՝ բանակաշինական աշխատանքները արդարացրին իրենց։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների մարտավարությանը, ապա որքան էլ տարօրինակ կարող է հնչել, այն նորություն չէ։ Սկզբունքորեն Ադրբեջանը շարունակում է նախկին շանտաժի քաղաքականությունը, իսկ ռազմական գործողություններով նպատակ է հետապնդում միաժամանակ ե՛ւ բարոյալքել ու խուճապի մատնել հայ բնակչությանը, ե՛ւ նաեւ թեկուզ ամենափոքր հաջողություն գրանցել ռազմաճակատում, ինչը թույլ կտա Բաքվի իշխանություններին իրավահեղինակացվելու սեփական ժողովրդի աչքին եւ նաեւ ավելի ազդու դիրքերից հանդես գալ բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանական մարտավարության այս առանձնահատկությունը պարզ է դառնում նաեւ առաջին օրերին տեղեկատվական տիրույթում վարվող քաղաքականությամբ։ Այս օրերին ադրբեջանցիներն ամեն հնարավոր ապատեղեկատվություն գործադրում են, որ միտված է կա՛մ խաթարելու հայ ընթերցողների տրամադրությունները, կա՛մ բարձրացնելու սեփական ժողովրդի ոգին։ Դիցուք՝ տարածելով 2014—2015թթ. զոհված հայ զինծառայողների նկարները՝ ադրբեջանցիները դրանք ներկայացնում էին որպես ապրիլյան այս օրերին զոհված հայերի նկարներ, կամ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղին հանդիպակաց Կաչաղակաբերդի նկարը՝ իբր որպես Հորադիսում գտնվող եւ ադրբեջանցիների կողմից գրավված Լալեթեփե բարձունքի նկար։ Այսպես կոչված «պետաիշխանական» մամուլը նույնպես լցված է այնպիսի ոգով, որը միտված է արդեն իսկ կայացած եւ մոտալուտ շարունակվող «հաղթանակի» տպավորություն ստեղծել բնակչության շրջանում։ Դիցուք՝ ապրիլի 4—ին տեղեկություն տարածվեց, իբր Ադրբեջանն արդեն իսկ պատրաստ է ականազերծելու «ազատագրված տարածքները», այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մարտական թեժ գործողությունների շարունակման պայմաններում ականազերծման աշխատանք իրականացնելը պարզապես անհնար է։
Բաքվի քարոզչության կողմից իրականացվող արշավը նպատակ ունի սեփական ժողովրդին համոզելու նաեւ, որ Ադրբեջանը վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Երեկ ադրբեջանական մամուլը հեղեղված էր «Իրանն աջակցում է Ադրբեջանին» գլխագրով նորություններով։ Իրականում տեղի էր ունեցել հետեւյալը. ըստ Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական քարոզչության գլխավոր վարչության տեղեկության՝ կեսօրին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հեռախոսազրույց էր ունեցել Սեյրան Օհանյանի եւ Զաքիր Հասանովի հետ։ Ըստ իրանական աղբյուրի՝ Դեհղանը, հավաստելով զինված բախումների հնարավորինս արագ դադարեցման անհրաժեշտությունը, երկու կողմերին զսպվածության եւ բանակցությունների ու երկխոսության միջոցով ճգնաժամի լուծման կոչ է արել։ Նկատենք, որ սա բավականին ադեկվատ եւ հավասարակշիռ մոտեցում է։ Ուշագրավն այն է, սակայն, որ ադրբեջանական մամուլն աղավաղված ձեւով ներկայացրեց այս լուրը՝ միակողմանիորեն թաքցնելով, որ Դեհղանը խոսել է նաեւ հայ գործընկերոջ հետ, եւ նաեւ իրենց կողմից «ավելացնելով», որ զրույցի ընթացքում իրանցի պաշտոնյան «եւս մեկ անգամ շեշտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը»։
Չնայած տեղեկատվական ոլորտում Բաքվի իշխանությունների գործադրած ջանքերին եւ առանձին շրջանակների մոտ հաջողություններ ունենալուն՝ այդուամենայնիվ, բնակչության մի ստվար հատվածը շարունակում է չհավատալ ո՛չ «խելակորույս հաջողություններին», ո՛չ էլ ադրբեջանական կողմի հրապարակած զոհերի թվին (12)։ Համացանցում շատ են հանդիպում ադրբեջանցի օգտատերերի տարակուսական կարծիքներ, որ իրականում զոհերի թիվը շատ ավելի շատ է, ընդհուպ մինչեւ 200։ Չծանրանալով թվերի վրա՝ բավարարվենք նշելով, որ հայկական լրատվական աղբյուրներին արդեն իսկ հայտնի են 22 ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների անձնական տվյալները, եւս 25 ոչնչացված զինծառայողի մասին կան փաստական տվյալներ։
Տեղին է անդրադառնալ նաեւ Հայաստանում ներկայումս ընթացող կամավորագրության երեւույթին։ Խոսքը հիմնականում առաջին պատերազմի մասնակից վետերանների, այդ թվում՝ ԵԿՄ անդամների մասին է։ Երեւույթն ընդգրկում է Հայաստանի տարբեր շրջաններ, չի սահմանափակվում միայն Երեւանով։ Առավել զանգվածային շարժում կա, իհարկե, Ստեփանակերտում եւ Մարտակերտում։ Հատուկ հարկ է շեշտել, որ ինչպես 2014թ. օգոստոսին, 2015թ. սեպտեմբերին, այնպես էլ այսօր կամավորականների մեկնումը ռազմաճակատ գերազանցապես ունի աջակցության նպատակ։ Ծավալների մեծությունը չի նշանակում, որ բանակն այս պահին անկարող է լուծել դրված խնդիրները, ինչպես դա փորձում են ներկայացնել թշնամու քարոզչակները։
Ամենահրատապ հարցը հնարավոր զարգացումների կանխատեսումն է։ Հայկական կողմը Արցախի ՊԲ մակարդակով եւ երեկ արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով հայտարարել է, որ առանց նախաապրիլմեկյան ելման դիրքերի երկուստեք վերադարձի հրադադարը չի կարող կյանքի կոչվել։ Մեզ համար իրերի դրությունը պարզ է. նահանջը կնշանակի տեղահանում, կոտորած եւ հայրենազրկում։ Սա արդեն իսկ պարզ է դարձել առաջին օրերին Ադրբեջանի կանոնավոր զորքերի՝ մարդկայնության դեմ իրականացրած հանցագործություններից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հնարավոր է զարգացման երկու սցենար։ Կա՛մ հայկական ուժերի հուժկու դիմադրության հետեւանքով վերջիններս կդադարեցնեն ակտիվ գործողությունները՝ հետ քաշվելով նախկին դիրքերը եւ համոզելով սեփական բնակչությանը, որ «մեկ է՝ հաղթել ենք», կա՛մ էլ կորոշեն մեծագույն ռիսկի գնալ՝ անցնելով ամբողջական եւ լիակատար պատերազմի։ Այս պահին առավել հավանական է առաջին սցենարը։
Այդուամենայնիվ, պատերազմը բազմաբարդ ռազմական եւ քաղաքական երեւույթ է, եւ վերջինիս վրա ազդող բոլոր գործոնները չէ, որ տեսանելի են քաղաքացիական վերլուծաբաններիս համար։ Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացիներս պարտավոր ենք լինել զգոն եւ պատրաստ դեպքերի ցանկացած զարգացման։ Արդեն իսկ խիստ դրական երեւույթ է, որ ի տարբերություն ադրբեջանական հասարակության՝ Հայաստանում հասարակության ակտիվ խմբերը մոբիլիզացվում են, համապատասխան եւ պետքական օգնություն հավաքագրում հանուն ռազմաճակատի, պատրաստակամություն հայտնում մեկնելու ռազմաճակատ։ hhpress.am

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024