ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Սահմանին իրավիճակը հանգիստ է /ՀՀ—ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է/
09:16
Սահմանին իրավիճակը հանգիստ է /ՀՀ—ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է/

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում կայացած միջոցառումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է մի քանի հարցի։
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում բարձր մակարդակի վրա է։
«Եթե համեմատելու լինենք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում, քան Հայաստանի եւ այլ երկրների միջեւ։ Վերջին ժամանակաշրջանում ստորագրած կարեւորագույն փաստաթղթերն ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության զարգացումը։ Ինչ վերաբերում է այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, դա յուրաքանչյուր երկրի խնդիրն է։ Մտահոգությունները պարբերաբար արտահայտում ենք, եւ դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է»,–ասել է Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ սահմանին կանգնած զինվորները բարձր մակարդակի հերթապահություն են իրականացնում, եւ օրըստօրե կատարելագործվում են մարտական հերթապահության բոլոր տարրերը։
Հայ—ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդը սադրանքների չի դիմում։ Դա պաշտպանության նախարարը պայմանավորում է երկու հանգամանքով. «Կրակոցները քիչ են, հարեւանի կողմից սադրանքի փորձեր չկան։ Կարծում եմ, երկու հանգամանք կարող է ազդած լինել՝ առաջին հերթին Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը։ Երկրորդ՝ իրականում մեր հարեւանները հասկանում են, որ պետք չէ գնալ այդ քայլերին, պետք է մտածել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին»։ Ըստ նախարարի՝ եթե հակառակորդը հասկանա դա՝ լավ, հակառակ պարագայում հայկական զինված ուժերը պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները։
Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի որոշմանը, ապա դա քարոզչության նպատակ ունի։ Այդ կերպ Ադրբեջանը փորձում է Բաղդասարյանի դեպքը հակադրել Քարվաճառում ձերբակալված եւ դատապարտված ադրբեջանցի 2 դիվերսանտների դեպքին։
«Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մենք ունենք զինծառայող, ով փորձ է արել Ադրբեջանի տարածքում իբր դիվերսիոն գործողություն իրականացնել, եւ դա հակադրել այն հանցագործներին, որոնք իրականում ԼՂՀ Քարվաճառի տարածքում անօրեն գործունեություն են իրականացրել, անմեղ մարդկանց սպանել։ Սա նաեւ արտաքին աշխարհին ուղղված քարոզչության նպատակ ունի»,–նշել է նա։
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 375 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024